ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի իշխանությունները չունեն հստակ դիրքորոշում Ղարաբաղի հարցում, ինչն էլ ավելի անորոշ է դարձնում իրավիճակը. «Փաստ» 04/08/2021 10:28 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ritmeurasia.org-ը «Լեռնային Ղարաբաղում երերուն խաղաղություն է՝ զարգացման անորոշ հեռանկարով» վերնագրով հոդվածում գրում է, որ գրեթե հինգ ամիս է անցել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հռչակումից հետո: Ընդհանուր հայտարարություններին հաջորդել են որոշակի գործողություններ և կոնկրետ քայլեր, բայց դրանք դեռ չեն հանգեցրել առճակատման լուծման հարցում դիրքորոշումների մերձեցման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԼՂՀ-ի հիմնախնդիրը լուծված է: Հայաստանի իշխանությունները հակառակ կարծիքին են և բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունը չի լուծվել: Լեռնային Ղարաբաղում երերուն կայունությունը պահպանվում է միայն ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ: Երկու կողմերի վերլուծաբաններն էլ ավելի զգուշավոր և պակաս լավատեսորեն են գնահատում հակամարտության կարգավորման հարցը:
Հայ փորձագետները միանշանակ կարծում են, որ հակամարտությունը լիովին կարգավորված չէ և չի կարգավորվի, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բաքվում խոսում են ԼՂՀ-ի ողջ տարածքը Ադրբեջանի հետ ամբողջովին ինտեգրելու անհրաժեշտության մասին: «Չնայած Ադրբեջանի նախագահը վստահ է, որ հակամարտությունն արդեն լուծված է, բայց հասկանալի է, որ կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ: Այդ մասին խոսում է հայկական կողմը, դրա մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահը: Ուստի կարելի է ասել, որ հակամարտությունն ամբողջությամբ կարգավորված չէ: Դժվար թե հայ հասարակությունը համաձայնի, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, և չեմ կարծում, որ Ադրբեջանը կհամաձայնի Արցախի անկախությանը: Այնպես որ, հակամարտությունը լուծված չէ», ritmeurasia.org-ին ասել է հայ փորձագետ Հայկ Խալաթյանը:
Փորձագետը չի ակնկալում առաջիկա տարիներին հակամարտության սրում, քանի դեռ ռուս խաղաղապահները այնտեղ են, բայց նաև չի բացառում, որ դա կարող է պատահել, երբ ավարտվի նրանց՝ այնտեղ գտնվելու ժամկետը: «Վերջին իրադարձությունները հաստատել են, որ հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակվելը նույն պետության տարածքում անհնար է: Ճանապարհներ բացելու մասին խոսակցությունների ֆոնին մենք տեսնում ենք, թե ինչպես են ոչնչացվում հայկական մշակութային հուշարձանները, և դա ցույց է տալիս, որ, չնայած «գեղեցիկ» խոսքերին, Ադրբեջանի իշխանությունների նպատակը մեկն է՝ նրանց պետք է տարածք առանց հայերի», - շեշտել է Խալաթյանը:
Ըստ մեկ այլ հայ վերլուծաբան Հրանտ Միքայել յանի, այսօր Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է երերուն հավասարակշռություն, որը պահպանում են ռուս խաղաղապահները: «Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակում առկա է զարգացման ներուժ ինչպես սրման, այնպես էլ կարգավորման ուղղությամբ, չնայած այս պահին շատ քիչ բան է արվել հակամարտության կարգավորման համար:Երբ կան տարաձայնություններ, և կողմերը հետապնդում են տարբեր նպատակներ, դժվար է ասել, որ հակամարտությունը վերջապես լուծված է: Ավելին, այսօր Լեռնային Ղարաբաղում երերուն հավասարակշռություն է, քանի որ մի կողմից կան ռուս խաղաղապահներ, որոնք պահպանում են այդ հավասարակշռությունը, իսկ մյուս կողմից` Ադրբեջանը նրանց ներկայության համար վերջնական մանդատ չի տվել», - ասել է նա: Ըստ Միքայելյանի, ներկայումս Հայաստանի իշխանությունները չունեն հստակ դիրքորոշում Ղարաբաղի հարցում, ինչն էլ ավելի անորոշ է դարձնում իրավիճակը: Ըստ ադրբեջանցի վերլուծաբան Իլգար Վելիզադեի, վերջերս ինչպես Հայաստանի վարչապետից, այնպես էլ այլ պաշտոնատար անձանցից դրական լուրեր են լսվում, այդ թվում` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կարևորության մասին...
«Հիմա երկխոսության սկիզբն է, և կողմերը շատ երկար ճանապարհ ունեն անցնելու, կան գովելի պահեր, որոնք կողմերին հնարավորություն են տալիս ներգրավվել ընդհանուր գործընթացներում:Օրինակ՝ Հայաստանի և Նախիջևանի միջով երկաթուղային հաղորդակցության վերակենդանացումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից, և քանի որ կողմերն ունեն ընդհանուր շահեր, սրումն աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը», - բացատրել է Վելիզադեն:
Միևնույն ժամանակ, ադրբեջանցի փորձագետը չի բացառում հակամարտությունը վերսկսելու տարբերակը, քանի որ, բացի դրական ձայներից, լսվում են նաև այլ հայտարարություններ: Վելիզադեն վտանգը տեսնում է «հայ քաղաքական գործիչների այն հայտարարություններում, որոնք կոչ են անում վերականգնել Արցախի բանակը և պատրաստվել նոր պատերազմի»:
«Մենք դեռ գտնվում ենք տարածաշրջանում իրավիճակի վերափոխման սկզբնական փուլում: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում խոսվում է մարդկանց խաղաղ գոյակցության պայմանների ապահովման անհրաժեշտության մասին, և այստեղ կան տագնապալի պահեր: Խաղաղ կյանքի վերականգնման և ներքին տեղահանված անձանց վերադարձի գործընթացը կանգ է առել: Փաստն այն է, որ ականապատված են նշանակալի տարածքներ, բայց հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզ չի տրամադրում, հետևաբար գործընթացը դանդաղել է», - նշել է փորձագետը:
Ըստ նրա, հույս կա, որ այդ հարցը կքննարկվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա ապրիլին: Բացի այդ, ակնկալվում է, որ կքննարկվի նաև Հայաստանի համար ցավոտ մի հարց՝ ռազմագերիների վերադարձի հարցը:
«Ադրբեջանում այդ մարդիկ համարվում են ահաբեկիչներ, քանի որ նրանք որոշակի գործողություններ են ձեռնարկել նոյեմբերի 10-ից հետո: Ադրբեջանը չունի երաշխիք, որ նման գործողությունները չեն կրկնվի: Ուստի հայկական կողմը պետք է բոլոր զորքերը դուրս բերելու պարտավորություն ստանձնի», - նշել է Վելիզադեն:
Դատելով երկու երկրների ղեկավարների և վերլուծաբանների մոտեցումներից՝ կողմերի դիրքորոշումների մերձեցում առանցքային հարցերի շուրջ դեռ չի նկատվում: Եվ եթե Հայաստանը պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը տրվի ինքնորոշման իրավունք, ապա Բաքվում խոսում են Ադրբեջանի հետ լիարժեք վերաինտեգրման անհրաժեշտության մասին: Եվ չնայած տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր ներկայությանը, Լեռնային Ղարաբաղի տարածքը շարունակում է մնալ ժամանակավորապես ավազով ծածկված վառոդի տակառ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08․04.21թ. համարում։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/17/2021 09:18 Օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:16 Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ»
- 04/17/2021 09:13 ՀԿԵ-ն կրճատել է աշխատանքային ժամերը՝ պայամնավորված եկամուտների կրճատմամբ․ «Հրապարակ»
- 04/17/2021 09:10 «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի Դավիթ Ամիրյանը․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:07 Երբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ»
- 04/17/2021 09:03 Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելանան․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:01 Քաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/17/2021 13:06 Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին. Սենոր Հասրաթյան
- 04/17/2021 10:45 Պարզվում է՝ Ջհանգիրյանը չունի գիտական աստիճան, հետևաբար գիտնական համարվել չի կարող. Ղազարյան
- 04/17/2021 10:27 Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է
- 04/16/2021 23:33 Հասկացի, այսպես հաղթելու շանս չունես. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2021 12:04 Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում
- 04/17/2021 09:54 Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
- 04/16/2021 10:46 Նախնական վարկածով Հերացի հիվանդանոցի հրդեհի բռնկման պատճառը ծխախոտն է
- 04/16/2021 10:09 Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները