Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

«Կրթությունն այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը». պետական ֆիլհարմոնիան կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը 04/30/2021   19:02  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ապրիլ-նոյեմբեր ամիսներին կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։

Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ հանդիպումով։

Ծրագրի մեկնարկը ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ՝ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի մեկնարկի կապակցությամբ և  մշակութային կրթության  կարևորության մասին իր խոսքն ուղղել   ծրագրի մասնակից դպրոցականներին: «Ապրելով հետպատերազմյան իրողության մեջ, մենք հաճախ ենք խոսում անվտանգության մասին: Այս առումով  ուզում եմ կրկնել իմ այն միտքը, որ ամենամեծ անվտանգությունը սկսվում է կրթությունից, որի հիմքը դրվում է վաղ հասակից՝ մանկապարտեզից, դպրոցից, որտեղ սկսում եք գրել, կարդալ, մտածել: Կրթությունը հենց այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը: Դպրոցներում կրթություն ստանալուն զուգահեռ անհրաժեշտ է ստանալ  նաև հոգևոր կրթություն՝ հաղորդակցվելով մշակույթին և արվեստին: Այս գեղեցիկ և կարևոր նախաձեռնությունը ձեր դպրոց գալով իր հետ կբերի հոգևոր և դրական մեծ լիցքեր»,- նշել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ «Քո արվեստը դպրոցում» նախաձեռնության և արվեստագետների հետ հանդիպումների միջոցով դպրոցականները կիմանան և կճանաչեն  ճշմարիտ արվեստը:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակից բոլոր կողմերին՝ այն ստեղծելու, կազմակերպելու և իրականացնելու համար: 

«Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրն այս տարի կիրականացվի նոր ձևաչափով. այն ներառում է դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների հետ:

Խոսելով կրթություն-մշակույթ ոլորտների համագործակցության մասին,  նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս համագործակցությունը հավելյալ արդյունք ստանալու հրաշալի օրինակ է: «Այս ծրագիրն առաջին տարին չէ, որ իրականացվում է: Նախորդ տարի համավարակով պայմանավորված հնարավոր չեղավ իրականացնել ծրագիրը, սակայն այդ հանգամանքը ժամանակային առումով հնարավորություն է ընձեռել  առավել արդյունավետ աշխատել ծրագրի մշակման ուղղությամբ՝ ձևաչափի և գործիքակազմի առումով առավել շոշափելի արդյունք ապահովելու համար»,- ասել է նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ այս նոր ձևաչափը, որով մեկնարկել է ծրագիրը, արդեն տարեվերջին առավել տեսանելի կլինի:

Շարունակելով իր խոսքը, Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ արվեստը հանրակրթության համար վճռորոշ նշանակություն ունի և ոլորտի բարեփոխումները դիտարկվում են արվեստի  ընդգրկմամբ: Այս իմաստով, հղում կատարելով հանրակրթության պետական չափորոշչին, նա նշել է, որ  առանձնացվել է նոր բնագավառ՝ «Արվեստ և արհեստ»: «Դպրոցում առաջին դասարանից սկսած մինչև ավարտելը՝ արվեստը պետք է ներկա լինի. այն կարևոր և առանցքային նշանակություն ունի, որովհետև մենք չենք կարող լուծել ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացման խնդիրը, եթե դպրոցում ինչ-որ մի պահ կտրվի կապը արվեստի հետ»,- կարևորել է նախարարի տեղակալը: 

«Սիրելի աշակերտներ, հնարավոր է ձեր մոտ հարց առաջանա, ինչու՞ մենք պետք է իմանանք արվեստ, ինչու՞ պետք է առնչվենք գեղարվեստական իրականության հետ»,- դպրոցականներին դիմել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և տվել կարևոր հարցի պատասխանը. ««Ամենաեսասիրական» նպատակով. կյանքի բարդություններից, իրականության առաջացրած բարդ հանգրվաններից մենք կարող ենք փախչել միայն մեկ իրականություն և դա գեղարվեստական իրականությունն է՝ երևակայության հորինվածքը: Բայց թյուր կարծիք կա, որ արվեստ իմանալ կարելի է առանց կրթվելու: Արվեստ ընկալելու համար մտքի աշխատանք և գիտելիքի կուտակում է հարկավոր: Խոսելով հոգեկրթության մասին, մենք խոսում ենք մեր հոգևոր փորձի մասին, իսկ դա ձեռք է բերվում միայն մտքի, աշխատանքի, ինքնակատարելագործման շնորհիվ»,- ասել է Արա Խզմալյանը և հավելել, որ այս նախագիծը միտված է գտնելու այն արահետը, որը կուղեկցի երիտասարդ սերնդին արվեստի անծանոթ և գեղեցիկ աշխարհ:   

Տեղեկացնենք, որ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի առաջին փուլում՝ ապրիլ-մայիս ամիսներին Երևանում հանդիպում-դասախոսություններով հանդես կգան ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանը (Վալմար), ջազ երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, լուսանկարիչ Տաթև Մնացականյանը: Աբովյանում՝  կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին, դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը: Աշտարակում՝ ազգագրագետ և պարուսույց Գագիկ Գինոսյանը, Վանաձորում՝ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը, Եղեգնաձորում՝ դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը:

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրն կանցկացվի Հայաստանի բոլոր մարզերում։ 30 արվեստագետների հետ հանդիպումներին կմասնակցեն հանրապետության 600 դպրոցների 8-12-րդ դասարանի աշակերտներ։ Դասախոսությունները կուղեկցվեն արվեստագետներին ներկայացնող հատուկ պատրաստված տեսաֆիլմերով և աուդիո-վիզուալ նյութերով։ Հանդիպումները կտեսանկարահանվեն և հասանելի կլինեն ծրագրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ www.facebook.com/arttoschool, որտեղ կանցկացվեն նաև խաղ-վիկտորինաներ՝ դպրոցականների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը մեծացնելու նպատակով։

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապը, երիտասարդ սերնդին ծանոթացնել ժամանակակից արվեստագետների հետ, նրանց անցած ուղուն, ձեռքբերումներին, Հայաստանում առկա մշակութային հիմնահարցերին, ինչպես նաև՝ նպաստել մասնագիտական կողմնորոշմանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:40 31/03/2021  |  ԼՐԱՀՈՍՉենք կարող «նկուղային» պայմաններում ժամանակակից բարձրագույն կրթություն ապահովել. ԿԳՄՍ նախարար
12:44 10/02/2021  |  ԼՐԱՀՈՍԻնձ հետաքրքիր չէ, որ ասում են՝ դպրոցի տնօրենը կապվում է պաշտոնյայի հետ. ԿԳՄՍ նախարար
18:05 07/02/2021  |  ԼՐԱՀՈՍԴպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ-ին բաշխված տոմսերով. ԿԳՄՍՆ
22:17 22/01/2021  |  ՄեկնաբանությունՀերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ իբր արշավի վերաբերյալ. ԿԳՄՍ նախկին նախարար
16:43 17/01/2021  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՅուրաքանչուր աշակերտ կարող է անվճար հիմունքներով հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ
18:52 17/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է թատրոնների տնօրեններին
13:49 10/12/2020  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նորանշանակ նախարարը՝ Արայիկ Հարությունյանի ԵՊՀ ռեկտոր դառնալու մասին
12:46 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍԴու որպես ո՞վ ես ինձ գրում, թող Վարդան Բալայանն անձամբ դիմի ինձ․․․ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի պատասխանը լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանին
22:47 23/11/2020  |  ԼՐԱՀՈՍ«Վերջին վատությունս անեմ, նոր գնամ. Արայիկ Հարությունյանը Մշակույթի քոլեջի ԺՊ է նշանակել իրենց մաֆիայի անդամին». Աննա Կիրակոսյան
22:26 28/10/2020  |  ԼՐԱՀՈՍՔննարկվում է ուսումնական հաստատությունների անվանակոչության նոր կարգը. ՀՀ ԿԳՄՍՆ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]