ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմի ժամանակ նահատակված հերոսի հորը թույլ չեն տվել տուն կառուցել. Քաղաքային իշխանությունները քանդել են տան հիմքը 04/21/2021 23:46 | ԼՐԱՀՈՍ
Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանում՝ Հաղթանակի ամառանոցային առաջին տարածքում, պետք է կառուցվեր Գեւորգյանների տունը, երբ ավագ որդին վերադառնար ծառայությունից։ Պատերազմը կտրեց զինվորի՝ Նարեկ Գեւորգյանի կյանքի թելը եւ բազմազավակ հայրը՝ որդուն սգալուն զուգահեռ որոշեց կատարել նրան տրված խոստումը ու նրա 4 քույրերի ու եղբոր համար տուն կառուցել, սակայն իշխանությունները դա էլ թույլ չտվեցին ։
Զոհված զինծառայող Նարեկ Գևորգյանի հոր կառուցած տան հիմքը քանդել են՝ ասելով, թե ապօրինի տարածք է, այնինչ Ռոման Գևորգյանը պնդում է, որ 40 տարի է այդ հողատարածքն իրենց է պատկանում։ Տան շինարարությունը սկսվել էր մոտ երկու ամիս առաջ։ Մոտ երեսուն միլիոն դրամ էր ներդրել։
Ռոման Գևորգյանը «Փաստինֆո»-ին պատմեց, որ կառավարությունից առաջարկել էին՝ չշարունակել շինարարությունը մինչեւ թղթաբանական հարցերը լուծվեն, ու մինչ նա զբաղվել է թղթաբանությամբ՝ պայմանավորվելուց 20 օր հետո տեսել է, որ առանց իրեն զգուշացնելու շենքի հիմքը քանդել են։ Գևորգյանն ասում է՝ տունը կառուցելու համար ծախսել էր նաև զոհված որդու համար տրված փոխհատուցման գումարը, ցանկացել էր, որ որդին իր լուման ունենա տան կառուցման գործում, իսկ քաղաքապետարանից քանդել են՝ իմանալով, որ շինությունը հերոսի տուն է լինելու։
«Այն, ինչ ինքը պետք է աներ, ես եմ անում։Ով կարող է Ազգային հերոսի տունը քանդի, իր անունից ուղարկեն ու տուն քանդեն՝ թուրք է։ Իրենք թող չմոռանան, որ այսօր իրենք այս հողին կանգնած են մեր երեխեքի արյան գնով։ Այն գումարն է, որը իր արյամբ է վաստակել, դրել շինարարություն ենք արել , գալիս տեսնում եմ՝ քաղաքապետարանից, ոստիկանությունից մտել են տրակտորով քանդում են տունը»։
Նարեկը մահացել է հոկտեմբերի 7-ին, սակայն դին հունվարի 23-ին են գտել, երբ աճյուններ են տեղափոխվել ադրբեջանական գյուղերից մեկից։ Հունվարի 25-ին դիերը տեղափոխել են Երևան, իսկ հինգ օր անց ՝ հունվարի երեսունին, նրան վերջին հրաժեշտը տվել։ Հենց այս օրը Նարեկը պետք է զորացրվեր։
Արցախի հերոս և ազգային հերոս է Նարեկը։ Հիմա հայրը՝ կնոջ և չորս զավակների հետ ապրում է փոքր տան մեջ։ Ինքն է տան միակ կերակրողը։ Ինքնուրույն փորձել է տեսքի բերել տունը, սակայն դա չի օգնում խոնավությունից ճաքող տան պատերն ամրացնել կամ ամուր տանիք ունենալ։ Դա էր նաև պատճառը, որ զավակին կորցրած ընտանիքը նոր տուն էր ուզում կառուցել, ինչը թույլ չեն տվել իշխանությունները։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ