ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք պետք է լինեք մասնակիցը նոր Հայաստանի կառուցմանը. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պատերազմում վիրավորվածներին 05/05/2021 22:49 | ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության նախագահի աշխատակազմի և «Հոգեբանական աջակցություն» նախագծի համատեղ՝ «Զարթոնք» խորագրով միջոցառումը՝ նվիրված պատերազմում վիրավորված և ներկայումս բուժում ստացող զինծառայողների հոգեբանական աջակցությանը:
Միջոցառումը, որի նպատակն էր հոգեբանական աջակցություն ցուցաբերել պատերազմին մասնակցած և վիրավորված զինծառայողներին առողջության վերականգնման, բնականոն կյանքին հարմարվելու, ինչպես նաև ուսման և աշխատանքի հարցերում, իրականացվել է Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ՝ նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շրջանակում:
Միջոցառմանը մասնակցել են նախկին և ներկա զինծառայողներ Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերից և Երևանից, ինչպես նաև նրանց հարազատները:
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ողջունելով նախաձեռնությունը՝ մասնավորապես նշել է. «Մեր տղաները, մեր մարտնչող սիրելի եղբայրներն ու զավակները պատերազմի օրերին ծանր վիրավորումներ են ստացել, նույնիսկ կարելի է ասել՝ անբժշկելի վիրավորումներ, ոմանք, ովքեր կարողացել են ոտքի վրա կանգնել, վերադարձել են ճակատ, որովհետև իրենք իրենց արժանապատվությունն ու վերականգնումն այնտեղ են գտել՝ իրենց եղբայրների կողքին:
Հետևաբար, զինվորի համար վերականգնման մեծագույն դաշտը մարտի դաշտն է: Մնացածը մեր խնամքի, սիրո, գուրգուրանքի, աջակցության, իրենց ճիշտ գնահատելու երևույթն է: Այսօր ուզում եմ ասել, որ մենք նույնն ենք, նույն հայացքով, նպատակով, տեսիլքով ու հաղթանակով: Մենք խնամքի և հոգածության, սիրո և առաքելության ճանապարհով, խաչի ճանապարհով հանրության տեսիլքին միտված կյանք պետք է ունենանք: Ես մեծապես հավատում եմ, որ այս նախաձեռնությունն էլ միտված է դրան՝ նախ աջակցելու, ապա զարգացնելու այն բոլոր կիսատ թողնված թե՛ անձնական, թե՛ հավաքական կարողություններն ու ձեռքբերումները, որոնց հետ մենք այսօր փորձում ենք ապրել:
Աստված թող օրհնի այս առաքելությունը, և մենք շատ շուտով տեսնենք ապաքինված՝ հոգևոր իմաստով, մարմնավոր իմաստով, մտավոր իմաստով, ոչ միայն անձնապես մեր սիրելի եղբայրներին և իրենց ընտանիքներին, այլև մեր ողջ ժողովրդին»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Ուրախ եմ բոլորիդ տեսնել այստեղ: Մենք բոլորս կարիք ունենք իրար հաճախ տեսնելու, խոսելու, պատմելու, շարունակելու մեր կյանքը, որքան էլ որ դժվար լինի անցած տարվա աշնան մեկ ու կես ամսից հետո:
Ձեզանից շատերն ինչ-որ իմաստով անցել են դժոխքով, որովհետև պատերազմը դժոխք է: Այսօր որևէ մեկը չի կարող և իրավունք չունի գնահատական տալ ձեր անցած ճանապարհին: Այդ գնահատականը պատմությունը պետք է տա:
Մեր հայրենանվեր ֆիդայիների կյանքում հաղթանակները շատ չեն եղել, եղել է պայքար, կորուստ, բայց այդ պայքարը նվիրում է եղել: Եվ եթե չլինեին Աղբյուր Սերոբները, Արաբոները, Անդրանիկը, Սարդարապատը չէր լինի, իսկ եթե չլիներ Սարդարապատը, Հայաստանի Հանրապետությունը չէր լինի: Եվ եթե չլիներ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի խորհրդային Հանրապետությունը չէր լինի, և եթե այդ հանրապետությունը չլիներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այս ժողովուրդը 300 հազար զոհ չէր տա, դրանց մեջ հոյակապ անուններ՝ սկսած մարշալներ Բաղրամյանից, Իսակովից և այլն: Եթե չլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսական պայքարը, որտեղ հայերը ցույց տվեցին, որ կռվող, պայքարող և հաղթող ժողովուրդ են, չէին լինի 1990-ականների սկիզբը, 1994 թվականի ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը, և չէր լինի ՀՀ անկախությունը: Եվ, իհարկե, չէր լինի այս օրը:
Ձեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր մեջ կա Աղբյուր Սերոբ, պետք է գիտակցի, որ դուք անցել եք նույն ճանապարհը, ինչ զորավար Անդրանիկը, գիտակցի, որ դուք և ձեր զոհված ընկերներն այն հիմքն ու սյունն են, որի վրա կանգնած է այս պետությունը: Եվ ձեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ այն դժվարին ճանապարհով, որ անցել է, պետք է կիսվել ուրիշների հետ: Ինչպես ասացի՝ պատերազմը դժոխք է, սակայն կարիք կա, որ մարդիկ իմանան, թե ինչ դժվարագույն պայմանների միջով եք անցել՝ պաշտպանելով ձեր հայրենիքը: Ուզում եմ վստահեցնել, որ ձեզնից յուրաքանչյուրի և ձեր կորցրած ընկերների, տղաների և աղջիկների անունները ոսկե տառերով գրվելու են ապագա հաղթանակների պատմության գրքում...
Եթե պատերազմը չլիներ, և ես ձեզ հանդիպեի՝ 20 տարեկան տղաների և աղջիկների, կխոսեինք ապագայի մասին՝ ինչպիսի կրթություն պետք է ստանաք, ինչ ապագա պետք է ունենաք, ինչպես պետք է ավելի ամրացնենք մեր երկիրը, առաջ գնանք: Բայց խոսելով ձեզ հետ այսօր՝ ես խոսում եմ ոչ թե 20 տարեկան տղաների և աղջիկների հետ, այլ մարդկանց հետո, ովքեր կյանքի, հավանաբար, 40 և ավելի տարեկանի փորձառություն ունեն: Մեկ ու կես ամսում դուք անցել եք 15-20 տարվա սեղմված ճանապարհ, հետևաբար, շատ ավելի իմաստուն եք, փորձառու, տեսած մարդիկ եք, որով կարող եք կիսվել ուրիշների հետ: Ձեզնից յուրաքանչյուրն ունի պատմություն:
Ես տեսնում եմ՝ ձեզնից շատերը ծանր վնասներ են կրել՝ և՛ մարմնական, և՛ հոգեկան: Ինչ-որ տեղ հոգեկան վերքերը բուժելն ավելի դժվար է լինում, քան մարմնականը, քանի որ դա միայն ձերը չէ, նաև ձեր ընտանիքի անդամների վերքն է: Բայց ուզում եմ ձեզ վստահեցնել որպես մեկը, ով ոչ միայն Հանրապետության նախագահ է, այլև երկար ճանապարհ է անցել և տեսել է նաև առաջին պատերազմը՝ կա՛ կյանք պատերազմից հետո, նույնիսկ մահվանից հետո: Ձեր կյանքն առջևում է: Դուք ընդամենը 20 տարեկան եք:
Մեր բոլորի նպատակը պետք է մեկը լինի՝ ամրացնել այս պետությունը, ինչ-որ տեղ նաև վերակառուցել այն, վերականգնել պետությունը՝ և՛ նյութական, և՛ բանակի, և՛ տնտեսության, գիտության, տեխնոլոգիաների իմաստով: Դուք այն վկաներն եք, որոնք լավ գիտեն՝ այսօրվա և վաղվա պատերազմներում գիտությունն ու տեխնոլոգիաներն են հաղթելու: Դուք պետք է լինեք այն մարդկանցից, որոնք պետք է մասնակիցը լինեն նոր Հայաստանի կառուցմանը:
Խոսելով ձեզ հետ, ձեր մասին՝ ես մտածում եմ նաև այն հազարավոր տղաների ու աղջիկների, տղամարդկանց ու կանանց մասին, ովքեր այսօր մեզ հետ չեն: Խնդրում եմ՝ լուռ աղոթքով հիշեք մեր կորցրած քույրերին ու եղբայրներին, զավակներին...
Որքան էլ դժվար է ձեր վիճակը, որքան էլ բազմապատիկ դժվար է այն ընտանիքների, մայրերի և հայրերի վիճակը, որ կորցրել են զավակներին, այսօր պատմությունը չի ավարտվում: Ունենք հայորդիներ, որոնք գերության մեջ են, և նրանց վերադարձը բացարձակ անհրաժեշտություն է: Նրանցից յուրաքանչյուրի կյանքը հսկայական արժեք ունի: Պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք վերադարձնել նրանց: Որպես նախագահ՝ անում եմ այն, ինչ կարող եմ, օգտագործելով նաև անձնական կապերը, գրելով ընդհուպ մինչև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԽ ղեկավարությանը, Կարմիր խաչին, բոլորին: Լուծումը, ցավոք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ձեռքում չէ, ոչ էլ Կարմիր խաչի, վերջնական լուծումը սահմանից այն կողմ է: Այնտեղ կատարվում են ամենաանմարդկային որոշումները՝ կենդանի մարդկանց պահել պատանդ՝ փոխանակելու ինչ-որ բանի հետ: Սակայն մեր ձայնը բարձրացնելը և Հանրապետության նախագահի կողմից միջազգային հանրությանը ճնշման տակ դնելը բացարձակ անհրաժեշտություն է: Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ ի վերջո կհասնենք այն օրվան, երբ տղաներն ու աղջիկները կվերադառնան: Չեմ կարող այսօր չհիշատակել և չմտածել, ձեզ հետ չկիսել իմ մտահոգություններն այն ընտանիքների մասին, որոնց զավակներն անհետ կորած են, որոնք չգիտեն՝ ինչ բախտի են արժանացել իրենց զավակները, և ապրում են դժոխքի ու դրախտի սահմանին: Իմ մտքերն ու աղոթքները, իմ աշխատանքը նաև նրանց հետ է, որպեսզի որքան հնարավոր է շուտ հստակություն լինի նրանց կյանքում:Նախագահական աշխատակազմն աշխատում է կառավարության, միջազգային կառույցների, Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այս հարցերի լուծումը պետք է տրվի և հրատապ:
Ինչպես ասացի, կյանք կա նույնիսկ մահվանից հետո: Ուզում եմ՝ իմ կողքին կանգնի մի մարդ, ում անունը նույնիսկ չեմ ուզում տալ, որովհետև բոլորդ լավ ճանաչում եք: Պարոն փոխգնդապետն (Սարգիս Ստեփանյանը) այն մարդն է, ով իր կյանքով է ապացուցել՝ կա՛ կյանք մահվանից հետո: Մենք հանդիպել ենք որոշ ժամանակ առաջ, երբ ես ուրախությամբ և հպարտությամբ նրանց հետ կիսում էի հաղթանակի մեծ բերկրանքը, որովհետև մեր զավակները, մարդիկ, ովքեր կյանքի ընթացքում այս կամ այն պատճառով ունեն մարմնական դժվարություններ, փառքով էին վերադարձել աշխարհի առաջնությունից: 5-6 մեդալների մասին էր խոսքը, նրանցից յուրաքանչյուրի կյանքի պատմությունը հաղթանակի պատմություն է...
Տղանե՛ր, ձեր երկրորդ կյանքը նոր է սկսվում: Մի կյանք ապրել եք, քանի որ պատերազմով անցնելը մի ամբողջ կյանք է նշանակում: Անցել եք դա, և սկսվում է նոր կյանքը: Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հավատա և վաղվանից սկսած սկսի նոր կյանքն ու պայքարի նոր հաղթանակների համար, որովհետև ձեր մեջ տեսնում եմ ապագա բժիշկների, իրավաբանների, քաղաքական գործիչների: Բացարձակապես մի վհատվեք:
Կյանքն ու աշխարհը բաց են ձեր առջև: Երբևիցե չփորձեք մասնակցել կամ նախաձեռնել մի բան, որը բաժանելու է ձեզ՝ մեկին մի անուն է դնելու, մյուսին՝ այլ, մեկին՝ մի գույն, մյուսին՝ ուրիշ: Չունե՛նք գույներ, ունենք եռագույնը: Այնքան հարուստ ենք մարդկային գույներով, որ խոսել մի գույնի մասին անիմաստ է: Կա միայն մի բան՝ բոլորս միասին ենք:
Նախագահի աշխատակազմը, մեր բոլոր գործընկերները պատրաստ են ամեն ինչ անել, որ ձեզնից յուրաքանչյուրն իր տեղը գտնի կյանքում: Ես ձեզնից յուրաքանչյուրի դեմքին տեսնում եմ կյանքն արդեն ճանաչած, եռանդուն, երիտասարդ մարդու լուռ, բայց նաև հզոր վճռականություն:
Նախագահի աշխատակազմն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որը ոչ միայն նպատակ ունի ձեզ հավաքել միասին, այլև կոնկրետ խնդիրներ լուծել: Մենք ունենք ծրագիր, որտեղ երիտասարդներին, ովքեր ձեր ճանապարհն են անցել, սովորեցնում ենք նոր մասնագիտություն: Մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին աշխատել:
Բոլորիդ նախ և առաջ մաղթում եմ՝ և՛ մարմնական, և՛ հոգևոր առողջություն: Ձեզնից յուրաքանչյուրին մաղթում եմ գտնել իր երջանկությունը, այն մասնագիտությունը, որ սիրում է, հասնել մեծագույն հաջողությունների, դառնալ չեմպիոն, շարունակել պայքարն ու շարունակել ծառայել մեր մեծ հայրենիքին, որին դուք տվել եք ձեր ողջ ոգին, անձը, իսկ ձեր շատ ընկերներ՝ իրենց կյանքը:
Խոնարհվում ենք բոլորի հիշատակի առջև և ձեզնից յուրաքանչյուրին մաղթում ապագա հաղթանակներ: Նրանց հիշատակը հավերժ կենդանի կմնա միայն մեր ապագա հաղթանակներով, որոնց կերտողը դուք պետք է լինեք»:
Միջոցառման շրջանակում մասնակիցների հետ զրուցել և իրենց փորձի մասին են պատմել ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, բազկամարտի աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ Դավիթ Գևորգյանը, Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները:
Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել նաև առանձին խմբերով քննարկումներ, որոնց շրջանակներում մասնագետները լսել են մասնակիցների կարծիքները, խնդիրները, առաջարկներ ներկայացրել դրանց լուծումների վերաբերյալ:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/18/2022 08:40 Իշխանականները սկսել են վախենալ իրենց ապագայից. «Իրավունք»
- 05/18/2022 08:36 Հայաստանում մսի արտադրության ծավալները պակասել են. «Ժողովուրդ»
- 05/18/2022 08:29 Վերջին շրջանում հոսք է սկսվել. դատախազներն ուզում են դատավոր աշխատել. «Հրապարակ»
- 05/18/2022 08:24 Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ. «Հրապարակ»
- 05/18/2022 08:21 Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը». «Հրապարակ»
- 05/18/2022 08:18 Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ. «Ժողովուրդ»
- 05/18/2022 08:15 Իշխանության պլան Բ-ն. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/18/2022 13:15 Հասկանո՞ւմ, գիտակցո՞ւմ եք ինչ է եղել. ձերբակալել են հերոսի հորը. Նազարյան
- 05/18/2022 12:12 Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս. պատգամավոր
- 05/18/2022 11:10 Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Իշխան Սաղաթելյան
- 05/18/2022 09:50 Նոր օրը բացվեց և մեր արժանապատիվ քաղաքացիներն արդեն փողոցներում են. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2022 12:51 Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են պարեկների ավտոմեքենան ու Toyota Corolla-ն. կա վիրավոր
- 05/17/2022 21:53 Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն, Nissan-ը, Ford Transit-ն ու ЗИЛ-ը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
- 05/17/2022 17:53 Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք
- 05/16/2022 23:45 Նոր Գեղիի գերեզմանոցի մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
- 05/15/2022 14:18 Մինչև այսօր պահպանվել և գործում են շուրջ 3 հազարամյա պատմությամբ Դալմայի և Ումեշինի ջրանցքները. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
- 05/15/2022 10:27 «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը