Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել

Դատարան դիմելու համար պետտուրքի դրույքաչափերի մինչև 10 անգամ բարձրացումն անընդունելի է․ Մարդու իրավունքների պաշտպան 04/08/2021   10:37  |  ԼՐԱՀՈՍ

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում դատարան ներկայացվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերի 2-ից մինչև 10 անգամ ավելացումը: Այն կարող է բացասական ազդեցություններ ունենալ դատական պաշտպանության սահմանափակ իրավունքների վրա և հանգեցնել դատարանի մատչելիության չհիմնավորված սահմանափակման։ Դա իր հերթին կարող է խոչընդոտներ ստեղծել   մարդկանց խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու հարցում: 

Խոսքը վերաբերում է ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է բարձրացնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար նախատեսված պետական տուրք երի դրույքաչափերը։

Մասնավորապես, պետական տուրքի նվազագույն շեմը 1500 դրամից դառնալու է 6000 դրամ, ոչ դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքը՝ 20.000 դրամ, ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար նախատեսված պետական տուրքը 10.000 դրամից՝ 30.000 դրամ, վճռաբեկ բողոքների դեպքում՝ 20.000 դրամից 40.000 դրամ, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար նախատեսված 500.000 դրամ պետական տուրքը՝ 1.000.000 դրամ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար ներկայիս 2.000 դրամը՝ 20.000 դրամ և այլն։ Վերացվում են պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ:

Բացի այդ, պետական տուրքի գործող դրույքաչափերը մի քանի անգամ  բարձրացնելու հիմնավորումներն առնվազն տարակուսանք են առաջացնում այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը հնարավոր է ծածկել միայն պետական տուրքերից ստացվող միջոցների հաշվին։ Մինչդեռ, յուրաքանչյուր տարի «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքներով ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակի համար գումար է հատկացվում ՀՀ դատական դեպարտամենտին: Այսինքն, արդարադատության իրականացման այդ գործընթացի շահառուն ողջ հասարակությունն է, ուստի առնվազն արդարացված չէ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման ողջ բեռը միայն դատավարության մասնակիցների վրա դնելը՝ հատկապես նկատի ունենալով, որ այդպիսով սահմանափակվելու է դատարանի մատչելիության իրավունքը:

Որպես պետական տուրքի դրույքաչափերը բարձրացելու հիմնավորում՝ Նախագծում,  ի թիվս այլնի, նշվել է նվազագույն աշխատավարձի ցուցանիշը, որը 2003 թվականի դրությամբ կազմել է 13.000 ՀՀ դրամ, իսկ 2020 թվականին՝ 68.000 ՀՀ դրամ՝ աճելով 5.2 անգամ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2003 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձի աճին զուգահեռ աճել են նաև սպառողական ապրանքների, ծառայությունների և այլնի գները, ինչը նշանակում է, որ միայն նվազագույն կամ միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բավարար չեն պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը հիմնավորելու համար:

Նախագծի հիմնավորումներում նշվում է, թե նախորդ երկու տարիներին արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները մինչև 4 և ավելի անգամ: Մինչդեռ, 2018 թվականին ընդունված և ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով արդարադատության իրականացման ծախսերն էապես նվազեցնող կառուցակարգեր են ներդրվել: Օրինակ, դատական ծանուցագրերը, հերթական դատական նիստերի ժամանակի և վայրի մասին կողմերը ծանուցվում են ոչ թե թղթային եղանակով, այլ էլեկտրոնային փոստի միջոցով և այլն։ Ուստի ակնհայտ է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում զգալիորեն հեշտացվել է դատական ծանուցման կարգը, ինչը միաժամանակ ենթադրում է դատական ծանուցագրերի համար նախատեսված ծախսերի նվազում:

Մեկ այլ փոփոխությամբ վերացվում են նաև պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ, ինչի արդյունքում ստացվում է, որ ֆիզիկական անձինք և ոչ առևտրային կազմակերպությունները պետական տուրքի վճարումից չեն ազատվում վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով, գործը կարճելու կամ  հայցն առանց քննության թողնելո ւ մասին դատարանի որոշումը բեկա նելու, հայցերի ապահովման կամ ապահովմա ն մի տեսակը մեկ այլ տեսակով փո խարինելու վերաբերյալ հայցերով  և այլն:

Խնդրահարույց է, որ նշված արտոնությունները (բացառությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքների դեպքի) վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ որևէ հիմնավորում և անդրադարձ չկա Նախագծի հիմնավորումներում: Այս պրակտիկայի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ նախագծային ցանկացած լրացում կամ փոփոխություն պետք է ունենա պատշաճ հիմնավորում, երբ խոսքն առավել ևս վերաբերում է անձի իրավունքներին միջամտություն ենթադրող, վիճակն այլ կերպ վատթարացնող կարգավորումներին: Ուստի պետք է բացառել այն իրավիճակները, երբ օրենսդրական գործող կարգավորումներում որևէ նորմ փոփոխվում, լրացվում կամ առավել ևս վերացվում է՝ առանց դրա որևէ հիմնավորման կամ անհրաժեշտության փաստարկման:

Պաշտպանի գնահատմամբ՝  Նախագծի այն լուծումները, որոնց ուժով ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք զրկվելու են պետական տուրքի գծով առկա արտոնություններից:

Պաշտպանն առաջարկել է Նախագծով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը վերանայել և նվազեցնել, ինչպես նաև պահպանել տուրքի վճարման գծով առկա արտոնությունները:
 
 
 

 
 
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:57 07/04/2021  |  ԼՐԱՀՈՍԲերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից. Պաշտպանի արագ արձագանքման այցի արդյունքները
16:24 07/04/2021  |  ԼՐԱՀՈՍԿրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերը.ՄԻՊ
11:25 07/04/2021  |  ԼՐԱՀՈՍԿնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը. Արման Թաթոյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
13:14 06/04/2021  |  ԼՐԱՀՈՍ14.780 դիմում-բողոք և սեփական նախաձեռնություններ՝ միայն 2020 թվականին. զգալիորեն աճել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ծանրաբեռնվածությունը
21:49 05/04/2021Պաշտպանը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին
17:05 05/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական պատգամավորները ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ
23:12 03/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը հայտարարում է, թե Արցախում և ՀՀ-ում ֆաշիզմ է խրախուսվում. ինչպե՞ս բացատրել Արցախում իր ԶՈՒ-երի կողմից Հայրենական պատերազմում հաղթած հայ մարշալների արձանների ոչնչացումը. Թաթոյան
22:36 02/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱրդեն հրապարակված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը. ՄԻՊ
15:26 01/04/2021  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի Նոր տարին
14:25 31/03/2021  |  ՄեկնաբանությունԽաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Թաթոյան

Արխիվ

[]