ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 6 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն. Մհեր Գրիգորյան 04/15/2021 11:16 | ԼՐԱՀՈՍ
Խորհրդարանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց Արցախի աջակցության ծրագրերը, որոնք շուրջ երկու տասնյակ են:
Առաջին միջոցառումը անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամսական 500 հազ. դրամ տրամադրելու 6 ամսյա ծրագիրն է: Այս պահին նույնականացված շուրջ 600 ընտանիք արդեն կա և փաստացի վճարված գումարի ընդհանուր չափը կազմել է 1 մլրդ դրամ:
Խեղում ստացած զինծառայողներին տրամադրվող աջակցության շրջանակներում եռապատկվում է զինհիմնադրամի տրամադրած 100 000-ական դրամը: Կա նույնականացված 265 շահառու, իսկ օգտագործված միջոցների չափը կազմում է 200 մլն դրամ:
Հաջորդ միջոցառումը հյուրընկալ ընտանիքներին տրամադրվող աջակցության ծրագրերն են: Միջոցառման շահառուների թիվը 8410 է, այս պահի դրությամբ շուրջ 1.1 մլրդ դրամ վճարվել է ծրագրի համար:
Ուսումնական տարվա մեկ կիսամյակի վճարի փոխհատուցման ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ կա 4210 շահառու և վճարված՝ 900 մլն դրամ:
Մահացած քաղաքացիական անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած քաղաքացիական անձանց աջակցության ծրագրի շրջանակում 56 նույնականացված շահառու կա և՝ 200 մլն դրամի չափով վճարված գումար, իսկ վիրավորում ստացած զինծառայողների աջակցության շրջանակում այս պահի դրությամբ կա 6500 շահառու և վճարված՝ 3.3 մլրդ դրամ:
Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքների բնակիչներին տրամադրվող աջակցության ծրագրի շրջանակում 35 ընտանիք շահառու է գրանցված և վճարվել է շուրջ 15 մլն դրամ:
Հաջորդը՝ Արցախում հաշվառված անձանց ծրագիրն է, որը նախարարի խոսքով, ամենամեծ ծրագիրն է: Կա շուրջ 77.420 հաշվառված, նույնականացված շահառու և փաստացի վճարված է 5.3 մլրդ դրամ:
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին նախատեսված աջակցության համար նույնականացվել է 33.981 շահառու, վճարվել է շուրջ 10 մլրդ 200 մլն դրամ:
Վերջին միջոցառումը Արցախի մինչև 5 տարեկան երեխաներին աջակցությունն է, որի շրջանակներում հաշվառված է շուրջ 13.873 երեխա, միջոցառման ծախսը կազմել է 300 մլն դրամ:
«Արցախի կառավարությանը ևս տրամադրվել է շուրջ 6 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն՝ դրամաշնորհի և փոխառության տեսքով»,-տեղեկացրեց Մհեր Գրիգորյանը և հավելեց, որ Արցախի մասով կա 3 մեծ ծրագիր՝ սոցիալական աջակցության, բնակարանի ապահովման և վնասների հատուցման:
Փոխվարչապետը նաև հայտնեց, որ Արցախի աջակցության ծրագրերի շահառուների թիվը գերազանցում է 150.000-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ