ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ-ադրբեջանական սահման իրավական առումով գոյություն չունի, չենք կարող ռուսներին պարտադրել, որ պաշտպանեն գոյություն չունեցող սահմանը. Փաշինյանի հերթական կեղծիքը 05/03/2021 21:43 | Քաղաքական
Սահմանների համատեղ պահպանության համար պետք է լինի միջպետական պայմանագիր, որը գոյություն չունի: Պայմանագիր կա Սովետական միության արտաքին սահմանների պահպանության շուրջ, եթե այդ պայմանագրում ինչ-որ փոփոխություն տեղի ունեցած լիներ, կհայտարարվեր, բայց ես հստակ գիտեմ, որ որևէ փոփոխություն այդ պայմանագրում չկա: Հետևաբար, ներկա պահին սահմանների համատեղ պահպանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի կարող իրականությանը համապատասխանել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀՀ սահմանների պաշտպանությունը այժմ, ինչպես պատերազմից առաջ, իրականացնում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով:
Փորձագետի խոսքով՝ կարող է լինել բանավոր համաձայնություն Ռուսաստանի հետ, որ վիճելի տարածքներում իրենց ուժերը տեղադրեն, բայց խոսել սահմանների համատեղ պահպանության մասին, երբ չկա միջպետական պայմանագիր, հերթական դիլետանտիզմն է գործող վարչապետի կողմից.
«Եթե իսկապես նման համաձայնագիր կա, ապա լավ կանեն հրապարակեն, որ ծանոթանանք, իմանանք՝ ե՞րբ է կնքվել և ի՞նչ սահմանների մասին է խոսքը, որովհետև հայ-ադրբեջանական սահման իրավական առումով գոյություն չունի,մենք չենք կարող ռուսներին պարտադրել, որ պաշտպանեն մի սահման, որը գոյություն չունի կամ GPS-ով է գծվում: Սա ընդամենը գործող Կառավարության դիլետանտիզմի և միջազգային իրավունքի սկզբունքները չհասկանալու արդյունք է»,-ասաց Մանվելյանը:
Նրա խոսքով՝ միջպետական պայմանագիր չի կարող երկու շաբաթվա ընթացքում կնքվել, դա երկարատև և լուրջ աշխատանք է.
«Այլ բան է, որ ռուսները ստեղծված իրավիճակում, որպես բարի կամքի դրսևորում, քայլեր են ձեռնարկել, սահմանային որոշ մասեր վերցրել են իրենց պաշտպանության տակ, բայց կրկնում եմ, սա Ռուսաստանի բարի կամքի դրսևորման արդյունք է, իրավական որևէ փաստաթուղթ չկա»,-ասաց զրուցակիցը և հավելեց՝ «նման հայտարարությունները Կառավարությունը օկուպացրած անձանց կողմից երկրի ինքնիշխանությանը վերացման ուղղված քայլ է»:
Փորձագետի խոսքով՝ նման հայտարարություններով իշխանությունն ուզում է հանրությանը հանգստացնել, որ Ռուսաստանը մեր փոխարեն ապահովում է մեր անվտանգությունը.
«Ուզում են համոզել՝ Արցախը հանձնեցինք, բայց մնացածն ապահով է, ռուսները մեր փոխարեն ամեն բան կանեն: Սա շատ վտանգավոր է, պետությունն իր անվտանգությունը չի կարող ապահովել բանավոր կամ կարճաժամկետ համաձայնություններով: Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը կարող են փոխվել:
Չգիտենք, մի քանի տարի հետո ի՞նչ իրավիճակ կարող է ստեղծվել, ռուսները կարող են ասել՝ լավ ինչ արել, արել ենք, մենք հեռանում ենք Հայաստանից: Այդ դեպքում ի՞նչ ենք անել, հույսներս ում վրա ենք դնելու»,-ասաց Արմեն Մանվելյանը:
Զրուցակիցն արձանագրում է, որ գործող իշխանության սխալների հետևանքով Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանության հսկայական հատվածը։
«Երկրի վարչապետի ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ տեսեք՝ իշխանությունը, երկրի սահմանների պաշտպանությունը հանձնել ենք ռուսներին: Նույնիսկ ամենառուսամետ գործիչները նման քայլերի չեն գնացել, իսկ իրենք, լինելով երբևէ ամենահակառուսական իշխանությունը, իրենց դիլետանտության, սխալների պատճառով հասցրել են նրան, որ երկիրը կորցրել է իր ինքնիշխանությունը, սահմաններ պահելու իր կարողությունը»,-ասաց Արմեն Մանվելյանը:
Փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանի անվտանգային համակարգը պատերազմից հետո որպես այդպիսին գոյություն չունի , վերացել է նաև տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը, որը ստեղծվել էր Արցախյան առաջին պատերազմից և դրանից հետո ստեղծված ուժերի բալանսի արդյունքում.
«Սա արվել է ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև՝ գործող իշխանությունների պատճառով: Ոչնչացրել են ոչ միայն անվտանգային համակարգը, այլ նաև երկրի ինքնիշխանությունը, Հայաստանը այսօր դարձել է Ռուսաստանից խորքային կախման մեջ գտնվող պետություն»,-ասաց Արմեն Մանվելյանը:
Դիտարկմանը, որ երբ պատգամավորները փորձում են բարձրաձայնել երկրի անվտանգային խնդիրների, սահմանային իրավիճակի մասին, Նիկոլ Փաշինյանը հակադարձում է նրանց, թե դրանով պատգամավորները տեղեկություններ են տալիս հակառակորդին, փորձագետն ասաց.
«Այն, որ մեր սահմանը կահավորված չէ, դա ադրբեջանական կողմը շատ հանգիստ տեսնում է, պատգամավորները չպետք է ասեն, նոր հակառակորդն իմանա: ԱԺ-ում հարցուպատասխանը փաստում է, երկրի թիվ մեկ պատասխանատուն ամենաանպատասխանատու անձն է՝ իր քայլերով, իր վարքով: Ես չեմ կարծում, որ իշխանությունը նպատակ ունի սահման կահավորել, կամ ինչ որ բան փոփոխել, իրենց միակ նպատակը ամեն գնով իշխանություն պահելն է»,-եզրափակեց Արմեն Մանվելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել