ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու բեւեռի մասին շրջանառության մեջ դնել քարոզչական հնարք է, ընտրազանգվածը վստահ չէ, որ ընտրություններ տեղի կունենան. Պողոսյան 04/19/2021 20:39 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Բնակչության մեծ մասը ոչ թե չի կողմնորոշվել, թե առաջիկա արտահերթ ընտրություններում, որ քաղաքական ուժի օգտին է քվեարկելու, այլ ընտրազանգվածը վստահ չէ, որ ընտրություններ տեղի կունենան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը:
«Փաստինֆո»-ն այս օրերին պարբերաբար հարցախույզ է իրականացնում բնակչության շրջանում՝ պարզելու դիրքորոշումը, թե արդյոք տեսնում են այն քաղաքական ուժին, որը կարող է երկիրը հանել ներկայիս ճգնաժամից։ Հարցման մասնակիցները գրեթե միաձայն պնդում են, որ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնել, դեմ ճանապարհների ապաշրջափակմանը, թուրքերի հետ բարեկամացմանը, սակայն քաղաքական ուժի ընտրության հարցում դեռեւս սպասողական դիրքորոշում չեն որդեգրել։
«Այս պահին բնակչության մեծ մասը ոչ թե չի կողմնորոշվել, այլ ընտրազանգվածը պարզապես դեռ վստահ չէ, որ Հայաստանում կանցկացվեն ընտրություններ: Բնակչությունը սկսում է կողմնորոշվել, հետևել կուսակցություններին և քաղաքական դեմքերին այն ժամանակ, երբ սկսվում է պաշտոնական քարոզարշավը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Պողոսյանը եւ նկատել, որ քանի դեռ պաշտոնական քարոզարշավը չի հայտարարվել՝ միամտություն է, սպասել, որ հանրությունը կկողմնորոշվի: «Ընտրազանգվածի քաղաքական մոբիլիզացիան կսկսվի այն ժամանակ, երբ պաշտոնապես կհայտարարվի ընտրությունների մասին»,- ընդգծել է նա:
Բանախոսը ասել է, որ ֆեյսբուքյան գրառմամբ ընտրություններ չեն նշանակում, այն իրավաբանական ուժ չունի։
«Նախ և առաջ ես կարծում եմ, ճիշտ կլիներ, որպեսզի արտահերթ ընտրությունների մասին լիներ Ազգային ժողովի որոշումը, կամ նախագահի հրամանագիրը, այլ ոչ թե ֆեյսբուքյան գրառումը»,-արձանագրել է Գևորգ Պողոսյանը:
Ըստ Սահմանադրության՝ ընտրությունների մասին որոշումը ընդունում է Ազգային ժողովը, իսկ հաստատում՝ ՀՀ նախագահը, քանի դա չի արվել, մենք կարող ենք միայն ենթադրել, որ հունիսին լինելու են ընտրություններ: «Եվ մտածող զանգվածի մոտ հնարավոր ընտրությունների անցկացումը լուրջ չի ընդունվում», - ասաց Պողոսյանը:
Հետեւապես նա նաեւ վաղաժամկետ է համարում վերլուծություններն առ այն, որ ընտրությունների ժամանակ լինելու է երկու բևեռ՝ որոնցից մեկը Քոչարյանն է, իսկ մյուսը՝ Փաշինյանը։
«Առհասարակ այս երկու բևեռների մասին հիմնականում խոսում են լրագրողները և քաղաքագետները: Այսինքն՝ դա գալիս է վերլուծական համայնքից, այլ ոչ թե բնակչությունից: Եթե մենք խոսենք բնակչության հետ, կհասկանանք որ նրանք դեռ չեն ընկալում այս երկու բևեռները: Սա քաղաքական հնարք է»,- կարծում է Պողոսյանը:
Վերջին օրերին Փաշինյանը տարբեր մեսիջներ է փոխանցում հանրությանը՝ թուրքերի հետ բարեկամանալու, ճանապարհները ապաշրջափակելու, զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին։ Ինչ ազդեցություն են դրանք թողնում ընտրազանգվածի վրա՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ սոցիոլոգը նկատեց․
«Փաշինյանի վերջին հայտարարությունը ծառայության կրճատման մասին հերթական նախընտրական պոպուլիստական քայլ էր, այն կարելի է ընկալել պարզապես որպես հայտարարություն: Քանի որ, եթե այս հարցը իսկապես լուրջ քննարկվի մասնագետների կողմից, պարզ կդառնա, որ մենք կարիք ունենք ոչ թե ծառայությունը նվազեցնելու, այլ ընդհակառակը ավելացնելու և վճարովի ծառայությունը ընդլայնելու:
Բանակաշինության հարցում մենք դեռ շատ անելիքներ ունենք, հաշվի առնելով այն փաստը, որ գտնվում ենք ռիսկային գոտում»:
«Ինչ վերաբերվում է ճանապարհներ բացելուն, ապա այս փաստը նույնպես բացասական է ընդունվում քաղաքացիների կողմից: Երևի Փաշինյանը քաղաքական պայմանավորվածություններ ունի, որոնք նա խոստացել է իրականացնել, այս պատճառով նա տանում է այս օրակարգը: Սակայն ինչքանով է դա բխում Հայաստանի ազգային շահերից, դժվար է ասել»,- եզրափակեց Պողոսյանը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել