ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միայն 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը՝ կապված բոլոր ռազմագերիների վերադարձի հետ, կարող է տարածաշրջանում տևական խաղաղության երաշխիք հանդիսանալ. Դավթյան 04/08/2021 17:13 | ԼՐԱՀՈՍ

Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, սույն թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը հրավիրել էր Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Հիշեցնենք, որ նման մակարդակով սա առաջին այցն է ՀՀ 2013 թվականից ի վեր, իսկ ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնում սա Իգոր Կրասնովի առաջին արտերկրյա այցն է։
ՌԴ գլխավոր դատախազի աշխատանքային այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 8-ին կայացած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպմամբ:
Երկու երկրների Գլխավոր դատախազները բարձր են գնահատել իրենց ղեկավարած կառույցների միջև ձևավորված գործընկերության մակարդակը, որի առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ երկուստեք ակտիվորեն գործադրվում են բոլոր հնարավոր կառուցակարգերը: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ երկու երկրների գլխավոր դատախազների միջև 2007 թվականից ի վեր ստորագրվել են համագործակցության վերաբերյալ 6 ծրագրեր:
Ողջունելով Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում նման այցի կազմակերպումն ինքնին ընդգծում է երկու երկրների համագործակցության ռազմավարական նշանակությունը:
Արթուր Դավթյանը գոհունակությամբ նշել է, որ իրավական օգնության, էքստրադիցիայի ոլորտներում ցուցաբերվող որակյալ փոխօգնության արդյունքում շատ դեպքերում ձեռք են բերվում քրեական գործերի ելքերի համար վճռորոշ նշանակություն ունեցող ապացույցներ, իսկ վերջին տարիներին ՌԴ-ի կողմից բավարարվել են հանձնման վերաբերյալ հայկական կողմի բազմաթիվ հարցումներ, որոնց արդյունքում հնարավոր է դարձել ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող բազմաթիվ անձանց հանձնումը ՀՀ իրավապահ մարմիններին:
Գործակցության նման մակարդակի հասնելու հարցում Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Իգոր Կրասնովի անձնական ներդրումը, դրսևորած հետևողականությունը:
ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև համագործակցությունը իսկապես խիստ արդյունավետ է և առաջիկայում կարևոր անելիքներ կան հատկապես անդրազգային հանցագործությունների հակազդման, երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, դատախազությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների կատարելագործման և այլ ուղղություններով։ ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է նաև միջազգային տարբեր կառույցներում ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցությունը և ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել մասնակցելու 2021թ․-ի հուլիսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2020թ.-ին տեղի ունեցած պատերազմից հետո տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը խոչընդոտող գործոնները: Բարձր գնահատելով պատերազմի դադարեցման հարցում ՌԴ նախագահի անձնական ներդրումը, ինչպես նաև Արցախում խաղաղության և կայունության ապահովման նպատակով ռուսական խաղաղապահ ուժերի կատարած աշխատանքը, իրավական բնույթի խնդիրների լուծման նպատակով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև գործող մշտական ամենօրյա կապը՝ Արթուր Դավթյանը նշել է, որ միայն 2020թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը՝ կապված բոլոր ռազմագերիների վերադարձման և հումանիտար բնույթի հարցերի լուծման հետ, կարող է տարածաշրջանում տևական խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության երաշխիք հանդիսանալ: Արթուր Դավթյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունը պարբերաբար ռուսական կողմին տրամադրում է հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալներ և ապացույցներ, ինչի առնչությամբ ՌԴ դատախազությունը մշտական կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ:
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հանդիպման ընթացքում ընդհանուր գծերով ներկայացրել է պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից կատարված ռազմական հանցագործությունների ամբողջական պատկերը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարումները, ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչության ներգրավման վերաբերյալ առկա տվյալները, Ադրբեջանի զինված ուժերի՝ հանցագործություններ կատարած համապատասխան պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
ՌԴ գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ 2020թ․ նոյմեբերին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման գործընթացում, հատկապես կապված հումանիտար բնույթի հարցերի հետ, երկու երկրների դատախազությունների ակտիվ ներգրավվածությունը կհանգեցնի մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության և իրավակարգի ամրապնդմանը, հանրային կյանքի հիմնական ոլորների բնականոն կենսագործունեության վերականգնմանը, իսկ քաղաքացիների մոտ կձևավորվի վաղվա օրվա հանդեպ կայունության և հանգստության համոզմունք։
Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ, որն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը և բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը:
Այցի շրջանակում նախատեսված է նաև ՌԴ գլխավոր դատախազի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/17/2021 09:18 Օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:16 Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ»
- 04/17/2021 09:13 ՀԿԵ-ն կրճատել է աշխատանքային ժամերը՝ պայամնավորված եկամուտների կրճատմամբ․ «Հրապարակ»
- 04/17/2021 09:10 «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի Դավիթ Ամիրյանը․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:07 Երբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ»
- 04/17/2021 09:03 Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելանան․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:01 Քաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/17/2021 13:06 Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին. Սենոր Հասրաթյան
- 04/17/2021 10:45 Պարզվում է՝ Ջհանգիրյանը չունի գիտական աստիճան, հետևաբար գիտնական համարվել չի կարող. Ղազարյան
- 04/17/2021 10:27 Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է
- 04/16/2021 23:33 Հասկացի, այսպես հաղթելու շանս չունես. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2021 12:04 Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում
- 04/17/2021 09:54 Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
- 04/16/2021 10:46 Նախնական վարկածով Հերացի հիվանդանոցի հրդեհի բռնկման պատճառը ծխախոտն է
- 04/16/2021 10:09 Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները