ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդգար Ղազարյանն ընդդեմ ՍԴ աշխատակազմի գործով ՍԴ նախագահը ներգրավվեց որպես երրորդ անձ 04/14/2021 11:40 | ԼՐԱՀՈՍ
Վարչական դատարանում՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, մեկնարկել է՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ընդդեմ ՍԴ աշխատակազմի գործով, դատական նիստը։
Նշենք, որ սույն հայցով ի սկզբանե Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին կարգադրությունը, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը հատուցելուն, նախկինում զբաղեցրած՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, իսկ անհնարինության դեպքում՝ հայցվորին աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում վճարելուն պարտավորեցնել։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախորդ դատական նիստին նախագահող դատավորն արձանագրել էր, որ նշված հայցի հիմքերն ուղղված են վարչական ակտի առոչինչ ճանաչելուն և առաջարկեց հայցվորին՝ ներկայացնել նշված ակտն առոչինչ ճանաչելու պահանջ, ուստի՝ այս դատական նիստին Էդգար Ղազարյանը միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, որ կան բոլոր իրավական հիմքերը վիճարկվող ակտն ինչպես առոչինչ, այնպես էլ՝ անվավեր ճանաչելու համար, հիմնական հայցադիմումը մնում է ուժի մեջ, հետևաբար՝ վերջնական որոշման կայացումը թողնում են դատարանի հայեցողությանը։ Ղազարյանի խոսքով՝ իրենց հիմնական նպատակը խախտված իրավունքների վերականգնումն է։
Բացի այդ՝ դատարանն առաջարկեց քննարկել ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու դատավարական գործընթացը և հետարքրվեց՝ ինչու է պատասխանող կողմ նշվում ՍԴ աշխատակազմը, այլ՝ ոչ ՍԴ նախագահը, քանի որ կարգադրությունը ստորագրված է ՍԴ նախագահի կողմից։
Ղազարյանը նշված դիտարկմանն արձագանքեց՝ նշելով, որ իրենց (հայցվորի) կարծիքով, այժմ ՍԴ-ն նախագահ չունի։ Արման Դիլանյանը, որը կայացրել է այդ կարգադրությունը, իրավասու չէ և, քանի որ ՍԴ բոլոր որոշումները, կարգադրությունները կազմվում, ստորագրվում և հրապարակում են ՍԴ աշխատակազմի կողմից, այդ իսկ պատճառով առաջարկել է, որ որպես կողմ ներգրավվի ՍԴ աշխատակազմը։
Նախագահող դատավորը նշեց, որ, եթե Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված է ոչ պատշաճ պատասխանողի փոխարեն պատշաճ պատասխանողով փոխարինելու գործընթացը և եթե դատարանը գտնում է, որ հայցը ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ, հայցվորի համաձայնությամբ փոխարինում է, իսկ եթե հայցվորը կողմ չէ, նշված անձը կարող է ներգրավվել որպես երրորդ անձ։
Ղազարյանը պնդեց դիրքորոշումն առ այն, որ ՍԴ-ն նախագահ չունի, Արման Դիլանյանը կարող է որպես անձ հանդես գալ, որովհետև ՍԴ-ն աշխատակարգային որոշում չի կայացրել նրան ՍԴ նախագահ ընտրելու վերաբերյալ։
Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշեց, որ ՍԴ աշխատակազմը չի կարող հանդիսանալ որպես պատշաճ պատասխանող, քանի որ հայցադիմումով առաջարկվում է առոչինչ ճանաչել ՍԴ նախագահի կողմից կայացված ակտը։ Նախագահող դատավորը, լսելով կողմերի դիրքորոշումը և արձանագրելով, որ հայցվորը դեմ է պատասխանողին փոխարինելուն, որոշում կայացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանին որպես երրորդ անձ ներգրավելու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել