Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ

ՀՀ ԶՈՒ-երը Քարվաճառ-Օմար ռազմագործողությունը ավարտեցին 1993-ի ապրիլի 5-ին. 27 տարի անց Քարվաճառը՝ Օմարի լեռնանցքով հանձնվեց հակառակորդին. Հասրաթյան 04/05/2021   11:01  |  Մեկնաբանություն

«1993թ. մարտի 27-ին հայկական զինված ուժերը սկսեցին Քարվաճառ-Օմար ռազմագործողությունը և փայլուն կերպով ավարտեցին ուղիղ մեկ շաբաթ անց՝ ապրիլի 5-ին... Դրանից 27 տարի անց՝ նոյեմբերի 25-ին, առանց որևէ կրակոցի, Քարվաճառի շրջանը՝ Օմարի լեռնանցքով հանձնվեց հակառակորդին…այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը 

և հավելել, որ ուղիղ 28 տարի առաջ տեղի ունեցած հերոսական անցքերը ներկայացնող անդրադարձը, թեկուզ մի քիչ ծավալուն, բայց արժե համբերությամբ զինվել և կարդալ։ Գնդապետը գրել է նաև, որ սա մեր պատմությունն է և պարտավոր ենք իմանալ։

«ՔԱՐՎԱՃԱՌ-ՕՄԱՐ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Համառոտ պատմական տեղեկանք

Քարվաճառ բնակավայրը, անտիկ դարաշրջանում մտնում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի Վայկունիք գավառի մեջ: 4-րդ դարի վերջից մինչև 8-րդ դարի սկիզբը՝ Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Աղվանական մարզպետության ռազմավարչական շրջանի մաս էր, իսկ 9-16-րդ դարերում հանդիսանում էր հայկական Խաչեն իշխանության, ապա՝ վերջինիս անկումից հետո՝ Ջրաբերդի մելիքության մաս:
Որպես Քարվաճառ, առաջին անգամ հայկական աղբյուրներում հիշատակվում է 15-րդ դարում: 16-րդ դարում, երբ Խաչենը անցավ Սեֆյանների տիրապետության տակ, հատկապես հարթավայրային մասում, տեղի բնակչությունը սկսեց աստիճանաբար իսլամացվել:

1600 թվականից, մասնավորապես, Արցախի և Զանգեզուրի արանքում ընկած տարածքը վերաբնակեցվեց քրդական ցեղերով, որը նպատակ ուներ թուլացնել կապը Արցախի հայ մելիքների և հիմնական հայկական տարածքների միջև: Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ տարածքում ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» անվանակոչությամբ ինքնավար կազմավորում, որը մի քանի տարի հետո վերացվեց: 1930թ. դրա փոխարեն ձևավորվեց Քարվաճառի շրջան՝ 1936 քառ/մ մակերեսով: 1970թ. տվյալներով Քարվաճառ բնակավայրն ուներ շուրջ 5000 բնակիչ (1912-ի դրությանբ ուներ 300 բնակիչ): 1980թ. բնակավայրին տրվեց քաղաքի կարգավիճակ:

1992թ. ամառային և աշնանային թեժ պաշտպանողական մարտերից հետո, Արցախի ինքնապաշտպանության ուժերը ռազմաճակատի բոլոր ուղղություններով կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը, 1993թ. փետրվարի սկզբին մարտագծի հյուսիսային հատվածում անցան հակահարձակման: Հաշված օրերի ընթացքում ազատագրելով ամիսներ առաջ Մարտակերտի շրջանում տված տարածքների մեծ մասը՝ վերահսկողության տակ վերցվեց Միրբաշիր-Մարտակերտ-Դրմբոն-Քարվաճառ մայրուղին:

Մարտակերտյան ճակատում դրությունը փրկելու համար ադրբեջանական հրամանատարությունը մարտ ամսվա սկզբին հիմնական գործողությունների թատերաբեմ տեղափոխեց իր 2-րդ բանակային կորպուսի ուժեղացված ստորաբաժանումները, այդ թվում՝ 1-ին և 3-րդ մոտոհրաձգային բրիգադները, 3-րդ առանձին տանկային բրիգադը, հրետանային զորամասերն ու հակաօդային պաշտպանության ուժերը: Միաժամանակ գործողության մեջ դրվեցին ներքին զորքերի բրիգադը, Քելբաջարի (Քարվաճառի) ինքնապաշտպանական գունդը, հատուկ նշանակության գումարտակը, Ղազախի, Գյանջայի, Բարդայի և Մինգեչաուրի մոտոհրաձգային գումարտակները, ռազմական ոստիկանության գումարտակը: Պաշտպանական մարտերին աջակցում էին նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական ուղղաթիռները:

Նման խոշորածավալ ուժերի և միջոցների ներգրավմանը զուգահեռ ադրբեջանական հրամանատարությունը որոշեց հայկական ստորաբաժանումների ուշադրությունը շեղելու և, ըստ այդմ՝ նաև Մարտակերտի հյուսիսարևելյան, մասնավորապես, «Հեռուստաաշտարակի» և «Պուշկեն յալ» կոչվող բարձունքների ուղղությամբ առաջխաղացումը կասեցնելու նպատակով, ակտիվ գործողություններ ծավալել քարվաճառյան ճակատում տեղաբաշխված իր ռազմական հենակետերից:
Բացի դրանից, հակառակորդը, միժամանակ, խնդիր ուներ այդ կերպ կրկին վերահսկողության տակ առնել նախօրերին հանձնված Մարտակերտ-Քարվաճառ ռազմավարական հույժ կարևորության ավտոմայրուղին և վերականգնել կապն իր միրբաշիրյան և քարվաճառյան խմբավորումների միջև:
Համաձայն Արցախի ինքնապաշտպանության ուժերի հետախուզության կողմից 1993թ. գարնան սկզբներին հավաստանշված տվյալների, միայն քարվաճառյան հատվածում, հակառակորդը կենտրոնացրել էր Տարածքային ինքնապաշտպանական գունդը, 1-ին մոտոհրաձգային բրիգադը, հատուկ նշանակության մի քանի վաշտեր, Ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումը, 2-րդ բանակային կորպուսի հրետանային և զրահատանկային միջոցներն ու այլ աջակցող ուժեր:

Հարկ է նշել, որ ադրբեջանական հրամանատարության կողմից ընդունած որոշումը մարտավարական տեսանկյունից, իրոք, տրամաբանված էր և սկզբնական շրջանում, հատկապես ռազմաճակատի հյուսիսարևելյան թևում, տվեց որոշակի արդյունք: Մարտի երկրորդ կեսին Քարվաճառից հասցված թիկունքային հարվածին դիմակայելու համար, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը ստիպված էր «Պուշկեն յալ»-«Հեռուստաաշտարակ»- Հակոբ Կամարի բնագծում գործող ստորաբաժանումների մի մասը տեղափոխել ռազմաճակատի հյուսիսարևմտյան հատված, ինչն էլ հակառակորդին հնարավորություն տվեց ոչ միայն ապահովել «Հեռուստաաշտարակի» պաշտպանությունը, այլև մեծ կորուստների գնով ժամանակավորապես վերագրավել «Պուշկեն յալ» բարձունքը: Դա Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական զինուժի ունեցած վերջին հաջողությունն էր:

Հակառակ հյուսիսարևելյան ուղղությամբ կրած որոշ անհաջողությունների, հյուսիսարևմտյան ճակատում հայկական ստորաբաժանումների համար դեպքերի զարգացումը բարենպաստ ընթացք ուներ: Հաշված օրերի ընթացքում քարվաճառյան ճակատ տեղափոխելով Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շուշիի և Կենտրոնական պաշտպանական շրջաններից ու առանձին ստորաբաժանումներից ընտրված հարվածային խմբերը և, ըստ ուղղությունների կատարելով գրագետ վերախմբավորում, ինքնապաշտպանության ուժերը նախ կանգնեցրին հակառակորդի առաջխաղացումը, իսկ ապա անցան Քարվաճառում տեղակայված թշնամական ռազմահենակետերի վնասազերծման օպերացիայի նախապատրաստմանը:

Ըստ Արցախի Ինքնապաշտպանության կոմիտի նախագահի 1993թ. մարտի 25-ի մարտական հրամանի, ռազմաճակատի հյուսիսարևմտյան հատվածում ադրբեջանական զինուժի առաջնային գիծն անցնում էր Աղդաբան-Աղկայա-Նարեշտար-Ենիքենդ ռազմաբնակավայրերի առաջնամասով: Հետևակին աջակցելու նպատակով առաջին էշելոնի վաշտերի ու դասակների հենակետերում, ինչպես նաև հարվածային բնագծերից մինչև 5կմ խորությամբ ընկած հիմնական ճանապարհային ուղղությունների երկայնքով հակառակորդը դիրքավորել էր իր հրետանային, ռեակտիվ հրետանային և հակատանկային միջոցները:
Մարտական ռեզերվը և առաջնային հրամանատարական կետը տեղակայված էր Դադի վանքի և Զուլֆուգարու բնակավայրերի շրջանում: Համաձայն հետախուզության ձեռքբերած տվյալների՝ ադրբեջանական կողմը նախատեսում էր նաև գործողության մեջ դնել ռազմական օդուժ:

Ելնելով արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայքով հայկական ուժերի համար ստեղծված համեմատաբար բարենպաստ վիճակից, ինչն առավելապես բացատրվում էր հակառակորդի ճամբարում իշխող խուճապային տրամադրությամբ, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը որոշեց Քարվաճառ-Օմար մարտագծում պաշտպանությունից անցնել հակահարձակման: Բայց նախքան ռազմագործողության ընթացքը ներկայացնելը, փորձենք հիմնավորել, թե ինչով էր պայմանավորված Քարվաճառ-Օմար օպերացիայի իրականացման անհրաժեշտությունը:

Վերացնել Քարվաճառում տեղակայված ռազմական հենակետերը և վերահսկողության տակ առնել Օմարի լեռնանցքը, նշանակում էր.

-առաջին՝ փակել Գյանջա-Օմար-Քարվաճառ ռազմավարական կարևորության ճանապարհը, դրանով իսկ կանխել հակառակորդի ռեզերվային ուժերի մուտքը Քարվաճառ-Լաչին մարտական գործողությունների շրջան և արդյունքում ապահովել հումանիտար միջանցքի անվտանգ կենսագործունեությունը.

-երկրորդ՝ վերջնականապես չեզոքացնել Մարտակերտի պաշտպանական ուղղության հյուսիսարևմտյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար իրականացվող հարձակողական գործողությունները և ստեղծել անվտանգ թիկունք.

-երրորդ՝ հրթիռահրետակոծությունից վտանգազերծել Հայաստանի արևելյան սահմանահատվածի, մասնավորապես՝ Վարդենիսի շրջանի խաղաղ բնակավայրերը.

-չորրորդ՝ բացել Արցախը Հայաստանին կապող ռազմավարական հույժ կարևորության երկրորդ ցամաքային ճանապարհը.

-հինգերորդ՝ կրճատել հակառակորդի հետ հայկական ուժերի ունեցած շփման գիծը և հնարավորություն ստեղծել հիմնական ջանքերը կենտրոնացնել մարտագծի արևելյան ուղղությամբ:

Նախքան օպերացիայի անցկացումը Դրմբոն գյուղում ծավալված շտաբում, Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, միաժամանակ, օպերացիայի ղեկավար, Սամվել Բաբայանի, Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանի և Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանի մասնակցությամբ տեղի ունեցավ արտագնա խորհրդակցություն, որում քննարկվեց մարտական գործողությունների իրականացման օպերատիվ պլանը:


Համաձայն ընդունված որոշման կազմվեց մարտական հրաման, ըստ որի նախատեսվեց հարձակողական ռազմագործողության հետևյալ հարվածային ուղղություններն ու ներգրավվող ուժերի կազմը.

- հյուսիսային՝ Հաթերք-Օմար ուղղությամբ ՝ Մարտակերտի պաշտպանական շրջանի (հրամանատար՝ Նորայր Դանիելյան) գումարտակները (հրամանատարներ՝ Արկադի Շիրինյան, Ռաֆիկ Սայիյան և ՊՇ-ի հրամանատարի տեղակալ, ուղղության համակարգող Աշոտ Առուշանյան).

- Գետավան-Քարվաճառ ավտոմայրուղու երկայնքով՝ դեպի թունել, Մարտունու ՊՇ-ի հրամանատար Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ խմբավորումը, որում ընդգրկված էին Էդիլուի ձորակում գործող Էջմիածնի ջոկատի 100 ազատամարտիկից կազմված կամավորական ստորաբաժանումը և Հադրութի ՊՇ-ից մեկ ջոկատ (ընդհանուր հրամանատար՝ Արմեն Աբրահամյան), կենտրոնական ենթակայության խափանարար հարվածային խումբը, հայաստանյան կամավորական միացյալ ջոկատը (հրամանատար՝ Սամվել Հովսեփյան՝ «Ադմիրալ Սամվել»).

- Վանք-Աղդաբան-Նարեշտար-Զուլֆուգարլու-Քարվաճառ ուղղությամբ՝ Մարտակերտի ՊՇ-ի Վանքի գումարտակը (հրամանատար՝ Յուրի Հակոբյան), «Սիսական» ջոկատը (հրամանատար՝ Աշոտ Մինասյան).

- Կիռխնիզ-Ֆինգա-Թիգիկ 1-Թիգիկ 2 մարտագծից դեպի Քարվաճառ՝ Ասկերանի (հրամանատար՝ Վիտալի Բալասանյան) և Շուշիի (հրամանատար՝ Վաչագան Իշխանյան) պաշտպանական շրջանների գումարտակները (հրամանատարներ՝ Կարեն Արզումանյան, Արշավիր Ղարամյան, Մարտիկ Գասպարյան, Վլադիմիր Կասյան).

- Հարավային՝ Լաչին-Քարվաճառ ուղղությամբ՝ հայաստանյան կամավորական ջոկատները, ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի գումարտակը (ընդհանուր հրամանատար՝ Հմայակ Հարոյան).

- Հյուսիսարևմտյան հատվածում՝ հյուսիսային զորախմբի ստորաբաժանումները և հայաստանյան կամավորական ջոկատները (ուղղության համակարգող՝ Գուրգեն Դալիբալթայան, հրամանատարներ՝Յուրի Խաչատուրով, Հովսեփ Հովսեփյան):

Բացի վերոնշյալից, միաժամանակ, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության կողմից հյուսիսային և հարավային ռազմագոտիներում գործող հայկական որոշ ստորաբաժանումների առջև խնդիր դրվեց առանձին ճանապարհային ուղղություններում անցնել պաշտպանության և կանխարգելել հակառակորդի ռեզերվային ուժերի մոտեցումը մարտական գործողությունների թատերաբեմին: Հատուկ միջոցառումներ ձեռնարկվեցին նաև Հայաստանի պետական սահմանի երկայնքով: Մասնավորապես, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, Քարվաճառից Զոդի ուղղությամբ սպասվող հարվածին դիմակայելու համար անցան տեղային նշանակության ակտիվ պաշտպանական մարտերի:

Ուժերի և միջոցների վերախմբավորումն, ըստ պլանավորված ուղղությունների, ավարտելուց հետո, 1993թ. մարտի 27-ին ինքնապաշտպանության ստորաբաժանումներն անցան Քարվաճառ-Օմար ռազմագործողության գործնական փուլի իրականացմանը:

Օգտագործելով դասական ռազմարվեստի կարևոր սկզբունքներից մեկը, այն է՝ օպերատիվ հանկարծակիությունը, հայկական ուժերն օպերացիայի առաջին իսկ օրը շեշտակի հարվածներով ազատագրեցին ամիսներ առաջ թշնամու կողմից բռնազավթված Աղդաբան, Չարեքտար, Նարեշտար, Թազաքենդ բնակավայրերը և ընդհուպ հասան Արցախի պետական սահմանին:

Խնդիր ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը և, միաժամանակ, վտանգազերծել կենսական կարևոր նշանակության Լաչինի միջանցքը, ինքնապաշտպանության ուժերի հարավային թևի ստորաբաժանումները մարտի 29-ին մտան Քարվաճառի շրջանի Ենիքենդ և Աղջաքենդ ռազմաբնակավայրերը, իսկ մեկ օր անց՝ ոչնչացվեցին Բաղրլու, Քեչիլղայա և Չորման գյուղերում տեղակայված թշնամական հենակետերը: Մարտի 31-ին արցախյան ուժերի վերահսկողության տակ ընկավ նաև Չապլի-Կամըշլը-Ջոմարտ-Ալըմալըկ-Զուլֆուգարլու-Չորանքերախմեդ ռազմաբնակավայրերն իրար կապող ռազմավարական նշանակության ճանապարհը, որի արդյունքում լայն հնարավորություն ստեղծվեց Քարվաճառ շրջկենտրոնի ուղղությամբ գրոհը զարգացնելու համար:

Բայց նախքան քաղաքի ուղղությամբ հարձակման անցնելը, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության որոշմամբ ռազմաճակատի այդ հատվածում մարտական գործողություններն առ ժամանակ դադարեցվեցին, նպատակ ունենալով Քարվաճառի և Լաչինի շրջաններում հավանաբար դեռևս մնացած խաղաղ բնակչությանը հնարավորություն տալ անվտանգ հեռանալ մարտական գործողությունների գոտուց:-«...Պիտի նախընտրինք, որ (Քելբաջարի) խաղաղ բնակչությունն ապահով ձևով երթա այստեղեն, և հետո առաջ երթանք: Բայց կարծես թե իրենց զինվորականները թույլ չեն տար...»,- ասում էր ուղղության հրամանատար Մոնթե Մելքոնյանը:


Իրականում, ինչպես մինչ այդ տեղի ունեցած գործողությունների ժամանակ, այնպես էլ քարվաճառյան ճակատում, ադրբեջանական կողմը որևէ կերպ չարձագանքեց Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության կողմից առաջարկված մարդասիրական քայլին և, իր «սովորության» համաձայն, փորձեց հերթական անգամ տեղում մնացած խաղաղ բնակչությանը (հիմնականում՝ ծերեր և կանայք) օգտագործել որպես կենդանի վահան և նրանց թիկունքն անցած ճողոպրել տրամադրված միջանցքով: Ելնելով ստեղծված վիճակից, քաղաքացիական բնակչության շրջանում անտեղի կորուստներից խուսափելու նպատակով, հայկական ուժերը տակավին մնացին իրենց բարձրության վրա և պահպանեցին հայտարարված հրադադարը: Մինչդեռ, հակառակ դրան, ադրբեջանական հրամանատարությունն օտագործելով առիթը, փորձեց բաց թողնված միջանցքով իր քարվաճառյան խմբավորումը համալրել Գյանջայից օգնության հասնող ռեզերվային ուժերով:

Ապրիլի 2-ին հակառակորդի 8 միավոր զրահատեխնիկայից և ավելի քան 200 հետևակայիններից կազմված հարվածային զորախումբը Օմարից հասավ Մարտակերտ-Քարվաճառ ճանապարհի խաչմերուկ, նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել ավտոմայրուղին: Թշնամու ռեզերվային ուժերը վնասազերծելու համար Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Սամվել Բաբայանի հրամանով մարտագիծ հանվեց Կենտրոնական պաշտպանական շրջանի շուրջ 70 հոգանոց ստորաբաժանումը՝ զորամասի հրամանատար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Հակառակորդը, որը սկզբում հայ ազատամարտիկներին շփոթել էր յուրայինների հետ, քիչ անց հասկացավ, որ հայտնվել է ծուղակի մեջ: Հանկարծակիի եկած թշնամուն մնում էր կամ հանձնվել, կամ՝ մարտերով ապահովել իր նահանջը: Եվ նա սիպված էր ընտրել երկրորդ տարբերակը: Բորբոքվեցին թեժ մարտեր: Հակառակորդի բոլոր ճիգերը՝ դուրս պրծնել ստեղծված «պարկից», ավարտվեցին կատարյալ ջախջախմամբ: Մերձամարտում հայ մարտիկները ցուցաբերելով իրավիճակին տիրապետելու անձնազոհ կեցվածք, գլխովին ոչնչացրին թշնամական կենդանի ուժն ու զինտեխնիկան:

Մարտական գործողության ժամանակ կորուսներ ունեցավ նաև հայկական կողմը: Անհավասար մարտում հերոսի մահով ընկան հետախույզներ Հենրիխ Միրզոյանն ու Վիգեն Սողոմոնյանը, իսկ Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար Ս. Կարապետյանը վիրավորվեց հակառակորդի նռնակի պայթունից:

Նույն օրը, արդեն գրեթե առանց լուրջ մարտերի, Ինքնապաշտպանության ուժերը վերահսկողության տակ առան Քարվաճառ շրջկենտրոնը, իսկ դրանից ընդամենը երեք օր անց՝ Օմարի լեռնանցքը: Մարտի 27-ից ապրիլի 5-ը Արցախի հյուսիսարևմտյան ուղղությամբ իրականացված Քարվաճառ-Օմար ռազմագործողությունն ավարտվեց հայկական զինուժի փայլուն հաղթանակով:

Համաձայն Արցախի Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի «1993թ. փետրվար-մարտ ամիսների մարտական գործողությունների արդյունքների մասին» հրամանի, նշված ժամանակահատվածում տեղի ունեցած մարտերի ընթացքում հակառակորդը կորցրեց մինչև երեք գումարտակի անձնակազմ, 23 տանկ, 12 հետևակի մարտական մեքենա, 11 հրանոթ, 1 ուղղաթիռ, մեծաքանակ զենք ու զինամթերք: Միայն Քարվաճառում, ըստ հակառակորդ կողմի աղբյուրների, Ադրբեջանի զրահատանկային ուժերը կորցրին 15 տանկ և հետևակի մարտական մեքենա, որոնց մի մասը՝ շահագործման պիտանի:

Քարվաճառ-Օմար ռազմագործողությունը Հայոց երկրորդ անկախ հանրապետության համար ունեցավ ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ պատմական ու հոգևոր նշանակություն: Մեկ շաբաթ տևած ազատագրական մարտերի արդյունքում՝


ա) ամբողջությամբ վնասազերծվեցին 3,8 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով Լաչինի և Քարվաճառի շրջաններում տեղակայված թշնամական ռազմահենակետերը և Արցախի ու Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի համար ստեղծվեց անվտանգ գոյակցության հնարավորություն.

բ) Արցախի շուրջ ձգվող ռազմաճակատային գծի կրճատման շնորհիվ Ինքնապաշտպանության ուժերը հնարավորություն ստացան Լաչին-քարվաճառյան սահմանագծում կենտրոնացված ուժերի և միջոցների մի զգալի մասը վերախմբավորել արևելյան ռազմաճակատում և դրանք կիրառել օպերատիվ-մարտավարական հույժ կարևորության հետագա գործողությունների ընթացքում.

գ) անվտանգ կենսագործունեություն ապահովվեց ոչ միայն Ստեփանակերտ-Լաչին-Գորիս հումանիտար միջանցքի համար, այլև բացվեց Արցախը Հայաստանին կապող Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ռազմավարական նշանակության երկրորդ ցամաքային ճանապարհը.

դ) դարավոր գերությունից ազատագրելով հինավուրց հայկական տարածքներն ու այդ մասին վկայող հոգևոր կառույցները, մասնավորապես՝ Դադի (Խութա) վանքի համալիրը, արցախցին աշխարհին ցույց տվեց, որ վճռական է տրամադրված սեփական բազկի զորությամբ վերականգնելու պատմական արդարությունը.

ե) ու, թերևս, այդ ժամանակի համար ամենակարևորը՝ Քարվաճառ-Օմար
ռազմագործողությամբ Ինքնապաշտպանության ուժերը հակառակորդից խլեցին ստրատեգիական նախաձեռնությունը և դրան հաջորդած մի քանի ամիսների ընթացքում ռազմաճակատի տարբեր հատվածներում հասան նորանոր հաջողությունների:

Հ.գ. - Այս ամենը եղել է ուղիղ 28 տարի առաջ, իսկ ի՞նչ ունենք այսօր...»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:03 02/04/2021  |  ՄեկնաբանությունԻնչու 2020-ի աշնանը հայկական կողմին չհաջողվեց հակառակորդին պարտադրել իր կամքը. Սենոր Հասրաթյան
15:11 28/03/2021  |  ՔաղաքականՄեր բոլոր ողբերգությունների պատճառը հայի այս տեսակն է. Հասրաթյանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի մասին
13:10 27/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀիմա էլ արդեն, չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց իրեն՝ արցախցուն...Սենոր Հասրաթյան
11:50 26/03/2021  |  ՄեկնաբանությունՑավալի է, որ այսօր այդ անհատներին թիրախավորում են նրանք, ովքեր ժամանակին ոչ միայն խուսափում էին Հայրենիք պաշտպանելուց, այլև այդ հաղթանակից 24 տարի անց տվել են Հայրենիքի մեծ մասը. Հասրաթյան
11:17 23/03/2021  |  ՄեկնաբանությունՍուտասանն ու «մեծ կոմբինատորը» հավատավոր մոլորյալներին «առաջնորդում» է մի հանգրվան, որտեղ տիրելու է և հացի, և Հայրենիքի ամայություն. Սենոր Հասրաթյան
15:43 22/03/2021  |  ՄեկնաբանությունՇատ մեծ է սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում հերթական լայնածավալ առճակատման հավանականությունը. Հասրաթյան
20:13 20/03/2021  |  ՄեկնաբանությունԱրցախից աստիճանաբար հանվում են ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները. Սենոր Հասրաթյան
11:30 20/03/2021  |  ՄեկնաբանությունԲզկտված ու հուսահատ Հայրենիքի վերջին հենարանն իր բանակն է. Հասրաթյան
11:13 18/03/2021  |  ՄեկնաբանությունՎտանգավոր է այն մարդը, ով դադարել է հաշվի նստել հանրային կարծիքի հետ. Սենոր Հասրաթյան
18:15 17/03/2021  |  ԼՐԱՀՈՍՄեկ պետականատեր ենք եղել, մեկ օտարահպատակ. Այսօր, տակավին, մենք ազգովին կանգնած ենք նույն խնդրի առաջ.Սենոր Հասրաթյան

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]