ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյան․ անարխիստը․ «168 ժամ» 04/29/2021 08:42 | Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Ժողովրդի իշխանություն»։ Սա է այն հիմնական կոդը, որով Նիկոլ Փաշինյանը շուրջ երեք տարի պահպանում է իշխանությունը և մտադիր է վերարտադրվել առաջիկա ընտրություններում։ «Ժողովրդի իշխանություն» արտահայտությունն իրականում մեղմասացություն է, էվֆեմիզմ, որով նա փորձել է քողարկել անիշխանությունը, փորձել է, հաջողում է, և կա վտանգ, որ էլի կհաջողի։
2018 թվականի այս օրերին Հայաստանում անիշխանություն էր՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Ահա այդ անիշխանությունը Նիկոլ Փաշինյանը փաթեթավորեց՝ որպես «ժողովրդի իշխանություն», և իրեն պարտադրեց՝ որպես վարչապետ։ Հետագա իրադարձությունները, Ազգային ժողովի պաշարումն ու առումը, որպես դրա հետևանք՝ 2018-ի դեկտեմբերի ընտրություններն անիշխանության լեգիտիմիզացիայի փորձեր էին, որոնք սոսկ ֆորմալ ձևակերպումներ տվեցին անիշխանությանը, բայց երևույթն ինքնին դրանից չփոխվեց․ Նիկոլ Փաշինյանը հաստատվեց վարչապետի պաշտոնում՝ որպես անիշխանության առաջնորդ։
«Ժողովրդի իշխանությունը» հաճելի թույն է, որը սղոցում է մարդկանց ունկերը և նրանց մոտ ստեղծում է պատրանք, թե իրենք են իշխանության կրողները։ Իրականությունը ճիշտ հակառակն է․ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է ժողովրդի իշխանության մարմնավորողը, այլ նրա անձնական իշխանությունն է մատուցվում՝ որպես «ժողովրդի իշխանություն»։ Անկախ իրերի դրությունից, սակայն, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է այս մեղմասացությունը դարձնել քաղաքական կրեդո և մոլորության մեջ գցել հասարակությանը, որն ինչ-որ իմաստով նարկոտիկ կախվածության մեջ է հայտնվել այն ստից, որ փողոցի այն տղան մարմնավորում է «ժողովրդի իշխանությունը»։ Քանի որ սուտը ներարկվել է չափազանց մեծ չափաբաժիններով, պատրանքն էլ մեթոդաբար պարտադրվել է՝ որպես իրականություն, հասարակության առնվազն մի մասը դեռևս չի գիտակցել, որ Փաշինյանն այլևս ոչ թե փողոցի այն տղան է, այլ կառավարական ամառանոցի բդեշխն ու զրահապատ շարասյուների ուղևորը, որի համար ժողովուրդը ոչ թե իշխանության աղբյուր է, ինչպես ներկայացվում է, այլ իշխանության, իսկ ավելի ճիշտ՝ անիշխանության հենարան։
Ահա այդ հենարանի վրա խարսխվելով էլ Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարի Հայաստանը պահում է անիշխանության ռեժիմում՝ դրա համար իրացնելով իշխանության ընձեռած բոլոր հնարավորությունները։ Հակառակ պարագայում, երկրում իշխանության գոյության պայմաններում, պետության հետ տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ, որովհետև դա հնարավոր էր անիշխանության դեպքում միայն։ Քաղաքական կայացած համակարգի ու էլիտաների բացակայության պայմաններում «ժողովրդի իշխանությունն» իրականում անարխիան է՝ դասական սահմանմամբ հասարակությունը՝ առանց պետականության։
Իր իշխանության արշալույսին բոլոր «իզմերը» մերժող Նիկոլ Փաշինյանն իրականում դավանում է անարխիզմին, որը պետությունը համարում է ոչ ցանկալի և վնասակար ինստիտուցիա։
Փաշինյանի առանձնահատկությունն այն է, որ նա ոչ թե սոցիալական, այլ ինդիվիդուալ անարխիզմի կրող է և անիշխանությունը կառուցում է իր անձնիշխանության առանցքի շուրջ։ «Ժողովրդի իշխանության» ականջահաճո կարգախոսի ներքո»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 29․04.21թ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/19/2022 09:03 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 10. «Ժողովուրդ»
- 05/19/2022 08:59 Հերթական բացառությունը Աննա Հակոբյանին. «Հրապարակ»
- 05/19/2022 08:46 Փրկությունը դրսում է տեսնում. «Հրապարակ»
- 05/19/2022 08:42 Երկրաշարժերի հետ կապված՝ այս պահին անհանգստության պատճառներ ԱԻՆ-ում չեն տեսնում. «Փաստ»
- 05/19/2022 08:40 Ադրբեջանը շարունակում է նոր ճանապարհ կառուցել, Աղավնոյում բնակվողները ստիպված են լինելու լքել տները. «Ժողովուրդ»
- 05/19/2022 08:38 Հատուկ հրահանգավորված ռեպրեսիաներ. «Փաստ»
- 05/19/2022 08:35 Պատգամավորներն այցելել են կալանքի տակ պահվող գործիչներին. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/19/2022 18:27 2018-ի շարժումից Ալիեւը հիացած էր, իսկ 2022-ի շարժումից՝ վախեցած.Մի քանի տարբերություն 2018-ի ու 2022-ի շարժումների միջեւ.Շարմազանով
- 05/19/2022 17:45 Արմեն Գրիգորյանի պարագայում չենք կարծում, որ կալանքի նման հիմքերն առկա են.մեր գործընկերները պատրաստ են նրան ցուցաբերել համակողմանի իրավաբանական աջակցություն ԱԱԾ պահեստազորի սպաներ
- 05/19/2022 16:52 Ոստիկանական կոշտ և անհամաչափ ուժի կիրառման դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել.Թովմասյան
- 05/19/2022 16:47 Մեր բոլորիս աջակցությունը Գալեյանների ընտանիքին կարևոր է. Վանեցյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2022 19:26 Երևանում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա
- 05/18/2022 14:02 Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
- 05/18/2022 12:51 Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են պարեկների ավտոմեքենան ու Toyota Corolla-ն. կա վիրավոր
- 05/17/2022 21:53 Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն, Nissan-ը, Ford Transit-ն ու ЗИЛ-ը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
- 05/15/2022 14:18 Մինչև այսօր պահպանվել և գործում են շուրջ 3 հազարամյա պատմությամբ Դալմայի և Ումեշինի ջրանցքները. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
- 05/15/2022 10:27 «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը