ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ պետք է անի Փաշինյանը 04/09/2021 14:00 | Վերլուծություններ
Երեկ գիշեր մեր հանրությունը կրկին հավատաց և կրկին հուսալքվեց։ Սեփական PR ակցիայի համար, առանց բավարար հիմքերի, առանց իրականությունը հասկանալու, գերիների վերադարձի մասին լուրեր տարածելուց հետո, կրկին արձանագրվեց իշխանության անճարությունն ու ապիկարությունը։ Ցանկացած նախաձեռնություն, որ սկսում է այս իշխանությունը ի սկզբանե տապալում է ենթադրում։
Ուրեմն ի՞նչ պետք է անի Փաշինյանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում։
■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը գերիների վերադարձի հարցում. Ոչինչ։ Ոչինչ չպետք է անի, և դրանով իսկ կնպաստի գերիների վերադարձին։ Չի կարելի անգրագետ գործողությունների արդյունքում հերթական ցավը պատճառել իրենց զավակներին սպասող ընտանիքներին։ Չի կարելի այսքան ցավ պատճառել մեր հանրությանը։ Մեր եղբայրները Ադրբեջանի գերին են, իսկ մենք էլ այստեղ ենք դարձել մարտնչող տգետների գերի։
■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը Արցախի հարցում. Ոչինչ։ Նա արդեն ինչ կարող էր, արել է։ Նա երկիրը տարել է պատերազմի, կորցրել է մեր հայրենիքի հսկայական տարածքներ, հանձնել է Շուշին, Հադրութը, զոհաբերել է մի ամբողջ սերունդ, խեղել է հազարավոր երիտասարդների ճակատագրեր։ Փաշինյանից այսօր պահանջվում է ոչինչ չանել։ Այլապես մենք կվտանգենք այն բեկորները, որ դեռևս պահպանվել են։
■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը Սյունիքի հարցում. Ոչինչ։ Հակառակ պարագայում մենք կկորցնենք Սյունիքը։ Փաշինյանի գործողությունների հետևանքով GPS-ով գծագրվում են մեր սահմանները հօգուտ Ադրբեջանի։ Փաշինյանի գործողությունների և հնարավոր պայմանավորվածությունների պատճառով Սյունիքի ճակատագիրը օրեցօր ավելի է վտանգվում։
■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը բանակցությունների հարցում. Ոչինչ։ Միևնույն է բանակցությունների ընթացքում Փաշինյանին որևէ մեկը լուրջ չի վերաբերում։ Ավելին, բոլոր հնարավոր եղանակներով ստորացնում են, նսեմացնում։ Չի կարող երկիրը խայտառակ կապիտուլյացիայի հասցրած անձը երկիրը արժանապատվորեն ներկայացնել բանակցություններում։
■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը քովիդի կանխարգելման հարցում. Ոչինչ։ Փաշինյանի անգրագետ, անհետևողական քաղաքականության հետևանքով մենք կորցրել ենք 4641 քաղաքացի։ Ու ասպես ամեն օր։
■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը կրթական համակարգի բարեփոխման համար. Ոչինչ։ Փաշինյանի պատկերացումները կրթական բարեփոխումների հարցում սահմանափակվում են բացառապես բուհերը յուրայիններով լցնելու, ինքնավարությունից զրկելու, բուհերից շենքերը խլելու և օտարելու գաղափարով։
■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը դատաիրավական բարեփոխումների հարցում. Ոչինչ։ Փաշինյանի յուրաքանչյուր նախաձեռնություն փորձ է դատաիրավական համակարգը դարձնել կախյալ, ձեռնասուն։ Ունենալ սեփական շահերը ներկայացնող համակարգ։
■ Ի՞նչ պետք է անի տնտեսության փրկության հարցում. Ոչինչ։ Նրա որոշումները բերում են տնտեսության փլուզման, գնաճի, արտարժույթի արժեքի կտրուկ բարձրացման։ Յուրաքանչյուր հաջորդ որոշում ավելի ծանր հետևանքների առջև է կանգնեցնելու տնտեսությունը։
Ուրեմն ի՞նչ պետք է անի Փաշինյանը։ Միակ ճիշտ քայլը, որ նա կարող է անել, հեռանալն է։ Նրա հեռանալը խաղաղության համար է, իսկ մնալը սպառնում է նոր պատերազմով։ Միայն Փաշինյանի հեռանալու պարագայում է հնարավոր ոտքի կանգնել, ապահովել երկրի անվտանգությունը, հետ բերել գերիներին, փրկել Արցախի մնացած մասը, դառնալ լուրջ պետություն, պաշպանել մեր շահերը, ունենալ կայուն խաղաղություն, պաշտպանել մեր տնտեսությունը։ Կգա նոր իշխանությունը ու այս հարցերը հերթով կլուծի։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ