ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անդրանիկ Սիմոնյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում չի համապատասխանում օրենքի պահանջներին 04/17/2021 13:58 | ԼՐԱՀՈՍ
Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ։
Այսպես՝ նշված օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Մինչդեռ Անդրանիկ Սիմոնյանը գնդապետի կոչում չունի։
Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել է մարտի 27-ին։ Օրեր անց՝ մարտի 31-ին, նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում։
«Փաստինֆո»-ն մարտի 31-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե ինչ կոչում է ունեցել Սիմոնյանը՝ մինչ ՔԿ նախագահի տեղակալ նշանակվելը և ինչ կոչում է տրվել նրան՝ քննչական կոմիտեում 4 օր պաշտոնավարելու ընթացքում։ Հարցումն ուղարկելուց միայն 13 օր անց «Փաստինֆո»-ն ստացել է պատասխանը, ընդ որում՝ թերի։
«Ի պատասխան Ձեր՝ 2021թ. մարտի 31-ի հարցման՝ տեղեկացնում ենք, որ Անդրանիկ Սիմոնյանին ՀՀ քննչական կոմիտեում կոչում չի տրվել»,- նշվում է ապրիլի 13-ին ՀՀ ՔԿ-ից ստացված պատասխանում։ Նկատենք, որ ՔԿ-ն շրջանցել է ու չի պատասխանել, թե նշանակման ժամանակ ինչ կոչում է ունեցել Սիմոնյանը։ Ոչ կառավարության, ոչ էլ նախագահի կայքէջում որեւէ տեղեկատվություն չկա՝ նրան կոչում շնորհելու մասին, ինչից հետեւում է, որ Ա.Սիմոնյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելիս չի համապատասխանել Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքով սահմանված պահանջներին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օրենքի շրջանցմամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանն է հաղորդում ներկայացրել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան դեմ, եւ հենց դա է եղել նրա նշանակման «գինը»։ Ավելին՝ շրջանառվող տեղեկատվության համաձայն, նա համարվում է ԱԱԾ տնօրենի հավանական թեկնածու, քանի որ Նիկոլ Փաշինյանին բարկացրել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի վարքագիծը իր օգնական Աննա Վարդապետյանի գործով։ Մասնավորապես՝ Ա.Աբազյանը հակված է եղել քրգործ հարուցել արդարադատության խոչընդոտելու դեպքի առթիվ, ինչը դուր չի եկել Փաշինյանին։
Նշենք, որ Անդրանիկ Սիմոնյանի տվյալները դեռեւս չեն լրացվել ԱԱԾ-ի կայքէջում, թեեւ նրա նշանակումից անցել է արդեն 17 օր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
- 04/23/2024 00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ