ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայիսի 3-ին տեղի ունեցավ «5165» շարժման առողջապահության հանձնաժողովի անդրանիկ նիստը 05/04/2021 17:36 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 3-ին տեղի ունեցավ «5165» շարժման առողջապահության հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին շուրջ 100 բուժաշխատողներ հանրապետության տարբեր բժշկական կենտրոններից։ Հանդիպման նպատակն էր առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին ներկայացնել շարժման գաղափարները, նպատակները և ծրագրերը, մասնագիտական հանրության հետ քննարկել առողջապահության առկա վիճակն ու հնարավոր լուծումները։
Բուժաշխատողներին բացման խոսքով ողջունեց «5165» շարժման առաջնորդ, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության ղեկավար Կարին Տոնոյանը, որն անդրադառնալով հետպատերազմյան շրջանի առողջապահական խնդիրներին՝ մասնավորաբար նշեց․
«Հիմա առավել քան երբևէ, կարևոր է ձեռնամուխ լինել Զինված ուժերում դեռևս ծառայող, վերջերս զորացրված պատերազմի մասնակից հայ երիտասարդների ֆիզիկական ու հոգևոր առողջության վերականգնման խնդրի լուծմանը»։
Կարին Տոնոյանը խոսեց նաև նախադպրոցական տարիքի երեխաների հոգևոր ու մտավոր առողջության մասին՝ նշելով, որ երեխաների առողջությունը պետք է գտնվի պետության ամենաուղիղ ուշադրության կենտրոնում։ Հետագայում, արդեն զորակոչային տարիքում, պետությունն ունենում է առողջ ու ֆիզիկապես ամուր սերունդ, որը պատրաստ է ծառայության անցնել ազգային բանակում՝ առանց մեր օրերում հաճախ հանդիպող առողջական խնդիրների։
Կարևորելով հասարակական առողջության վերականգնման և ամրապնդման խնդիրը՝ հանդիպման մասնակիցները առանձնակի ուշադրություն դարձրեցին բնակչության առողջության ապահովման գործում պետական հոգածության առաջնահերթությանը:
«Հարկավոր է հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է առողջացնել մեր սերունդներին թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից», - ելույթում նշեց Կարին Տոնոյանը
Դիմելով գործընկերներին՝ «5165» շարժման համահիմնադիր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, բժիշկ Գևորգ Թամամյանը ասաց․
«Այսօր մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ մեր գործը թողած պետք է մտածենք նաև պետության անվտանգության ու ապահով ապագայի մասին։ Բժիշկներն իրենց անգնահատելի ծառայությունն են մատուցում հանրությանը, կյանքեր փրկում, բայց դրան զուգահեռ հետևում են, թե ինչպես է երկիրը մեր աչքի առաջ մարում, իսկ մենք ոչինչ չենք անում։ Մենք առողջացնում ենք մարդկանց, մեր հայրենակիցներին, գուցե ժամանա՞կն է առողջացնել նաև պետությունը»,- նշեց Գևորգ Թամամյանը:
Հավելենք, որ «5165» շարժումն արդեն իսկ նախաձեռնել է մասնագիտական այլ հանձնաժողովների ձևավորման գործընթաց ևս։ Այսօր՝ ժամը 18։00-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա շարժման տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը կվարի շարժման համահիմնադիր, տնտեսագետ Աշոտ Պետրոսյանը։ Ոլորտի մասնագետները կարող են միանալ մասնագիտական քննարկամանն ու իրենց նպաստը բերել շարժման տնտեսական բաղադրիչի կայացմանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել