Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ» 04/17/2021   09:16  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մանկության տարիներին մեր ծնողներից հաճախ ենք դրվատանքի, երբեմն նաև ամոթանքի խոսքեր լսել: Ծնողները երեխաներին դաստիարակելու առաքելություն, բայց ավելի շատ պատասխանատվություն ու պարտականություն ունեն: Դա պետք է նաև անեն այն պետության համար, որտեղ ապրում են, բայց նախ և առաջ երեխայի, որպեսզի վաղը նա պիտանի լինի հասարակությանը, երկրին, հետագայում ինքն էլ կարողանա դառնալ պետության և հասարակության առողջ բջիջը: Մեր ծնողները մեզ դաստիարակում են սեփական օրինակով: Գուցե չեն ասում, որ ծխելը վնասակար է կամ էլ թմրանյութերը կարող են խորտակել կյանքդ: Չեն ասում, որ անբարոյականությունը, այլոց զրպարտելը գումար վաստակելու տարբերակ չէ, որ ամենակարևորը մարդու պատիվն է: Ուղղակի օրինակ են ծառայում: Գրեցի ու կասկածի որդը շարժվեց գլխումս՝ իսկ գուցե ո՞չ: Ի՞նչ արժեք ունի այսօր պատիվը, մի բան, ինչն ամենաթանկն է, բայց, միևնույն ժամանակ, ոչ մի գումարով գնել չես կարող: Գիտե՞ն մարդիկ դրա արժեքի, կարևորության մասին: Ավաղ, կարծես ոչ բոլորը:

Շատերս այս բոլոր երևույթների մասին ավելի հաճախ երկար դասախոսություններ չենք լսել, բայց տեսել ենք մեր ծնողների կամ տան մեծերի օրինակը, նրանց կյանքի ընթացքը: Հետո ինքներս կրկնում ենք այդ ճանապարհը՝ ընտանիք ստեղծելու, արդար քրտինքով գումար վաստակելու, սխալներից հնարավորինս խուսափելու համար մտածված քայլեր անելու իմաստով: Երբ մարդը մի սխալ էր գործում, ինչի հետևանքով վնաս էր հասցրած լինում մեկ ուրիշին, նրան նույն մարդիկ էին «մեկուսացնում» հասարակությունից ու իրենցից: Նա դադարում էր վստահելի լինել, դադարում էր հարգանք վայելել, և շատ քչերն էին, որ մոռանում էին նրա արածը: Հասարակության կողմից անտեսված լինելը ստիպում էր այդ մարդուն երկար ժամանակ, երբեմն անգամ մինչև կյանքի վերջ գլխիկոր քայլել, ամոթով՝ չկարողանալով մեղքը քաղել:

Լավ ու վատ մարդիկ, ինչպես ընդունված է նրանց «դասակարգել», միշտ եղել են ու կան: Դա կապ չունի կրոնի, մաշկի գույնի, ռասայական պատկանելության հետ: Կան արժեքներ, որոնք պետք է ունենան բոլոր մարդիկ՝ անկախ նրանից, որ տարբերվում են իրարից: Երբ շենքի անգամ ամենահեռավոր մուտքում մարդ էր մահանում, հստակ էր մեկ բան՝ շենքի որևէ բնակարանից գոնե 2-3 օր երաժշտության բարձր ձայն չէիք լսի: Հարևանները գնում էին, հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել: Այդպիսին էին մարդիկ` հոգատար, ուրախության, բայց ավելի կարևոր է՝ վշտի պահին իրար ձեռք մեկնող: Այո՛, ցավը միայն դրա տիրոջն է պատկանում, բայց չէ՞ որ հիշողություն գոյություն ունի, որը չես կարող ջնջել, մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել ամիսներ առաջ: Սա է մեզ մարդ պահում աշխարհի երեսին, չի թողնում կորցնենք մեր դեմքը:

Այո՛, մարդ եմ, որն ավելի հաճախ չի կարողանում անգամ սեփական ուրախությունն ու ծիծաղն արդարացնել, մինչդեռ մարդիկ, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում այդ ուրախությունը մեզանից խլելու մեջ, ծափահարում են երկրի օրենսդիր մարմնում, ծափահարում են իրենց առաջնորդին, չգիտես էլ՝ որ մի արժանիքի համար: Ծափերից հետո տհաճությունն անչափ էր, ու հենց այդ պահին հասկացա բոլորին, ովքեր չեն կարողանում զսպել իրենց և չհայհոյել: Խորհրդարանը երկրի առջև ծառացած խնդիրները քննարկելու և լուծելու ուղիներ գտնելու թիվ մեկ հարթակներից մեկն է, այնտեղ են հավաքվել ամենասովորական մարդիկ, նրանք, որոնք այդտեղ են հասել, քանի որ ՀՀ քաղաքացին թյուրիմացաբար վստահել է, հավատացել նրանց: Նույն այդ իշխանավորները հերթական անգամ իրենց քաղաքացուն ոտնատակ տվեցին, իմ ու իմ հարևանի, բարեկամի, ծանոթի ու անծանոթի ընտրած կամ չընտրած պատգամավորները երիցս ստորացրեցին քաղաքացուն՝ ծափահարելով պատերազմում պարտված իրենց առաջնորդին՝ միայն հանուն նրա, որ ցույց տան իրենց հավատարմությունը, հանուն այն բանի, որ վաղը փորձեն նորից մեկ աթոռ զբաղեցնել Ազգային ժողովում: Իրավունք չունեիք ծափահարելու, եթե անգամ այս պատերազմում մենք հաղթած լինեինք, բայց գեթ մեկ զոհ ունենայինք։

 
Հավատարմությունը կարող եք այլ տեղ ու այլ կերպ ցուցադրել, բայց ոչ վերջնականապես պատվազրկելով ինքներդ ձեզ ու խաղալով մեր զգացմունքների հետ: Մի «պակլոն» էլ տայիք, և տեսարանը կատարյալ կլիներ: Իսկ ո՞ւր մնաց պատիվը, ո՞ւր մնաց այն գիծը չանցնելը, որ կարողանաք վաղը, մեկ ամսից, մեկ տարուց ազատ ու հանգիստ շրջել Հայաստանում, ոչ թե գլխիկոր ու ամոթով։ Բայց արդյո՞ք ամաչում են։ Բնավ: Պատգամավորներից մեկն էլ պնդում է՝ «բոլորս մի նավում ենք, եթե այն, Աստված մի արասցե, խորտակվի, խորտակվելու ենք բոլորս: Փաշինյանը կարողանում է թիավարել այն»: Այստեղ արձագանքը կարող էր լինել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խոսքով՝ իյա, իրո՞ք: Մեկը չեղավ հարցնի՝ ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ: Ձեր դռները կոտրում են իրենց հարցերի պատասխանին սպասող մարդիկ՝ ձեր հպարտ քաղաքացիները, թե՞ հիմա նրանք խանգարում են ձեր վերընտրվելուն։ Ամեն բառից հետո «նախկին», ամեն բառից հետո ատելություն, ամեն բառից հետո ոչ ադեկվատ պահվածք, հոխորտանք, սպառնալիք և պատգամավորների անպատասխան մնացած հարցեր։ Լավ, այսպես ո՞ւր:

Ձեզ հետ ապագա կառուցելն անհնարին է, բայց ամենակարևորը՝ ստորացուցիչ յուրաքանչյուր քաղաքացու համար: Անհաշտ եմ այն մտքի հետ, որ զոհերի մասին խոսելիս կարելի է պլ յուս-մինուս ասել, եթե անգամ հետո ներողություն էլ խնդրես նման ձևակերպման համար, անընդունելի է, երբ կորցնում ես մարդկային դեմքդ, ուրեմն հասել ես վերջնագծին: Գիտեք՝ կար ժամանակ, երբ անբարոյականություն էին ասում, իմ պատկերացման մեջ հայտնվում էին թեթևաբարո կանայք, բայց հիմա գիտեմ, որ անբարոյականությունն այլ երանգներ ու դրսևորումներ էլ ունի: Երբեմն այդ կանայք ավելի բարոյական կարող են համարվել, քան շատ-շատերը:

Հ. Գ. Նոյեմբերի 9-ին չհեռացաք, շարունակում եք, ինչպես ճիշտ բնորոշում են, սոսնձված մնալ աթոռներին, իբր հանուն Հայաստանի ու քաղաքացու, բայց Ադրբեջանում ձեր ամոթի պուրակի բացումից հետո, մի երևույթ, որը նորմալ մարդուն զրկում է բանականությունից, դուք պետք է համարձակություն գտնեիք ձեր մեջ ու հեռանայիք: Չարեցիք դա, որովհետև Հայաստանը պետք է լիովին կործանեք ու նոր միայն գնաք: Սա է ձեր ծրագիրը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 17․04.21թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:07 17/04/2021  |  ՄամուլԵրբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ»
09:01 17/04/2021  |  ՄամուլՔաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ»
08:58 17/04/2021  |  ՄամուլԻշխանությունը ստիպված է սրբագրել իր անգրագիտության հետեւանքները․ «Հրապարակ»
08:52 17/04/2021  |  ՄամուլՀայաստանի ռեքվիեմը` պետությունը սպանողների ծափահարությունների ներքո․ «168 ժամ»
23:33 16/04/2021  |  ՄեկնաբանությունՀասկացի, այսպես հաղթելու շանս չունես. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին
22:24 16/04/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ Բարեկամության եւ Համագործակցության մասին Պայմանագրի մշակմամբ. Մինասյան
21:27 16/04/2021  |  ՎերլուծություններՀարավ, թե՞ արևելք․ մանիպուլյացիա՝ պետական ամենաբարձր մակարդակով
14:23 16/04/2021  |  ԼՐԱՀՈՍՉպետք է մոռանանք, որ Ոստիկանությունը իրավունք ունի օրինական ուժ գործադրելու. Փաշինյանը ոստիկանություն է այցելել
13:00 16/04/2021  |  ՎերլուծություններԻնքնախոստովանական՝ Փաշինյանը փաստում է, որ ինքն է Օնիկին ուղարկել Մարուքյանի մոտ՝ այդպիսով հաստատելով՝ ի՛նքն է բանակը ներքաշել քաղաքականության մեջ
09:18 16/04/2021  |  ՄամուլՎարչապետի ելույթից ՊՆ-ն ու ԶՈւ կազմը տագնապի մեջ են․ առաջիկայում հնարավոր են կտրուկ շրջադարձեր․ «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]