ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կապիտույլանտի սոցիալական հենարանը տգետ և անհայրենիք մասսան է. Վահան Իշխանյան 05/11/2021 10:49 | Մեկնաբանություն

Բարոյախոսությունը անբարոյականների գլխավոր զենքն է, որով վերահսկում են մարդկանց ու իշխանություն հաստատում տգետ մասսայի վրա։ Այս մասին ֆեյսբուքում գրել է գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը.
«Կապիտուլյանտի իշխանությունը հիմնվում է երկու կատեգորիայի խմբերի վրա՝ տգետների և անհայրենիքների։
Որպեսզի այս բառերը ոչ թե որպես վիրավորոնք, այլ բնութագրում հնչեն, բացատրեմ.
Տգետները
Անձինք որոնք գաղափար չունեն ընդհանրապես թե ինչ է պետությունը, նրա մեջ կոռուպցիայի հնարավորությունը, հասարակական շերտերի հարաբերակցությունները, երկրի տնտեսության առաջընթացի կամ ճգնաժամի պատճառները, հասարակության ներսում գաղափարախոսական հակամարտությունները և այլն։ Մի բան գիտեն միայն՝ կոռուպցիա, թալան, ինչ ձախողում լինում է, կոռուցիայի պատճառով է, կոռուպցիան վերացնես, երկիրը դրախտ կդառնա։
Այս պարզունակ մասսան տեղյակ չի, որ կոռուպցիան բնորոշ է գրեթե բոլոր պետություններին, ՄԱԿ֊ի անդամ 193 պետություններից մատների վրա հաշված մի քանի պետություն կա որտեղ կոռուպցիան մոտեցել է զրոյի` Սկանդինավյան երկրներում, այն էլ երևի վերջին 20-30տարիներին, մյուս բոլոր երկրնրում, որոնց մեջ աշխարհի ամենահզորները՝ Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Իրան, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Կանադա և այլն, կոռուպցիայի մեջ ծփում են։ Իհարկե, կոռուպցիան էլ տարբեր բնույթի է, կանադացի բարեկամս, որ պետկան կառույցների հետ է աշխատում, պատմում էր վերին օղակներում հսկա կոռուպցիայի մասին, այնպիսի գումարներ, որոնց համեմատությամբ Հայաստանում կոռուպցիան մանրադրամ է, ու ասում, որ երկրի բնակչության 99տոկոսը, և ավելին տեղյակ էլ չեն։ Իսկ, օրինակ, Հնդկաստանում եղել եմ, աչքովս եմ տեսել, ամեն քայլափոխին կոռուպցիա է ու կաշառք, Հայաստանը Հնդկաստանի համեմատ, սրբերի երկիր է, բայց կոռուպցիան չի խանգարում որ Հնդկաստանը այսօր լինի աշխարհի ամենաարագ զարգացող երկիրը, կանխատեսում են որ 5-10 տարի անց կանցնի Չինաստանից։
Հայ տգետ զանգվածը տեղյակ չի աշխարհից, և կապիտուլյանը նրանց տգիտությունը հեշտորեն խաղացնում է, ֆռցնելով թե պատերազմում պարտության պատճառը նախկիների կոռուպցիան էր՝ հավատացնելով տգետին որ եթե երեք տարի առաջ կոռուպցիա է եղել մի երկրում, ուրեմն, այդ երկիրը հնարավորություն չունի պատերազմում հաղթելու։
Քանի որ ավելի շատ խոսվում է բանակում կոռուպցիայի մասին, և պարտված հրամանտարը իրեն պատռում է թե բանակը 30տարի թալանելու պատճառով պարտվեց, մի կոռուպցիոն օրինակ ԱՄՆ֊ից. 2015 թվին Պենտագոնը 500 միլիոն դոլար է ծախսել Սիրիայում
«Սիրիայի դեմոկրատական ուժեր»ի զինվորական պատրաստության վրա, որի արդյունքում զինավորական պատրաստությունը անցել են ընդամենը 100հոգի, որոնցից միայն մոտ 60 են մասնակցել մարտերի, մի այլ տեղեկությամբ ընդամենը 7 հոգի են կռվել։ Բայց ուղղակի անհնար է պատկերացնել, որ Օբամայից հետո եկող նախագահը՝ Թրամփը ինչ որ բանում ձախողվեր, ասենք Սիրիայում կամ Իրաքում, ու մեղադրեր Օբամային, կամ վարկաբեկեր բանակը։ Հնարավոր չէր, քանի որ այն քաղաքական մշակույթը որտեղ ԱՄՆ֊ի նախագահը գործում է, իր ձախողումը նախկինների վրա բարդելը թուլության, անպատասխանատվության, անկարողության դրսևորում կորակվեր ու այդպիսի մեկը դուրս կնետվեր հասրակական կյանքից որպես ստախոս, անկարող ու լուզեր։ Իշխանության հավակնություն են ունենում հենց այն գործիչները ովքեր նախ գործող իշխանության սխալներն են թվարկում, ապա ընտրողներին հավատացնում, որ հենց իրենք են այն անձինք որ իշխանության գալով շտկելու են այդ սխալները, ու տեղում կվռնդվեն նրանք որ իշխանության փառքն ու բարիքը իրենց պահեն, ձախողումները գցեն ուրիշի վրա։
Ո՞ր երկրի ղեկավարը այդ աստիճան տգետ մասսա կպատկերացնի իր դիմաց, որ իր ձախողման համար մեղադրի նախկին ղեկավարներին։
Տգետը չգիտի նաև ինչ է նշանակում երկրի ղեկավար, ղեկավարի պատասխանտվություն, և նրա տգիտությունը հեշտորեն խաղացնում է կապիտուլյանտը իր ձախողումների համար բոլորին մեղադրելով։
Հայոց պատմությունից օրինակ՝ 1918֊ին Հայաստանի պետություն ընդհանրապես չկար, աղքատ բնիկներ ու սոված, հիվանդ գաղթականներով բնակեցված մի տարածքի պաշտպանության համար մնացել էին ռուսական նահանջած բանակից բեկորներ, որևէ հաշվարկով անհնար էր պատկերացնել թե հնարավոր է կանգնեցնել թուրքական բանակը։ Հայկական վերնախավը պատրաստվում էր նահանջել Սևան։ Իսկ հետո՞, էլ տեղ չկար նահանջելու, երևի ազգովին լճում խեղդվելն էր մնում։ Բայց Արամ Մանուկյանը ընդամենը երկու ամսում կարողացավ չեղածի վրա կազմակերպել պաշտպանություն աշխարհի ամենահզոր բանակներից մեկի դեմ։ Նույնը 1990֊ականներին, Հայաստանը նոր անկախացել էր, բանակ չուներ, իսկ Ադրբեջանը մի քանի անգամ ուժեղ էր՝ Սովետական Միությունից Ադրբեջանին էր մնացել մի քանի անգամ ավելի զինտեխնիկա, սակայն Հայաստանը հաղթեց պատերազմում, նրանք կռվում էին հանուն հայրնիքի և ոչ թե մտքներում ունենալով պարտությունը որպես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալու միջոց, որ պարտության դեպքում էլ Սովետին կամ կոմունիստներին մեղադրեն։
Դե համեմատեք, 1918֊ը և 1993֊ը 2018֊ի հետ, կապիտույլանտը ստացել էր մարտունակ, զինված բանակ ու պետություն, որից հետո էլ երեք տարի կառավարել է այդ պետությունը իր ուզածի պես, ամենաանհեթեթ հանցագործոիւթյուններ իրեն թույլ տալով՝ դատրաններ շրջափակել, Սահմանդրությունը տրորելով ՍԴ դատավորներ հանել, դնել ու ոչ ոք ձեռքը չի բռնել։ Ինքն ու իր թիմն ստացել էին հնարավոր ամեն ինչ երկրի անվտանգությունը ապահովելու համար, սակայն՝ այդ ամբողջը փոշիացրեցին՝ հազարավոր երիտասարդների գլուխը կերան, ու դարավոր բնակավայրեր հանձնեց թշնամուն իրենց տգիտության, անպատասխանվության, անբարոյականության պատճառով, և ավերված հայրենիքից մնացած փոշին կուլ տալով նրա տգետ երկրպագուները նրա շուրջը պար են բռնել։
Անհայրենիքները
Որոշ հայերի հավաքականություն զգացումը այնքան է նոսրացել, որ իր բնակարանի սահմաններից դուրս հայրենիք չեն ճանաչում, հետևաբար, ոչ միայն Արցախի պետականության ավերման, Շուշիի ու Հադութի կորստի համար ցավ չեն ապրում, այլև բուն Հայաստանի հանրապետության սահմաններից ներս Սյունիքում բնակավայրերի ու տարածքների կորստի համար։
Ահա, այս տգետ և անհայրենիքներն են հենց Փաշինյանի հենարանը։
Ինրչպես առաջացան Փաշինյանն ու այս տգիտությունը
1991֊ին Հայաստանը անկախանալով որդեգրեց ազատականությունը՝ լիբերալիզմը։ Որոշ ժամանակ ազատականության դեմ ընդդիմություն էր Կոմկուսը, սակայն Կոմկուսի քատուղար Սերգեյ Բադալյանի մահից հետո, Կոմկուսը թուլացավ, և կորցրեց որևէ դերակատարություն։
Արդյունքում, Հայաստանի ազատականությունը դարձավ պետական գաղափարախոսություն, բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմություն, թե իշխանություն, ազատական էին ու են և նրանց մեջ միակ գաղափարական տարաձայնությունը Արցախի խնդրի և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում էր և է։
Եթե բոլոր քաղաքական ուժերը՝ թե իշխանություն, թե ընդդիմություն կողմ են պետական ունեցվածքի սեփականաշնորհմանը, ազատ շուկայական հարաբերություններին, միայն մասնավոր սեփականության վրա հիմնված տնտեսությանը, ապա ինչո՞ւմ միմյանց մեղադրեն, մնում է բարոյական մեղադրանքներ հղեն՝ դու սխալ ազատական ես, թալանչի, մարդասպան և այլն։ Իսկ հայտնի է որ բարոյական մեղադրանքների մեջ ամենավարպետը ամենանբարոյականներն են։ Ձեզ ծանոթ չի՞ այն կաթոլիկ հոգևորականի կերպարը, որ Եկեղեցու ետնաբեմում պեդոֆիլիայով է զբաղվում, իսկ կիրակնօրյա պատարագին դուրս է գալիս բեմ ու բարոյախոսում հանել այն աչքը որը կգայթակղվի կամ կտրել այն ձեռքը որ կգայթակղվի։ Բարոյախոսությունը անբարոյականների գլխավոր զենքն է, որով վերահսկում են մարդկանց ու իշխանություն հաստատում տգետ մասսայի վրա։
Ահա, և միմյանց վրա այս բարոյական կրակահրեթերի ծիրում էլ իշխանությունը զավթեց ամենանբարոյական գործիչը. մեկը որ ամեն ինչի ընդունակ է, չունի որևէ բարոյական կամ էթիկական արգելակ, լեզուն ինչ կողմ ասես կպտտվի, ում ասես կզրպարտի։
Սովորաբար որևէ անձ կոռուպցիայի մեջ մտնում է պետական պաշտոն ստանալով, Փաշինյանը կոռուպցիայի մեջ էր թերթի խմբագիր եղած ժամանակ. եթե օլիգարխներից և պաշտոնյաներից շանտաժով փող շորթելը կամ թերթի տպաքանակը սաղացնելը կոռուպցիա չի, ապա շատ ավելի կեղտոտ հանցագործություն է։ Աղասի Ենոքյանն է գրում. « Մենք մեր Նիկոլին լավ գիտեինք, հոդված էր գրում, գործ էր սարքում այս կամ այն օլիգարխի վրա, հետո գումարը վերցնում էր ու դադարում խոսել այդ սուբյեկտից։ Մեզ թվում էր, թե վարչապետ դառնալով՝ նա ավելի մեծ խնդիրներ է դնում։ Թե ինչ խնդիրներ՝ չէինք կարողանում հասկանալ։ Հիմա հասկացանք՝ նա նորից նույն գործն է անում, ուղղակի ավելի մեծ մասշտաբով»։
Այդ բարոյախոսական քաղաքականության մթնոլորտում էլ ձևավորվեց այն տգետ մասսան, որ աշխարհից բեխաբար, քաղաքական բառապաշարը սահմանփակվում է թալանչի ու կոռուպցիա բառերով, ու որին լավ իշխում է կապիտուլյանտը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/18/2022 08:40 Իշխանականները սկսել են վախենալ իրենց ապագայից. «Իրավունք»
- 05/18/2022 08:36 Հայաստանում մսի արտադրության ծավալները պակասել են. «Ժողովուրդ»
- 05/18/2022 08:29 Վերջին շրջանում հոսք է սկսվել. դատախազներն ուզում են դատավոր աշխատել. «Հրապարակ»
- 05/18/2022 08:24 Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ. «Հրապարակ»
- 05/18/2022 08:21 Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը». «Հրապարակ»
- 05/18/2022 08:18 Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ. «Ժողովուրդ»
- 05/18/2022 08:15 Իշխանության պլան Բ-ն. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/18/2022 13:15 Հասկանո՞ւմ, գիտակցո՞ւմ եք ինչ է եղել. ձերբակալել են հերոսի հորը. Նազարյան
- 05/18/2022 12:12 Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս. պատգամավոր
- 05/18/2022 11:10 Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Իշխան Սաղաթելյան
- 05/18/2022 09:50 Նոր օրը բացվեց և մեր արժանապատիվ քաղաքացիներն արդեն փողոցներում են. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2022 14:02 Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
- 05/18/2022 12:51 Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են պարեկների ավտոմեքենան ու Toyota Corolla-ն. կա վիրավոր
- 05/17/2022 21:53 Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն, Nissan-ը, Ford Transit-ն ու ЗИЛ-ը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
- 05/17/2022 17:53 Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
- 05/15/2022 14:18 Մինչև այսօր պահպանվել և գործում են շուրջ 3 հազարամյա պատմությամբ Դալմայի և Ումեշինի ջրանցքները. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
- 05/15/2022 10:27 «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը