ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անկախ դատավորների նկատմամբ ճնշումները նոր թափ են հավաքում. Ալեքսանդր Ազարյան, Արման Հովհաննիսյան, ով է հաջորդը 04/30/2021 17:47 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնապես ձեռնպահ է մնում մեկնաբանություն տալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին։
Ինչպես հայտնի է՝ կարգապահական վարույթի համար պատճառ է դարձել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված զեկուցագիրը՝ կապված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով ԱԱԾ-ի կողմից ներկայացված՝ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշման հետ։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության հետ՝ պարզելու, թե արդյոք դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն արդեն ներկայացվել է ԲԴԽ-ին, որտեղից տեղեկություն չտրամադրեցին՝ վկայակոչելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, թե կարգապահական վարույթների վերաբերյալ տեղեկություն հաղորդել չի կարող, քանի որ օրենքով գործընթացը գաղտնի է։ ՀՀ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն էլ հայտնեց, որ նման միջնորդությունից տեղեկություն չունի։
Նկատենք՝ մեր զրուցակիցը չի հերքել միջնորդության առկայությունը, փոխարենը՝ նշել է, որ տեղեկություն չունի։ Սահմանված կարգով՝ գրությունները մուտքագրվում են Խորհուրդ, ներկայացվում են նախագահին, ինչից հետո միայն՝ խորհրդի անդամներին։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը մերժել էր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Ինչպես հայտնի է՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Փաշինյանի որոշման դեմ Երեւանում սկսված բողոքի ակցիաներին զուգահեռ իշխանություններն անցել էին զանգվածային քաղաքական հետապնդումների՝ հարուցվել են քրեական գործեր՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու, ապա նաեւ՝ Փաշինյանի ենթադրյալ սպանությունը նախապատրաստելու հատկանիշներով։ Մի քանի տասնյակ ընդդիմադիր եւ հասարակական գործիչ ձերբակալվել է, որոնցից մի մասին նաեւ մեղադրանքներ են առաջադրվել՝ օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու, իսկ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին և Աշոտ Ավագյանին, նույն ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ նաեւ իշխանության յուրացման, Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման, ապօրինի զենք զինամթերք պահելու համար։ Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություններ էր ներկայացրել նրանց կալանավորելու համար, որոնք մերժվել են։ Դատախազությունը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել՝ վիճարկելով միջնորդությունները մերժելու մասին որոշումները, սակայն Վերաքննիչ դատարանի դատավորները ևս մերժել են բողոքները՝ առաջին ատյանի դատարանի որոշումները թողնելով անփոփոխ։
Այդուհանդերձ, դատարանների այդ որոշումներից հետո՝ արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը քննարկման առարկա են դարձվել գործող իշխանությունների և ԱԺ-ում՝ ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության հարցի ընթացքում։ Մասնավորապես, թե՛ Դավիթ Խաչատուրյանը, թե՛ Գագիկ Ջհանգիրյանն իրենց տարակուսանքն են արտահայտել՝ կապված արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետ, ընդ որում՝ առանց որոշմանը ծանոթանալու։
Նշենք, որ օրեր առաջ կարգապահական վարույթ է հարուցվել նաեւ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, որի նկատմամբ իշխանությունները ճնշումներ են սկսել դեռեւս 2018 թվականի օգոստոսից, երբ վերացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ