Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան

Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը միջազգային հանրության ուշադրությունը շեղելու հնարք է. Եղիշե Կիրակոսյան 04/10/2021   13:10  |  ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ հայ ռազմագերիներին հանձնելու հարցը լուծված և փակված է։ Ադրբեջանի ԱԳ նախարարի այս հայտարարության, գերիներին վերադարձնելու գործընթացի վրա դրա ազդեցության մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ։

 Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Բաքվում հայ գերիներ չկան և որ այդ լուծված և փակված է, սակայն մեզ հայտնի է նրանց մոտ գտնվող 200-ից ավել գերիների մասին։ Ի՞նչ քայլեր են իրականացվում նրանց վերադարձնելու համար։  

 Թվերի մասին այս պահին չեմ խոսի։ Եվրոպական դատարանի միջոցով Ադրբեջանի կողմից հաստատված որոշակի անձանց խումբ կա, որոնք շարունակում են գտնվել ադրբեջանական վերահսկողության ներքո և ովքեր համարվում են հստակ կարգավիճակ ունեցող անձինք։ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը միջազգային հանրության ուշադրությունը շեղելու հերթական փորձն է։ Անկախ ամեն ինչից, անկախ տված գնահատակններից, այդ բոլոր անձինք կա՛մ ունեն ռազմագերու կարգավիճակ, կա՛մ գերեվարված քաղաքացիական անձանց։ Դիվերսանտ և նմանատիպ մյուս արտահայտություններն ավելի շատ գնահատողական են և որևէ կերպ չեն կարող խոչընդոտել։ Ադրբեջանի պարտավորությունները շարունակում են չկատարված մնալ, որովհետև մարդասիրական իրավունքի տեսանկյունից թե՛ Ժնևյան 3-րդ կոնվենցիայի, թե՛ 4-րդ կոնվենցիայի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո վերադարձնել իր մոտ պահվող բոլոր անձանց։ Կա մեծ թվով անձանց խումբ, որի վերաբերյալ Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել է ադրբեջանական կողմին և պահանջվել կոնկրետ անձանց մասին տեղեկատվություն ներկայացնել։ Եվրոպական դատարանը, փորձում է կոնվենցիայի պարտավորություններն օգտագործելով, Ադրբեջանին հարկադրել, որպեսզի վերջինս ձեռնպահ մնա իր վերահսկողության ներքո գտնվող անձանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորելուց։

 Ստացվում է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը բացառապես քաղաքակա՞ն եք դիտարկում և կարծում, որ գերիներին վերադարձնելու հետագա գործընթացներին չի՞ խոչընդոտի։

Ոչ, բացարձակ։ Իրավական առումով դա նոնսենս է, որովհետև ամեն պարագայում այդ պարտավորությունը շարունակում է մնալ։ Եթե անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չլիներ, միևնույն է միջազգային իրավունքի տեսանկյունից իր մոտ պահվող անձանց վերադարձնելու այդ պարտավորությունն առկա է և պետք է իրականացնի՝ անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ ու որակումներ կլինեն։ Դրանք զուտ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու հնարքներ են։

ՄԻԵԴ-ն այս ընթացքում պարբերաբար հրատապ միջոց կիրառելու մասին որոշումներ էր կայացնում։ Ի՞նչ փուլում են դրանք և որոշ գերիներին հրատապ վերադարձնելու հետ կապված, հայկական կողմը նմանատիպ դիմումներ ներկայացրե՞լ է ՄԻԵԴ։

 Պատերազմի ընթացքից մինչև վերջին մեկ ամիսը բավականին շատ դիմումներ ենք ներկայացրել, բայց ոչ գերիներին վերադարձնելու հետ կապված։ Փորձ արեցինք Եվրոպական դատարանից պահանջել, որ միջանկյալ միջոց կիրառի և պարտավորեցնի Ադրբեջանին վերադարձնել գերեվարված անձանց, սակայն դատարանը չբավարարեց այդ խնդրանքը և համարեց, որ դա դուրս է իր իրավասության շրջանակներից։ Մեր պահանջը հիմնավորում ենք այն պայմանով, որ Եվրոպական կոնվենցիան ռազմական գործողությունների կոնտեքստում պետք է կիրառվի մարդասիրական իրավունքի նորմերի համատեքստում, որն էլ արձանագրում է պահվող անձանց վերադարձի պարտավորությունը։ Եվրոպական դատարանը, սակայն, արձանագրեց, որ իր իրավասության շրջանակները սահմանափակվում են կոնվենցիայով։ Առավելագույնը, որ հնարավոր է եղել ստանալ այն է, որ Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնպահ մնալ անձանց ֆիզիկական անձեռնմխելիության, կյանքի նկատմամբ ոտնձգություններից և պահպանել կոնվենցիայով երաշխավորված իրավունքները։

Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու ուղղությամբ այլ ի՞նչ քայլեր են իրականացվում։

 Դատարանի կողմից դեռ մարտի սկզբին որոշում էր կայացվել այս հարցի մասին ԵԽ նախարարների կոմիտեին ծանուցելու վերաբերյալ։ Այդ քայլն արդեն կատարվել է, այս պահին քննարկումներ են տեղի ունենում նախարարների կոմիտեում։ Աշխատանք է տարվում նաև արտաքին գործերի նախարարության և Ստրասբուրգում մեր ներկայացուցչության հետ։ ԵԽ անդամ երկրների հետ ակտիվ շփումներ կան, որ այդ հարցի կարևորությունն ընդգծվի և հարցի քննարկման համար հնարավոր հող նախապատրաստվի։

Գերիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի հետ կապված առանձին դիմումներ ներկայացվե՞լ են։  

Փետրվարի սկզբին ներկայացված միջպետական գանգատի մեջ ներառել էինք նաև պահանջներ, որոնք վերաբերում էին գերիների հետ վատ վերաբերմունքի, խոշտանգումների, ծեծի, ինչպես նաև կամայական սպանությունների և այլ կոպիտ խախտումների մասին ապացույցները։ Այսինքն այդ պահանջներն արդեն դատարան ներկայացվել են։ Ինչպես նաև գերեվարված անձանց հարազատների իրավունքների խախտումների վերաբերյալ պահանջներ ներկայացվել է Եվրոպական դատարան։ Այդ գանգատի քննությունը որոշակի ժամանակ կտևի։ Այսինքն պետք է սպասենք։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:41 13/03/2021  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը հանդիպել է Արցախի ԱԻՊԾ տնօրենի հետ
15:56 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Հանրապետության Ազգային ժողովը հյուրընկալել է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը
17:32 10/03/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ընդունել է Միխայել Բանցհաֆին
19:54 18/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրման Թաթոյանն ու Եղիշե Կիրակոսյանն այսօր Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի մի խումբ բնակիչների հետ
18:01 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն սպառիչ տեղեկատվություն չի տրամադրում հայ ռազմագերիների վերաբերյալ. Կիրակոսյան
19:06 26/11/2020  |  ԼՐԱՀՈՍ«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին
11:56 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հարցը հնավարոր է կտեղափոխվի Նախարարների կոմիտեի դաշտ․ Կիրակոսյան
15:02 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ
13:48 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների կամայական գնդակահարությունների փաստով կրկին դիմել ենք Եվրոպական դատարան. Եղիշե Կիրակոսյան
20:14 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ենթադրաբար հայ ռազմագերիների գնդակահարության վերաբերյալ տեսանյութի հարցը կբարձրացվի ՄԻԵԴ-ում

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]