ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քանի դեռ իշխանության դեմ իրավական հակազդեցության հուժկու միջոցներ չեն ձեռնարկվել, ինչ ցանկանան՝ կանեն. Վահան Հովհաննիսյան 04/17/2021 17:11

Քանի դեռ իրավական հակազդեցության հուժկու միջոց չեն զգացել, քանի դեռ այդպիսի միջոց չի կիրառվել այս իշխանության դեմ, ինչ ցանկանան՝ կանեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի և ԲԴԽ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ նախօրեին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Ընդ որում՝ նախաքննական մարմինը չի ստացել ԲԴԽ համաձայնությունը՝ Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցելու համար, այսինքն՝ դատավորի դեմ քրեական հետապնդում է իրականացվում օրենքի խախտմամբ։ Հարուցված քրեական գործով պայմանավորված՝ Վարդազարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են և այժմ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Գագիկ Ջհանգիրյանը։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ իրավական գնահատական տալ չի կարող՝ ոչ իրավական գործընթացներին։
«Քաղաքական ներկա փուլում միայն իրավական գնահատական տալ կատարվող անօրինական ցործընթացներին և բավարարվել դրանով, տեղին չէ, անհրաժեշտ են շատ լուրջ իրավական հակաքայլեր»,- նշեց Հովհաննիսյանը։
Իսկ որոնք են այդ հակաքայլերը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ փաստաբանն արձագանքեց. «տոտալ անգործությամբ դատական համակարգի բնականոն գործունեությանը տապալելուց մինչև մշտական մասնագիտական բողոքի ակցիաները, թե չէ՝ սոցիալական ցանցերում գրելը և հանգիստ ապրելը միջոց չէ»։ Բացի դա՝ Հովհաննիսյանը նշեց, որ այժմ փաստաբանների մի մասը զբաղված նախընտրական քարոզով և կտրուկ քայլերը հիմա ոչ մեկին պետք չեն։
Ըստ փաստաբանի՝ ողջ մասնագիտական համայնքը պետք է ոտքի կանգնի՝ թե փաստաբանները, թե դատավորները, թե իրենց դեմքը դեռևս պահպանած դատախազներն ու քննիչները։
Դիտարկմանը՝ դատարանների նկատմամբ ճնշումների դեպքում առաջինը հենց փաստաբաններն են կանգնել դատարանների կողքին, այժմ ստացվում է՝ փաստաբաններն են շարունակելու դիմադրել, փաստաբանն արձագանքեց՝ նշելով, որ դա առանց կասկածի, բայց նաև չմոռանանք, որ երբ փաստաբանական գործունեության դեմ մի շարք օրինագծեր ներկայացվեցին, ոչ մի դատավոր դեմ չարտահայտվեց։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 11/29/2023 08:18 Ավագանու հերթական ստուգարքը․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:15 Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ ․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:12 Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը․«Հրապարակ»
- 11/29/2023 08:09 Քպ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում , եթե ապհովեն անվտանգություն․ «Հրապարակ».
- 11/29/2023 08:00 Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:48 Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:45 ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 11/29/2023 16:10 Փաշինյանի թիմակիցներն անցել են «Արևմտյան Ադրբեջան»-ի մատուցմանը՝ կաթեցնում են, թե ադրբեջանցիները մի օր պետք է գան ու «կտեր տալիս», թե մենք էլ հետ կգնանք Բաքու. Հայրապետյան
- 11/29/2023 14:30 Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. խոսնակ
- 11/29/2023 12:54 Որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից. Ալեն Սիմոնյան
- 11/29/2023 12:20 Թուրք հաքերները դասագրքի QR կոդով կոտրել են հրատարակչության էջը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2023 20:55 Ավտոմեքենան բախվել է տներից մեկի պարսպին. կան տուժածներ
- 11/29/2023 19:56 Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վիրավորներից 2–ը ծայրահեղ ծանր վիճակում են
- 11/29/2023 18:51 Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին բախվել են երկու բեռնատար
- 11/29/2023 10:57 Ինքնաձիգից կրակոցներ, սպանություն Վանաձորում. սպանվածի կնոջ վրա էլ սեպտեմբեին էին կրակոցներ արձակել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 11/29/2023 18:53 Կինը հրաժարվել է մասնակցել 100-ամյա հոր հարսանիքին հարսնացուի հանդեպ հակակրանքի պատճառով
- 11/29/2023 16:38 Նեյմարը բաժանվել է մոդել Բյանկարդիից դստեր ծնվելուց հետո
- 11/25/2023 17:37 Շիրակում անցկացվել է «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեները
- 11/25/2023 13:54 Ինչպես հաղթահարել բաժանումն ու վերադառնալ նորմալ կյանք. հոգեբանի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը