ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտահերթ ընտրությունները ճգնաժամը չեն հանգուցալուծելու, այլ ավելի են խորացնելու, ընդհուպ սադրելով քաղաքացիական բախումներ. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 05/07/2021 16:41 | ԼՐԱՀՈՍ
Ելքը՝ իշխող թիմի հեռացումն է իշխանությունից, ժամանակավոր կառավարության ձևավորումն ՀՀ նախագահի կողմից, որը կազմված կլինի արհետավարժներից։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Գնաճը, սոցիալական անարդարությունը, կյանքի որակի անկումը կարելի է հաղթահարել։ Մեկ երևույթ, հատկապես, անկախության տարիներին ՀՀ-ում արտահայտված, անդառնալի և ողբերգական հետևանքներ է ունենում `դա երկրի ամայացումն է։
Հիշեցնենք՝ Խորհրդային տարիներին, անգամ հաշվի առնելով Հայրենական Մեծ պատերազմում կրած ահռելի կորուստները, Հայաստանի բնակչությունը 700 հազարից 1989թ․ աճել է հինգ անգամ, կազմելով երեք միլիոն ութ հարյուր հազար։
Անկախության 30 տարիների ընթացքում երկրից հեռացել է /համաձայն պաշտոնական վիճակագրության/ մեկ միլիոն ՀՀ քաղաքացի։ Փաստացի այդ թիվը շատ ավելի է, քանի որ մի քանի հարյուր հազար հայ գրանցված է ՀՀ-ում, սակայն մշտական բնակություն է հաստատել այլ երկրներում։
Վերջին իշխանափոխությունից հետո, շատերի մոտ հույսեր արթնացան, թե երկրում նոր համակարգի ձևավորմամբ, կվերանան նախկին ռեժիմի արատավոր երևույթներն և մեր ժողովուրդը կլծվի նոր որակի Հայրենիք կառուցելու գործին։ Ավաղ․․․ Ն․ Փաշինյանի և նրա հետ պատասխանատվություն կրողների ապաշնորհ գործելաոճի պատճառով, ունենք մի իրավիճակ, որը հղի է պետականության հիմքերի խարխլմամբ և, վճռական փոփոխության չենթարկվելու դեպքում՝ պետության փլուզմամբ։
Որպես եզրահանգում, վերջին փաստարկ նշենք 2021 թ․ չորս ամսվա վիճակագրական տվյալները՝ հունվար – ապրիլ ամիսներին Հայաստանից միայն օդային ճանապարհով մեկնողների թիվը ժամանողների համեմատ ավել է 76677-ով։ Այսինքն, փախել են անորոշությունից, արտագաղթել են։ Տարեկան կտրվածքով այն կարող է գերազանցել 200 000։
Իսկ երբ հասու լինի Վրաստանով դեպի Ռուսաստան ճանապարհը, դժվար է կանխագուշակել որքանով կավելանա արտագաղթողների թիվը։
Այս իրողությունը անբեկանելի փաստ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը չեն վստահում առնվազն երկրից արտագաղթածները և նրանք, ովքեր սպասում են հարմար պահի։
Արտահերթ ընտրությունները ճգնաժամը չեն հանգուցալուծելու, այլ ավելի են խորացնելու, ընդհուպ սադրելով քաղաքացիական բախումներ։ Հաղթող չի լինելու։ Պարտվելու են բոլորը, արդյունքում, պետությունը։
Ելքը՝ իշխող թիմի հեռացումն է իշխանությունից, ժամանակավոր կառավարության ձևավորումն ՀՀ նախագահի կողմից, որը կազմված կլինի արհետավարժներից։ Մոտ մեկ տարի անհրաժեշտ կլինի փոխելու երկրում ձևավորված ատելության, անհանդուրժողականության մթնոլորտը, կարգավորելու հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, նախանշելու տնտեսական զարգացման առաջնահերթությունները, հիմք դնելով խոշոր ֆինանսական ներդրումների իրականացմանը։
Զգուշացնում ենq քաղաքական այն ուժերին, որոնք անվերապահ պատրաստ են մասնակցել ընտրություններին՝ անգամ ամենալայն քաղաքական միավորումը, ձայների հաշվարկի վերահսկումը, չի խանգարելու այսօրվա իշխող թիմին «քաղաքակիրթ» մեթոդով հռչակել իր «ջաղջախիչ հաղթանակը»։
Ազգի էլիտայի խնդիրն է միավորմամբ շրջադարձ ապահովել առանց արտահերթ ընտրությունների անցկացմամբ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/25/2024 11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ