ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ է, Նիկոլ Փաշինյանը՝ չգիտեմ, հավանաբար. Ալումյանը՝ Փաշինյանի ներկայացուցչին 05/06/2021 13:46 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ ապրիլին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով՝ 2 մլն դրամի չափով։ Հայցադիմումի հիմք էր հանդիսացել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, որ 4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը և այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը: Հայցվոր կողմը գտնում է, որ այդ հայտարարությամբ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստի ընթացքում հայցվոր կողմից ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմումի հիմքերը ներկայացնելիս ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը վիճարկվող հայտարարությունն անելիս գտնվել է արձակուրդում։ Ալումյանը նաև արձանագրեց, որ փաստերն այս գործով չեն վիճարկվում, պատասխանող կողմը չի ժխտում, որ պարոն Քոչարյանն այդ պահին ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, չի ժխտում, որ պատասխանողն արել է այս հայտարարություններ, ինչն անմիտ կլիներ, որովհետև այն տարածվել էր՝ ԶԼՄ-ներով։
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի հարցին, թե արդյոք ընդունում է փաստը, որ և՛ պատասխանող կողմը, և՛ հայցվորը քաղաքական գործիչներ են, Ալումյանը նշեց. «Այն, որ իմ վստահորդը քաղաքական գործիչ է՝ իհարկե ես դա ընդունում եմ, դա անմիտ կլիներ որևէ ձևով ժխտել։ Ինչ վերաբերում է Նիկել Փաշինյանին, ես չգիտեմ, հավանաբար...»։
Ալումյանը ևս մեկ անգամ, ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունն արել է՝ գտնվելով արձակուրդում՝ որպես մասնավոր անձ, իսկ որպես Հանրապետության վարչապետ անելու դեպքում հայցվոր կողմի պահանջը շատ ավելի մեծ կլիներ և գումարի, և խախտված իրավունքի առումով, քանի որ ՀՀ անունից խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը։
Ալումյանի դիտարկմամբ՝ իր համար հասկանալի չէ, թե ինչու է պատասխանող կողմի ներկայացուցիչը կարևորում՝ պատասխանողը (Նիկոլ Փաշինյանը) քաղաքական գործիչ է, թե ոչ։ «Ձեր վստահորդը քաղաքական գործիչ է։ Եթե իր քաղաքական գործիչ լինել-չլինելու փաստն այդաստիճան կախված է նրանից՝ ես կընդունեմ, թե ոչ, կասեմ՝ այո, քաղաքական գործիչ է։ Եթե իմ խոսքից ինչ-որ առումով դա կախված է, ընդունեք այդպես»։
Ինչ վերաբերում է պատասխանողի դիտարկմանը, որ Փաշինյանի՝ սույն հայտարարություններն արվել են քարոզարշավի ընթացքում, Ալումյանը նշեց, որ դժվարանում է պատկերացնել, թե ինչպես կարող է ՍԴ կազմի վերաբերյալ հանրաքվեի հետ կապված քարոզարշավի շրջանակներում լինել այն, ինչ պատասխանողն ասել է։
«Ձեր վստահորդը սա ասել է քարոզարշավի ընթացքում, բայց քարոզարշավի նյութի, նպատակների հետ բացարձակապես չկապված»,- նշեց Ալումյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ