Թեմաներ
Հինգշաբթի 03 / 30 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/30/2023   13:58 Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Թիրախում` քաղաքացիական անձինք են 03/30/2023   13:57 Ցիկլոնի ամենամեծ թափը դիտվելու է վաղը երեկոյան ժամերին՝ 4-ից հետո. Գագիկ Սուրենյան 03/30/2023   13:56 ՀԷՑ-ին նոր միացող բաժանորդները չպետք է խնդիրներ ստեղծեն հին բաժանորդների համար․ Բաղրամյան 03/30/2023   13:54 Երկու երիտասարդ տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Երևանի տարբեր հատվածներում. նրանք կալանավորվել են 03/30/2023   13:50 Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ ԱԺ նախագահ 03/30/2023   13:48 Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ 03/30/2023   13:46 «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց. տուգանքների չափերը մասամբ փոփոխվել են 03/30/2023   13:43 «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողները պահանջում են առանձին քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ, հարցաքննել նրան. Դատարանը ձգձգում է գործի բողոքի քննությունը (տեսանյութ) 03/30/2023   13:38 Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում. Լևոն Ազիզյան 03/30/2023   13:27 «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում մարմնամարզության նոր դպրոց կկառուցվի 03/30/2023   13:21 «Մեկ ամսում Հայաստանն ու Արցախը կարող ենք ազատագրել թուրքերից, մեր երբեմնի համբավը պիտի վերականգնենք». Եղիազարյան 03/30/2023   13:09 Այս տարվա փետրվարին ՀՀ կենսաթոշակառուներն իրականացրել են 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր 03/30/2023   13:04 Որոշ ապրանքների գնման համար նոր կտրոններ կտրամադրվեն 03/30/2023   12:56 ԱՊՊԱ-ի պայմանագրի գինը ձևավորվելու է վարորդի վարքագծի հիման վրա. նոր կարգն ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ից 03/30/2023   12:34 Այսօրվանից թույլատրվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը 03/30/2023   12:28 ԿԳՄՍ նախարարության ներքո կստեղծվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե 03/30/2023   12:22 Չի կարելի պատշգամբից, տանիքից դրոշ տեղադրել և հետո 10 տարով մոռանալ էդ դրոշի գոյության մասին. Փաշինյան 03/30/2023   12:03 Այլևս որևէ պետական գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի. Նիկոլ Փաշինյան 03/30/2023   11:55 Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին.քաղաքագետ 03/30/2023   11:46 Ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ ծխեցում, հնարավորության դեպքում՝ ոռոգում 03/30/2023   11:44 Մենք հույս ունենք՝ կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում. Նիկոլ Փաշինյան 03/30/2023   11:40 Հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել. Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել 03/30/2023   11:30 Պաշտոնապես դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավարին՝ կազմակերպելու հանդիպում ՔՊ պատգամավորների հետ․ Ղազարյան 03/30/2023   11:21 Խաչատուրովի նկատմամբ շինծու գործը կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության դեպքում. հայտարարություն 03/30/2023   11:17 Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով զոհված զինծառայողների ծնողների բողոքի քննությունը. ուղիղ 03/30/2023   11:06 Պարոն Վարդանյանը իսկապես ճիշտ է ասում, բայց մինչև վերջ չի ասում. Արցախի պատգամավոր 03/30/2023   11:04 Ադրբեջանական ԶՈՒ-ն Շուշիի շրջանում հատել են շփման գիծը և զբաղեցրել «20-54» բարձունքը. Փաշինյան 03/30/2023   10:59 Գործադիրը նիստ է գումարել. ուղիղ 03/30/2023   10:54 «Նաիրիտ» գործարանում շչակ է գործարկվելու 03/30/2023   10:45 Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում 03/30/2023   10:35 Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում 03/30/2023   10:28 4 անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. ինչ է պահանջում բռնագանձել Դատախազությունը Սեդրակ Առուստամյանից 03/30/2023   10:20 Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ի նկուղում պահվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին այցելելու թույլտվության համար ու մերժում է ստացել 03/30/2023   08:34 Փաշինյանը խաբել է. մաս 170. «Ժողովուրդ» 03/30/2023   08:30 Ուզում են խլել ստադիոնը․ «Հրապարակ» 03/30/2023   08:26 Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը․ «Հրապարակ» 03/30/2023   08:22 Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ․«Հրապարակ» 03/30/2023   08:18 Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» 03/30/2023   08:13 Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու. «Փաստ» 03/30/2023   08:10 Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ . «Ժողովուրդ» 03/30/2023   08:06 Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր․ «Հրապարակ» 03/30/2023   08:02 Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում. «Ժողովուրդ» 03/30/2023   07:44 Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի. «Ժողովուրդ» 03/30/2023   07:40 Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ» 03/30/2023   07:37 Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել. «Ժողովուրդ» 03/30/2023   07:32 Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ» 03/29/2023   23:54 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները և ժամանակացույցը 03/29/2023   23:42 Այդ որոշումն առաջին հերթին ուղղված է հայոց պետականության շահերի և Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության դեմ․ Ռուսաստանի հայերի միություն 03/29/2023   23:23 Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր 03/29/2023   23:11 Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են Իրանի կողմից սպառնալիքի նույն ընկալումը․ Քոեն
03/28/2023   15:37 Մի երևույթ կա ԱՄՆ-ում նստած՝ «Դոգ» մականունով, որն իմ աշխատողն է եղել, վռնդել եմ արվամոլության համար, գործը նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել. Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում մեղադրանքը 03/28/2023   19:46 Հանգիստ եմ, քանի որ վստահ եմ՝ եթե հանկարծ Արցախը փորձեն հանձնել, մեծ պատերազմ կսկսվի ու ամեն ինչ կփոխվի․ Արկադի Կարապետյան 03/29/2023   20:18 Ես հրաժարվում եմ հայկական դրոշը բարձրացնելուց և ուզում եմ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. բռնցքամարտիկ 03/29/2023   15:15 Վլադիմիր Կարապետյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի բավարարվել է 03/28/2023   18:41 Արթուր Դավթյանին սանձող մահակը՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերում. Նրա դեմ քրգործի հարուցումը մերժելու որոշումը կարող է վերանայվել՝ ցանկացած պահի 03/29/2023   21:19 Ինչ է իրականում տեղի ունեցել վաշտի կացարանում. բաց, թեժացած կրակի պայմաններում որտեղից է առաջացել շմոլ գազը. քննությունը բացարձակ ցանկություն չունի պարզելու 15 զինվորի մահվան իրական հանգամանքները 03/28/2023   16:31 Իրանցի գեներալն այցելել է Ադրբեջանի հետ սահման. նրա համոզմամբ՝ այդտեղ լիակատար անվտանգություն է 03/29/2023   19:01 Իշխանությունները չգիտեն ինչ անել Իշխան Զաքարյանի քրգործի հետ. Շուրջ երկու տարի է, ինչ նա մեղադրյալ է, դատվելու մահակն էլ՝ գլխին կախված 03/29/2023   14:40 Վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հարցաքննել Փաշինյանին (տեսանյութ) 03/29/2023   17:39 Սամվել Բաբայանի մամուլի ծառայության պարզաբանումը նրա՝ բիզնես մենաշնորհներ ունենալու հրապարակումների վերաբերյալ 03/30/2023   07:40 Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ» 03/29/2023   18:04 Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել 03/29/2023   08:06 Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել բիզնեսը․«Հրապարակ» 03/28/2023   20:39 Անբնական սիտուացիա է ստեղծվել, դա որևէ լավ բան չի նշանակում և այստեղ պարզ է դառնում, թե ինչո՞ւ Հրաչ Սարգսյանը հրաժարական տվեց. ԹԻՀԿ փորձագետ Վարուժան Հոկտանյան 03/28/2023   16:23 Ալիևը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին շահեկան դիրքերում են և մնալու են այնտեղ 03/29/2023   21:11 Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի ևս մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ 03/29/2023   18:16 Կալանավորվել է «օրենքով գողը». Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը 03/28/2023   22:40 Վրաստանի սեւծովյան ափերին ուժեղ փոթորիկ է մոլեգնել 03/28/2023   19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր 03/28/2023   15:07 Պուտինին ձերբակալել հնարավոր չի. Հայաստանը շատ փոքր երկիր է, որ կարողանա Պուտին ձերբակալել. Ալբերտ Բազեյան (տեսանյութ)

Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ մեկ շաբաթում 04/12/2021   12:41  |  Վերլուծություններ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

«Ապրիլի 5-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ադրբեջանի մելիորացիան և ջրային տնտեսությունը» ԲԲԸ նորանշանակ նախագահ Զաուր Միկայիլովին կարգադրել է Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում նոր ջրամբարներ կառուցել:

Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտարարել է, թե Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին Արցախից գրավված տարածքների ականազերծման հարցում: Նրա կարծիքով՝ Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզն Ադրբեջանին չտրամադրելը հակասում է միջազգային իրավունքին: Ապրիլի 10-ին Իլհամ Ալիևն ընդունել է դեսպան Օզորալին և նրան հանձնել «Դոստլուգ» շքանշանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական կապերի զարգացման և համագործակցության հարցում ցուցաբերած առանձնահատուկ արժանիքների համար:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է կարևոր նախագծեր իրականացնելու և հարաբերությունները կարգավորելու համար: Եթե Հայաստանը դրան դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 7-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում հայտարարել է․ «Թուրքիան աջակցեց Ադրբեջանին`իր տարածքները հայկական օկուպացիայից ազատելու պայքարում, որի արդյունքում Ադրբեջանը հաղթանակ է տարել»:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իրաքի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը Ադրբեջանին չի տրամադրել ականազերծված դաշտերի քարտեզը, և միջազգային հանրությանը կոչ արել ճնշում գործադրել Հայաստանի վրա:

Ջեյհուն Բայրամովն իսրայելական «Israel HaYom» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե  Ադրբեջանի զինված ուժերի կողմից բարձր տեխնոլոգիական և բարձր ճշգրտության զենքերի, այդ թվում ՝ Իսրայելում արտադրված ԱԹՍ-ների օգտագործումը բացառիկ դեր խաղաց Արցախյան պատերազմում հաղթանակի հասնելու հարցում: Ադրբեջանը ողջունում է այն իսրայելական ընկերություններին, որոնք կարող են միանալ Արցախից գրավված տարածքների վերակառուցման գործընթացին, որը ականազերծումից բացի ներառում է նաև ենթակառուցվածքների ստեղծումը և խելացի քաղաքների ու գյուղերի կառուցումը:

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներն ապրիլի 6-ին այցելել են Ակնա (Աղդամ) և Գանձակ (Գյանջա)։ Կազմակերպության ներկայացուցիչ Ահմադ Կավաես Սենգենդոն հայտարարել է, թե կազմակերպությունը կոչ է արել կազմակերպության անդամ երկրներին աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման հարցում:

Իլհամ Ալիևը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ բին Ահմեդ ալ-Ուսայմինին պարգևատրել է «Դոստլուգ» շքանշանով և նրա հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղում իբր ոչնչացվել են իրենց քաղաքները, գյուղերը, պատմական և կրոնական վայրերը, ինչն իսլամաֆոբիայի դրսևորում է: Ադրբեջանի նախագահը իսլամական երկրներին հրավիրել է մասնակցություն ունենալ Ղարաբաղի վերականգնման գործընթացում։

Գլխավոր քարտուղարն իր հերթին շեշտել է, որ ԻՀԿ-ն սատարում է այս ուղղությամբ Ադրբեջանի բոլոր ջանքերը և հավելել, որ Իսլամական զարգացման բանկը նույնպես աջակցում է Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը: Ծրագրի մշակման դեպքում բանկը կարող է տրամադրել անտոկոս վարկեր և այլ աջակցություն:

ԻՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ռազմագերիների վերադարձի հարցը լուծված է՝ հավելելով, որ Ադրբեջանն իր պարտավորությունների շրջանակում հայկական կողմին արդեն վերադարձրել է բոլոր ռազմագերիներին։ Անցած տարվա նոյեմբերի 9-֊ից հետո գերի ընկածներին նա անվանել է ահաբեկիչներ։ Իսկ ԻՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե ականապատ դաշտերի քարտեզը տրամադրելուց Հայաստանի հրաժարվելն իրենից շատ լուրջ վտանգ է ներկայացնում:

Ադրբեջանում Ճապոնիայի դեսպան Ձյունիչի Վադան, մասնակցելով Ակնայի (Աղդամի) շրջանում մանկապարտեզի բացմանը, նշել է, որ իրենք պատրաստ են աջակցել պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերականգնման աշխատանքներին: Ադրբեջանում Լատվիայի դեսպանի խորհրդական Վիա Բուշը «Trend» գործակալությանն ասել է, թե լատվիական ընկերությունները հետաքրքրություն են հայտնել մասնակցելու Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքների շինարարական և վերականգնման նախագծերին:

Համաշխարհային բանկի Բաքվի գրասենյակի ղեկավար Սառա Մայքլը հայտարարել է, թե ՀԲ-ն պատրաստ է մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքներում վերականգնման աշխատանքներին: Ըստ նրա՝ Ադրբեջանը տրանսպորտային հանգույց դառնալու բոլոր հնարավորություններն ունի:

Ապրիլի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, դրա հետագա կայունացումը` Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների նախագահների՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն: 

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե  ապրիլի 9-ին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին: Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման ապահովման ուղղությամբ:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը Վաշինգտոնում տեղակայված «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող ինտերնետային սեմինարում պնդել է, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել ԼՂ հակամարտությունը, քան լուծել այն: Քենթը նշել է, թե ակնկալում է ադրբեջանական իշխանությունների դժգոհությունը կապված նրա հետ, որ ռուս խաղաղապահները երկարաժամկետ կմնան Ղարաբաղում։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանը կարող է ընկալվել պատերազմում հաղթող, բայց դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը։

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն «La Croix» ֆրանսիական թերթում հրապարակված հոդվածում նշել է, որ մտահոգված է հայկական ժառանգության պահպանության հարցով Արցախի այն շրջաններում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։  Լուազոն արձանագրել է, որ անարգվում ու ոչնչացվում են հայկական եկեղեցիներ:

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր,  այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ասոցացիայի նախագահ Թուրալ Գյանջալիևը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ առաջիկայում գրասենյակ է ունենալու Ստեփանակերտ քաղաքում:

Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գործունեության մասին

Ապրիլի 10-ին, Բաքվում ավարտվել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի  տեղեկատվության և լրատվության ոլորտի պատասխանատու նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների երրորդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է տեղեկատվության և լրատվության ոլորտում 2021-2022 թթ․ համատեղ գործողությունների ծրագիրը:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի միջև արդյունավետ գործող մեդիա հարթակ է ստեղծվել,  և կարևոր է նաև նման պլատֆորմի ստեղծումը Թյուրքական խորհրդի շրջանակներում, որպեսզի կարողանան զսպել ապատեղեկատվական արշավները։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթին Ալթունը նշել է, թե Արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին սատարել է նաև մեդիա դաշտում, և թյուրքալեզու պետությունները պետք է միավորեն ջանքերը միասնական մեդիահարթակի շուրջ՝ «թվային ֆաշիզմի» դեմ պայքարելու համար։

Ուզբեկստանի Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության գործակալության ղեկավար Ասադժոն Խոջաևը հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ուզբեկական կողմը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված  տարածքների վերականգնմանը:

Ապրիլի 11-ին, կազմակերպվել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների պատվիրակությունների ուղևորությունը Ակնա (Աղդամ) և Գանձակ (Գյանջա): Ֆահրեթին Ալթունը այցի ընթացքում ընդգծել է, որ թուրքական պետական և մասնավոր հաստատությունները ակտիվ մասնակցություն կունենան Արցախից գրավված տարածքների վերականգնմանը, որտեղ 1 միլիոն ադրբեջանցի է վերադառնալու։

Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը հայտարարել է, որ իրենց կազմակերպությունն ապրիլին Ղարաբաղում վերակառուցման աշխատանքներին նվիրված գործարար համաժողով կանցկացնի, որի նպատակն է խորհրդի անդամ երկրներից հնարավորինս շատ ընկերությունների ներգրավվել վերակառուցման աշխատանքներին: Ադրբեջանական լրատվականներն այս առնչությամբ ընդգծել են, թե Թուրքիան և Ղազախստանն արդեն ցանկություն են հայտնել կառուցել հիվանդանոցներ, իսկ Ուզբեկստանը՝ վերականգնել մշակութային օբյեկտները:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Թուրքիայի նախագահ Էրդողանը ապրիլի 6-ին վավերացրել է ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2017 թ․ հոկտեմբերի 31-ին՝ Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ընթացքում։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ հինգ տարի ժամկետով։

Համաձայնագրով նախատեսվում է բարելավել ռազմական ապրանքների և ծառայությունների արտադրությունն ու փոխադարձ մատակարարումը, երկու երկրների զինված ուժերի ռազմական համակարգերի և սարքավորումների բաղադրիչների, գործիքների և նյութերի համատեղ հետազոտության, արտադրության և արդիականացման համար պայմանների ապահովում, երրորդ կողմի պաշտպանական արտադրանքի արտադրության, կատարելագործման, արդիականացման ոլորտում համատեղ ծրագրերի ստեղծման պայմանների ապահովում և այլն։
Ապրիլի 6-ին սկսվել և 8-ին ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական անձնակազմերի մասնակցությամբ կապի զորքերի համատեղ զորավարժությունները, որի ընթացքում իրականացվել են զորքերի փոխգործակցության կազմակերպման, դաշտային հրամանատարական կետերի տեղակայման և այլ գործողություններ:

Ապրիլի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հետևել են ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժություններին։ Այնուհետև զորավարժությունների ընթացքում տեղակայված հրամանատարական կետում տեսակապի միջոցով տեղի է ունեցել Հասանովի և Աքարի ուղիղ հանդիպումը, որի ժամանակ Աքարը հայտարարել է, թե ադրբեջանական բանակի արդիականացման համար պատրաստվել է ճանապարհային քարտեզ։

Ապրիլի 8-ից 9-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն ևս մեկ օպերատիվ-մարտավարական զորավարժություն են անցկացրել, որոնց հիմնական նպատակն է եղել բարելավել ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը և մարտունակությունը։

Ուշադրություն պետք է դարձնել, որ այս տարվա չորս ամիսների ընթացքում սա արդեն թուրք-ադրբեջանական չորրորդ զորավարժությունն է։

Ապրիլի 6-ին Սանասարի (Կուբաթլուի) շրջանի տարածքում՝ Հայաստանի հետ պետական սահմանին բացվել է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության զորամաս։ Նշենք, որ սա արդեն երրորդ զորամասն է, որ Ադրբեջանը բացում է այս շրջանում։ Մեկ այլ սահմանապահ ստորաբաժանում սկսել է աշխատանքը Հայաստանի սահմանակից Կովսականի (Զանգելանի)  շրջանում, որի բացումը տեղի էր ունեցել մարտ ամսին։

Անկարայում ապրիլի 7-ին ռազմական ցուցահանդեսի բացման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է․ «Ղարաբաղում ականազերծմանը զուգահեռ, ադրբեջանական եղբայրների հետ միասին շարունակվում են ռազմական կրթության և վարժանքների ոլորտում գործողությունները»:

Ադրբեջանի ինժեներական զորքերի հրամանատար գեներալ-մայոր Անար Քարիմովը հայտնել է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի բանակում մի քանի ինժեներա-ամրաշինական գումարտակներ են ստեղծվել, որոնցից մեկն էլ հատուկ ականազերծման գումարտակն է:
Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արցախից գրավված տարածքներում գործող ստորաբաժանումների ծառայությունը կազմակերպելու միջոցառումների շրջանակներում իրականացվում է մոդուլային տիպի հանրակացարանների տեղադրման գործընթացը։

Թուրքիայի քրդամետ լրատվականներում տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիան ԼՂ պատերազմում Բաքվին օգնելու համար նաև մանկահասակ վարձկաններ է ուղարկել Ադրբեջան։ Արաբալեզու սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Անկարայի և Բաքվի կողմից վարձված սիրիացի զինյալները բողոքում են, որ չեն ստացել պատերազմին մասնակցելու համար խոստացված աշխատավարձերը:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանա-թուրքական նախագծերի մասին

«PASHA» բանկի գործադիր տնօրեն Սենք Էյնեհանը հայտարարել է, թե թուրքական շինարարական ընկերությունները կարևոր մասնակցություն կունենան Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերակառուցման աշխատանքներին։ Ըստ Էյնեհանի՝ Ադրբեջանն արդեն 1,3 միլիարդ դոլար է ուղղել նախագծերի իրականացմանը. հաջորդ տարիներին ֆինանսավորումն ավելանալու է: Գործադիր տնօրենն ընդգծել է, որ իր բանկը կմասնակցի 100 կիլոմետր երկարությամբ Վարանդա (Ֆիզուլի) - Շուշի ճանապարհի ու Վարանդայի օդանավակայանի կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։

Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդին առընթեր թուրք-ադրբեջանական գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթը հայտարարել է, թե Ղարաբաղի տարածքների` Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո նախատեսվում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, ինչպես նաև մարդկանց հոսք և ներդրումներ: Մասնավոր բանկերից մեկն արդեն հայտարարել է Արցախից բռնազավթված շրջաններում մասնաճյուղ բացելու մասին:

Ադրբեջանական լրատվականներում նշվել է, որ Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում Արցախից գրավված տարածքներում ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ: Իրականացվող նախագծերի շարքում են Խուդաֆարին-Ղուբաթլու-Լաչին՝ 66 կմ և Խանլըգ- Սանասար (Ղուբաթլու)՝ 17 կմ մայրուղիները: Նախատեսվում է, որ ճանապարհներն ունենալու են չորս գոտի և համապատասխանելու են I տեխնիկական կարգին:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, շարունակվում է Հադրութ- Ջրական (Ջաբրայիլ)-Շուքուրբեյլի նոր ճանապարհի (43 կմ) շինարարությունը, որն անցնելու է Ջրականի (Ջաբրայիլի) շրջանի տարածքով, որտեղ հատվելու է Շուքյուրբեյլի գյուղով անցնող Հաջիգաբուլ-Մինջևան ավտոմայրուղու հետ:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը իր սերբ գործընկեր Նիկոլ Սելակովիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հունաստանը սատարում է Սերբիա-Բուլղարիա գազատարի նախագծին, որը հետագայում կկապվի Հունաստան-Բուլղարիա փոխկապակցիչին (IGB): Նրա խոսքով՝ այս խողովակաշարն իր հերթին հետագայում կմիացվի Տրանս-Ադրիատիկ գազատարին (TAP): Նշենք, որ Տրանս-Ադրիատիկ գազատարը Կասպից ծովի ադրբեջանական հատվածի բնական գազը «Շահ Դենիզ» հանքավայրից տեղափոխում է դեպի Եվրոպա:

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքմենստանի էներգետիկ ոլորտը հետաքրքրություն է ներկայացնում Կանադայի համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև «Դոստլուգ» գազատարի զարգացման համատեղ նախագծի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե մինչև տարեվերջ Չինաստանը արտահանման ապրանքներով 50 բլոկային գնացք կուղարկի Ադրբեջան: Ներկայումս բեռնարկղերով երկրորդ բլոկային գնացքը Չինաստանի Ցինդաո քաղաքից մեկնել է Բաքվի ուղղությամբ (առաջինը ժամանել է փետրվարին):

Ղազախստանի Ակտաու հասնելուց հետո գնացքի բեռնարկղերը նավի միջոցով կմատակարարվեն Բաքվի նավահանգիստ: Փոխադրումն իրականացվում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ: Նախագիծը սկսվել է 2013 թ. և իրականացվում է «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում։

Այլ թեմաներ

Ապրիլի 7-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն և Ադրբեջանի կրոնական դավանանքների ղեկավարները այցելել են Ակնա (Աղդամ) և ծանոթացել այնտեղ գտնվող հուշարձանների վիճակին:

Այցին մասնակցել են Փաշազադեն, Կովկասի մահմեդականների վարչության անդամները, Ադրբեջանի լեռնային հրեաների համայնքի ղեկավար Միլիխ Եվդդաևը, Բաքվում եվրոպական հրեաների համայնքի ղեկավար Ալեքսանդր Շարովսկին, Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն, Ալբանո-Ուդի քրիստոնեական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին: 

Շաբաթվա ընթացքում ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանում ՌԴ դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները բողոքել են Արցախյան պատերազմի ընթացքում «Իսկանդեր-Մ» համակարգի հրթիռներ կիրառելու դեմ և Ռուսաստանից պարզաբանումներ պահանջել: Նրանք ռուս խաղաղապահներից պահանջել են չխոչընդոտել ադրբեջանցիների տեղաշարժը Ղարաբաղում»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:16 11/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵԽ-ում ապրիլի 12-ին տեղի կունենա հատուկ քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ վերադարձի հարցերով. ՄԻՊ
14:09 10/04/2021  |  ՎերլուծություններԱնվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները կրկին ակտիվ քննարկման առանցքում են եղել. «Հենակետ»
22:58 09/04/2021  |  ՄեկնաբանությունՏեսնես կա՞ մեկ այլ երկիր, որի պաշտպանության նախարարն անընդհատ փախուստի մեջ է. Տիգրան Աբրահամյան
20:34 09/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱյս ֆոնին հայերի հետ խաղաղ գոյակցության՝ Ադրբեջանի կողմից շրջանառվող թեզերն ուղղակի կեղծ շղարշ են. Արցախի ՄԻՊ
23:52 08/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե Բաքվում հայ գերիներ չկան. գերեվարված շիրակցիներին Ադրբեջանի ռազմագերի չի համարում
23:36 08/04/2021  |  ՄեկնաբանությունՈր դրանց հետ բանակցողն ու քննարկողը դուք լինեք՝ կխախտեն էլ, կգցեն էլ. Աբրահամյանը՝ գերիներին չվերադարձնելու մասին
21:27 08/04/2021  |  ԼՐԱՀՈՍՊուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
14:54 08/04/2021  |  ՄեկնաբանությունԶինված ուժերում բարեփոխումների մասին խոսում են մարդիկ, ում ամբողջ կյանքի մեծագույն նպատակը և գործունեության արդյունքը եղել է այդ բանակի կազմաքանդումը. Աբրահամյան
21:52 07/04/2021  |  Միջազգային լրահոսԳերմանիան Ադրբեջանին է արտահանձնել քաղաքական ապաստանի վերաբերյալ փաստաթղթեր կեղծող ադրբեջանցուն
22:55 05/04/2021  |  ՄեկնաբանությունԹշնամու օրակարգով չպետք է առաջնորդվենք և նախաձեռնությունը վերցնենք մեր ձեռքը. Կարեն Հովհաննիսյան

Արխիվ

[]