Թեմաներ
Շաբաթ 10 / 16 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/15/2021   23:36 Հարավ գյուղին հարակից դիրքերի գնդակոծման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ 10/15/2021   23:23 Ռուսաստանի ՊՆ-ն կանչել է ԱՄՆ-ի ռազմական կցորդին՝ Ճապոնական ծովում Էսկադրային ականակրի հետ կապված միջադեպի հետ կապված 10/15/2021   23:15 Նշանակվել է Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար 10/15/2021   23:00 Ալե՛ն, «Ազատություն»-ը դեղին մամու՞լ է (լուսանկար)․ Համբարյան 10/15/2021   22:51 «Զգուշացեք սատանայի՝ թանկ նստող թակարդներից»․ Իրանի ԱԱԾ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին 10/15/2021   22:40 Լա՜վ, էդքան անսահմա՞ն է իշխանատենչ տականք լինելու քո ռեսուրսը. Ռուբեն Հակոբյանն արձագանքել է Փաշինյանին 10/15/2021   22:30 ՀՀ-ն շրջափակում են. ծուղակ են լարում կեղծ «մեծ խաղաղության» քարոզով. Արմեն Մանվելյան 10/15/2021   22:22 Պուտինը գծեց սահմանը Թուրքիայի համար. ՀՀ-ն կարող է ձեռք բերել ռեգիոնալ խաղացողի նոր կարգավիճակ 10/15/2021   22:08 Միակողմանի խաղաղասիրական կոչերը, ագրեսիվ հայտարարություններն անպատասխան թողնելը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն. «Հայաստան» 10/15/2021   21:59 Իրանի ԱԳՆ-ն կտրականապես հերքել է Ալիևի կողմից Իրանի հասցեին հնչեցրած նոր անսպասելի մեղադրանքները 10/15/2021   21:57 «Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են Toyota Corolla-ն ու ГАЗ 3110-ը, կա վիրավոր 10/15/2021   21:46 ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ընդունել է ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին 10/15/2021   21:35 Բովանդակությամբ դա մի խղճուկ ելույթ էր, որում Փաշինյանը ոչ մի համարժեք պատասխան չտվեց Ալիեւի շահարկումներին ու ստերին․ Լևոն Զուրաբյանը՝ ԱՊՀ նիստին Փաշինյանի ելույթի մասին 10/15/2021   21:21 «Լոգիկա, մոտոցիկլի դուռ գրեիք ավելի լուրջ կլներ», քաղաքացիները ծաղրում են ԱՆ-ին 10/15/2021   21:19 Անցած մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում Մարտունու շրջանում․ ՌԴ ՊՆ 10/15/2021   21:04 Ադրբեջանցիներն ակտիվացել են, որպեսզի նոր սրիկայությունն ավելի հեշտ մարսվի. Մանվել Եղիազարյան 10/15/2021   20:59 Իսկ Ադրբեջանի ղեկավարի մեղադրանքներն Իրանի հասցեին շատ հանդուգն էին․ Շարմազանով 10/15/2021   20:54 Սկսել եմ հավատալ, որ նա ուրախանում և ոգեշնչվում է, երբ նրան «դավաճան» կամ «հողատու» են ասում․ Մհեր Մկրտչյան 10/15/2021   20:41 Խառն ամուսնություններից ծնված երեխաները պետք է ՌԴ քաղաքացիություն ստանան․ Լավրով 10/15/2021   20:30 Կրակել են Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակի վրա 10/15/2021   20:20 «Գիտուժ»-ը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դեսպանին 10/15/2021   20:08 Ադրբեջանը սահմանային դեպքերի միջոցով փորձում է ծածկել նաև սեփական զինվորների միջև տարաձայնությունները՝ գցելով դրանք հայկական կողմի գրպանը. փորձագետ 10/15/2021   19:49 Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները 10/15/2021   19:39 Ինձ մարդասպան էի զգում․ երեխաների աչքի առաջ ինձ գետնին գցած տանում էին. Ռաֆայելյան (տեսանյութ) 10/15/2021   19:25 Ճնշող մեծամասնությանը թվում է, թե երկրները պատահական կերպով են առաջանում ու վերանում․ քաղաքագետ 10/15/2021   19:13 Որ պահին արթնացավ ժողովուրդը, այդ պահից իրենց պլանները կիսատ են մնալու․ Գևորգյան 10/15/2021   19:03 10882 քաղաքացի միացել է կոլեկտիվ հանրագրին․ Արա Զոհրաբյան 10/15/2021   18:56 Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված, վերաքննիչ բողոքը մերժվեց 10/15/2021   18:53 Դատավոր Նարինե Հովակիմյանը «Մխիթար Գոշի» մեդալով պարգևատրվել է Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց 10/15/2021   18:30 Սպասվում են տեղումներ 10/15/2021   18:23 Իշխան Սաղաթելյանն ընդունել է Արցախի խորհրդարանի «ԱԺԿ», «Արդարություն» և «ՀՅԴ» խմբակցությունների ղեկավարներին 10/15/2021   18:20 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չինաստանի ռազմական կցորդին 10/15/2021   18:07 COVID-19 ախտորոշման ՊՇՌ թեստի սերտիֆիկատը գրանցվում է գրանցամատյանում, իսկ պատվաստման սերտիֆիկատի պատճենը կցվում է աշխատողի անձնական գործին.ԱՆ 10/15/2021   17:52 Ադրբեջանական զինծառայողների սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ դիտավորյալ կրակոցներով ժամը 13:15-ի սահմաններում հրդեհել են Երասխ համայնքի բնակչի խոտի 8 հազար հակ.ՄԻՊ 10/15/2021   17:38 Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվել է ՌԴ-ում 10/15/2021   17:26 Մենք արդեն չէինք հիշում, որ դատարանների նախագահները «ցմահ» էին. Մելիքյան 10/15/2021   17:22 Վստահ ենք, որ Առուշ Առուշանյանը շուտով կգտնվի ազատության մեջ.փաստաբան 10/15/2021   17:17 Երեխային խլեցին հոր ձեռքից, ու հորը գցեցին գետնին, գոռում էին՝ քիթը մտցրեք հողի մեջ, ձեռքերը ծալեք, հայհոյում էին. Փաստաբան 10/15/2021   17:14 Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխ գյուղի և հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ 10/15/2021   17:12 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել, Չարչյանի վիճակը ծանր է 10/15/2021   17:02 Որոշ պաշտոնյաների համար պատվաստման սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը չի գործի.ԱՆ-ն պարզաբանում է 10/15/2021   17:01 Երասխում ադրբեջանցիների կրակոցներից խոտի դեզ է այրվել (տեսանյութ) 10/15/2021   16:58 Չնայած բոլոր քաղաքական ջանքերին և ի հեճուկս եռակողմ հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են զոհվել մարդիկ. Նիկոլ Փաշինյան 10/15/2021   16:25 Ադրբեջանի ԶՈՒ կողմից ԱՀ ՊՀ պահպանության տեղամասի մարտական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել 10/15/2021   16:19 Մենուա Հովսեփյանն ազատ արձակվեց 10/15/2021   16:16 Ադրբեջանի քաղաքականությունը ահաբեկչություն է, նման քայլերով Արցախին չեն վախեցնելու․ Արցախի ԱԳՆ 10/15/2021   16:06 Գլխավոր հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումն է.Նիկոլ Փաշինյան 10/15/2021   16:00 ԱՄՆ-ն և իր դաշնակիցները չեն հրաժարվում իրենց արժեքները մեր երկներ ներմուծելու եւ ազդեցության փորձերից. Քննարկում ՝ ԱՊՀ ԱԱԾ ղեկավարների մասնակցությամբ 10/15/2021   15:53 Ալեն Սիմոնյանը և նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերությունում որևէ մասնաբաժին չունեն. հայտարարություն 10/15/2021   15:48 ՀՅԴ անդամները հանդիպել են ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդին
10/14/2021   23:38 Մարտունիի, Նորշենի և Լիսագորի մոտ մարտեր են ընթանում 10/15/2021   00:11 Արցախում վիրավորում ստացած երկու զինծառայողները ծանր վիճակում են 10/14/2021   23:08 Ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրից կրակել է Մարտունու մոտ գտնվող հայկական դիրքերի վրա․ Wargonzo 10/15/2021   00:35 Բացի նշված վեց վիրավորից, որևէ այլ վիրավոր կամ զոհ չկա․ Հորդորում եմ բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց․ Արցախի պետնախարար 10/14/2021   23:44 Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ունենք վեց վիրավոր. ՊԲ-ն հաստատում է 10/14/2021   17:35 Հեռախոսս անջատվեց․ Փաշինյանի ելույթի ժամանակ տեխնիկական խնդիրներ առաջացան (տեսանութ) 10/14/2021   17:54 Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից.Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Tasnim»-ին 10/15/2021   19:39 Ինձ մարդասպան էի զգում․ երեխաների աչքի առաջ ինձ գետնին գցած տանում էին. Ռաֆայելյան (տեսանյութ) 10/15/2021   14:05 Հայկական կողմում տեղադրված տեսախցիկները արձանագրել են ադրբեջանցիների կողմից արձակած դիմահար կրակոցները (տեսանյութ) 10/15/2021   00:54 Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ԱՀ ՊՆ 10/14/2021   13:51 Երեկ ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկված տղամարդու 5-ամյա որդին այսօր տեղափոխվել է ԲԿ՝ սրտխառնոցով 10/14/2021   10:23 Հայ-ռուսական հարաբերությունների «նստվածքը». Փաշինյանի՝ մոսկովյան այցի թաքնված նրբերանգները. «Փաստ» 10/14/2021   19:51 Աղվան Հովսեփյանի փաստաբանները պահանջում են հարցաքննել «Շանթի Յուրայի» վերաբերյալ քրեական գործերը քննած քննիչներին ու դատախազներին 10/14/2021   19:27 Ի՞նչ պայմաններում Բաքուն կկարգավորի հարաբերությունները Երևանի հետ․ Մանրամասներ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից 10/15/2021   10:20 Կարտոֆիլի գինը հավասարվում է դոլարի փոխարժեքին. «Ժողովուրդ» 10/14/2021   10:14 2019 թվականին Հայաստան ներկրված ավտոմեքենաները սկսել են կամաց-կամաց վաճառվել. «Ժողովուրդ» 10/15/2021   22:22 Պուտինը գծեց սահմանը Թուրքիայի համար. ՀՀ-ն կարող է ձեռք բերել ռեգիոնալ խաղացողի նոր կարգավիճակ 10/14/2021   09:46 Պարգևավճարների մասին դրական արտահայտվող Փաշինյանը հրաժարվում է դրանցից. «Ժողովուրդ» 10/15/2021   20:30 Կրակել են Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակի վրա 10/14/2021   21:32 Թբիլիսիում բազմահազարանոց հանրահավաք է ընթանում՝ Սահակաշվիլիին ազատ արձակելու պահանջով

Փաշինյանը Սյունիք գնալիս չի անցել այն ճանապարհով, որով քաղաքացիները սովորաբար գնում են Կապան, Մեղրի այլ ընտրել է շրջանցիկ ճանապարհը. սյունեցի պատգամավոր 04/21/2021   16:50  |  ԼՐԱՀՈՍ

Սա Ալիևի հերթական հոխորտացող հայտարարությունն է, մենք պետք է զգոն լինենք, Արցախի մասով էլ տևական ժամանակ Ադրբեջանը խոսեց, հետո հարձակվեց և տեսանք արդյունքը: Այս մասին Փաստինֆո-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ անդրադառնալով Ալիևի՝ Զանգեզուրի վերաբերյալ հայտարարությանը.

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագայի շահերին։ Մենք կատարելու ենք Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը, ուզում է Հայաստանը, թե ոչ»,- հոկտեմբերի 20-ին հայտարարել Է Ալիևը:

«Պետք է պատերազմից դասեր քաղենք, աշխարհի ուշադրությունը հրավիրենք Զանգեզուրի վրա, բայց բացի դրանից, ինքներս փորձենք ամեն ինչ անել, որպեսզի մի թիզ հող Սյունիքից Ադրբեջանը չկարողանա ոտնակոխ անել, դրա համար մենք պարզ լուծումներ ենք առաջարկել»:

Պատգամավորը խնդրին երկու լուծում է տեսնում՝ առաջինը Սյունիքում ռուսական ռազմաբազայի ստեղծումն է, երկրորդը՝ մոբիլիզացիան.

«Մենք այս ատելության մթնոլորտում, պառակտված, գույների բաժանված, նախկինների-ներկաների բաժանված, չենք կարող որևէ հաջողության հասնել, եթե հիշում ենք, 90-ականներին, մեր նախնիները կարողացան հաջողության հասնել ՝ օգտվելով Ադրբեջանի ներքին պառակտումներից: Պետք է միասնական լինենք, մեկ բռունցք դառնանք: Միայն խոսելով, իրար վիրավորելով և պոպուլիզմով ոչնչի չենք հասնի, պետք է իրապես գործողություններ լինեն: Մենք ցեղասպանության ենթարկված ազգ ենք, բայց պատմության ընթացքում կարողացել ենք շտկել մեր մեջքը և առաջ գնալ»,-ասաց Սրբուհի Գրիգորյանը:

Պատգամավորի համոզմամբ՝ Ալիևի հայտարարությունները և նման հռետորաբանությունը պատերազմում ունեցած հաջողության հետևանքն է.

«Ժողովրդական մի խոսք կա՝ ատամն արդեն կտրել է, այսինքն՝ իրեն հաջողվել է հարց լուծել բռնության ճանապարհով, ցեղասպանության ենթարկելով, արցախցիներին տեղահանելով: Հիմա էլ փորձում են Սյունիքով միջանցքի հարց լուծել, բնական է , որ սյունեցիները դրա դեմ ընդվզելու են և պայքարի տարբեր ձևերով հանդես են գալու: Դա անում են ոչ միայն հանուն Սյունիքի, այլ հանուն Հայաստանի»,-ասաց Սրբուհի Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Ալիեւի հոխորտանքներին՝ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքին՝ պատգամավորն այն բավարար չի համարում.

«ԱԳՆ-ն փորձեց մի քիչ կոշտ հայտարարությամբ պատասխանել, դա քիչ է, ԱԳՆ պատասխանը բավարար չէր, բայց ոնց հասկանում եմ, իրենց հնարավորությունը դա է: Ես ԱԳՆ-ի աշխատանքի մեջ էներգիա չեմ տեսնում, պետք է զգանք, որ պատերազմից հետո դիվանագիտությունը սկսել է ակտիվ աշխատել: Եթե դիվանագիտությունը չաշխատի, մշտապես պատերազմների մեջ ենք հայտնվելու:

Մենք այլևս ժամանակ չունենք: Թշնամին արդեն հասել է Սյունիք, սահմաններն այնքան են մոտեցել, հիմա էլ Ալիևը հոխորտում է Զանգեզուրի, Երևանի մասին: Մենք գիտեինք, որ հաջորդ քայլը լինելու է Զանգեզուրը, գիտեինք Ադրբեջանի ախորժակը և դրա մասին մշտապես ասել ենք, իսկ եթե Սյունիքի հետ ինչ-որ բան լինի, հաջորդ քայլը լինելու է Երևանը և մենք կորցնելու ենք Հայաստանը»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Փաշինյանի Սյունիք կատարած գաղտնի այցին և սյունեցիների ընդվզումներին, սյունեցի պատգամավորն ասաց.

«Փաշինյանը Սյունիք գնալիս չի անցել այն ճանապարհով, որով քաղաքացիները սովորաբար գնում են Կապան, Մեղրի, այլ ընտրել է շրջանցիկ ճանապարհը: Երկրի առաջին դեմքը պետք է կիսի բոլոր դժվարությունները, որոնք ժողովուրդ ունի, եթե շրջանցում է դժվարությունը, ուրեմն խնդիր կա: Սյունեցիներն այլ բան, քան ընդվզել այն ղեկավարի դեմ, որի ժամանակ տեղի է ունեցել այս խայտառակ պարտությունը, չէին կարող: Սահմանները հասել են Սյունիք, հիմա նույնիսկ քարով կարող են խփել Կապանին, սյունեցիք նաև իրենց ինքնապաշտպանակն ներքին մղումներով են ընդվզում այս իշխանության դեմ: Սյունիքում այլ կերպ հնարավոր չէ, սյունեցին պայքարել է և պայքարելու է ոչ միայն Սյունիքի, այլ՝ ամբողջ Հայաստանի համար»,-ասաց Սրբուհի Գրիգորյանը:

Հարցին՝ ինչպես է գնահատում, որ երկրի ղեկավարը Սյունիք այցելում է գաղտնի, առանց նախապես այցի մասին տեղեկատվության, պատգամավորն արձագանքեց.

«Ուզում եմ հավատալ, որ Փաշինյանը գաղտնի է այցելել Սյունիք, որպեսզի հարևան պետությունները չիմանան, այլ տրամաբանական բացատրություն չունեմ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:27 21/04/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիք․ հպարտության, արժանապատվության և առնականության Հայաստան
15:51 21/04/2021  |  ԼՐԱՀՈՍՊատահական չէ, որ Մեղրիում են գտնվում «մեռած-չթաղված» Արմեն Սարգսյանը, դավաճան Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ դեսպանը. Իսագուլյան
15:00 21/04/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է ՊՆ N զորամաս
14:48 21/04/2021  |  ԼՐԱՀՈՍԿապանցիները փակել են հուշահամալիրի ճանապարհը՝ վանկարկելով «Նիկոլ դավաճան»
14:34 21/04/2021  |  ՄեկնաբանությունՍյունիքը չի հանձնվում նաեւ այսօր. Շարմազանով
14:31 21/04/2021  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը՝ նյութեր նախապատրաստել Փաշինյանի դեմ բողոքող սյունեցիների դեմ
13:45 21/04/2021  |  ԼՐԱՀՈՍԶանգեզուրի միջանցք, Մեղրու միջանցք, այդ հայտարարությունները տագնապ են առաջացնում Ալիևի երեկվա ասածը նման էր նախակապիտուլյացիոն հայտարարության. համայնքապետ
13:40 21/04/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքը Փաշինյանին չի ընդունում. նախկին մարզպետ
13:12 21/04/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Քաջարան չմտավ
13:01 21/04/2021  |  ԼՐԱՀՈՍՔաջարանցիները փակել են Քաջարան մտնող գլխավոր ճանապարհը և փորձում են խոչընդոտել Փաշինյանի մուտքը

Արխիվ

[]