ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոչ ենք անում մեծացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ. «Պատիվ ունեմ» երիտասարդական թևը նամակ հանձնեց ԱՄՆ դեսպանությանը 05/08/2021 15:39 | ԼՐԱՀՈՍ
«Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդական թևը հստակ մեսիջ ունի միջազգային հանրությանը։ Այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը և ընթերցեց նամակը։
Նամակում մասնավորապես նշված էր.
«Դուք՝ որպես աշխարհում միջազգային հանրության ձայնը ներկայացնող հեղինակավոր կառույցներ, ունեք աշխարհի բոլոր ազգերի նկատմամբ պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները կանխելու բացառիկ առաքելություն։ 76 տարի առաջ այս օրերին միջազգային հանրությունը միահամուռ ջանքերով ջախջախեց ֆաշիզմը և թվում էր՝ այսուհետ թույլ չի տա որևէ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության և վայրագությունների կրկնություն։ Թերևս այդ նպատակով ստեղծվեցին հայտնի միջազգային կազմակերպությունները, ինչպսիսք են ՄԱԿ-ը, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն և այլն։ Սակայն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը 21-րդ դարում՝ առաջադեմ մարդկության աչքի առաջ, նույնիսկ առցանց ռեժիմով՝ մարդասպան ԱԹՍ-ների կիրառմամբ, հերթական անգամ դարձավ ագրեսիվ հարևանների ցեղասպան նկրտումների զոհը, իսկ միջազգային հանրությունը հերթական անգամ չկարողացավ կանխել մարդկային ողբերգությունը։ Ձախողեց պատշաճ արձագանքել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության երկրորդ փորձին։
Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի և Արցախի անկախացումից ի վեր շարունակաբար սաստկացնում են իրենց ռազմատենչ հռետորաբանությունն ու ագրեսիվ քաղաքականությունը, իսկ միջազգային կազմակերպությունները լավագույն դեպքում բավարարվում էին հերթական և անհասցե հայտարարություններով, ինչն իր հերթին հանգեցրեց Ադրբեջանի և Թուրքիայի արկածախնդիր ղեկավարների կողմից Արցախի նկատմամբ պատերազմի սանձազերծումը։ Պատերազմի ողջ ընթացքում ռմբակոծվում էին Արցախի խաղաղ բնակավայրերը, հիվանդանոցներն ու մշակութային, կրոնական հաստատությունները։ Արցախահայության դեմ կիրառվում էին ֆոսֆորային, կասետային ռումբեր։ Արդյունքում փոքրիկ Արցախը կորցրեց իր տարածքների մեծ մասը, տվեց հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ։ Հազարավոր մարդիկ անօթևան դարձան, հարյուրավոր անձիք, այդ թվում տարեցներ և կանայք գերեվարվեցին ու Ադրբեջանի կողմից կտտանքների ու խոշտանգումների ենթարկվեցին։ Պատերազմի ընթացքում տարբեր մակարդակներով ընդհուպ գերտերությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից խոսվեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տարածաշրջան ահաբեկիչներ տեղափոխելու մասին, բայց այդ երկրների դեմ այդպես էլ որևէ գործնական միջոցառում չիրականացվեց։ Պատերազմից հետո միայն մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում Human Rights Watch-ն արձանագրեցին Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։ Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար ձերբակալված պահել հայ ռազմագերիներին։
Նրանցից շատերը խոշտանգվում են։ Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ։ Ադրբեջանը բոլորի աչքի առաջ իրականացնում է մշակութային եղեռնագործություն՝ ոչնչացնելով մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցածտարածքներում արդեն իսկ ոչնչացվել են սրբավայրեր, պղծվել վանքեր ու եկեղեցիներ։ Օրեր առաջ հայտնի դարձավ նաև վերանորոգման պատճառաբանությամբ Արցախի թեմի առաջնորդանիստի՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի հոգևոր խորհրդանիշները վերացնելու փաստը։
Կոչ ենք անում կանխել ցեղասպանությունը, դատապարտել մարդկության դեմ հանցագործությունները և վերականգնել պատմական արդարությունը՝ խուսափելու համար ավելի մեծ համամարդկային աղետից։ Որպես առաջնահերթ և կարևոր քայլեր կոչ ենք անում մեծացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ՝ ստիպելով, որ վերջինս անհապաղ ազատ արձակի բոլոր գերեվարված անձանց։ Ստեղծել պատերազմական հանցագործությունները և հանգամանքները քննելու գործուն մեխանիզմներ, ճանաչել Արցախի անկախությունը, հստակ գնահատական տալ խաղաղ բնակչության նկատմամբ մարդասպան ռոբոտների կիրառման պրակտիկային, կանխել Արցախում մշակութային ցեղասպանությունը»,-նշված էր նամակում։
«Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդական թևը նամակը հանձնեց ԱՄՆ դեսպանությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
- 04/19/2024 07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»
- 04/19/2024 07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ