ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անտեսված մեռելոցը կամ խլված կյանքը. Միքայել Մինասյան 04/05/2021 17:31 | Մեկնաբանություն
Որպես քրիստոնյա ժողովուրդ, մենք հավատում ենք անմահությանը, իսկ երեկ շնորհավորում էինք Հարությունը։ Իսկ ինչ է Հարությունը, եթե ոչ՝ հաղթանակ մահի նկատմամբ։ Բայց կա մի կարևոր հանգամանք. որպեսզի հարություն առնես (սկսես վերածնվել), պետք է ընդունես, որ մեռել ես։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը.
«Անտեսված մեռելոցը կամ խլված կյանքը
Այսօր ննջեցյալների հիշատակի օրն է։ Մինչդեռ այսօր անարգված է և՛ նրանց գերեզմանը, և՛ մեր վիշտը։ Դավաճանների այս իշխանությունը մեզանից խլեց մեր սիրելիների աճյունը խնկարկելու հնարավորությունը։ Եվ հետո, ինչպե՞ս հարգել հուղարկավորվածների հիշատակը, երբ ողջերն են արդեն մեռել։
Այո, իրականում բոլորս ենք մեռել։ Մեռել ենք, որովհետև մեր աչքի առաջ զոհեցին հերոս տղերքին ու հանձնեցին հայրենիքը։ Մեռել ենք, որովհետև տեսել ենք հայրերի շիրիմների առջև ծնկած փոքրիկներին, որդիների գերեզմաններին պառկած ծնողիներին։
Մեռել ենք, որովհետև այդ ամենը տեղի է ունեցել ու շարունակում է մեր աչքի առջև։ Երկու տարի առաջ մեզ փորձում էին համոզել, թե արցախյան համակարտության ընթացքում ընկած տղերքը զոհվել են «հանուն ոչնչի», հիմա գործնականում ապացուցեցին՝ ինչ է նշանակում «հանուն ոչնչի» մեռնելը։ Այլևս չկան ո՛չ տղերքը, ո՛չ էլ հայրենիքը, որի համար նրանք գնացին զոհողության։ Մեռել են վանքերը, մեռել է Արցախը, պետությունը, Սփյուռքը, պայքարելու ձգտումն ու հույսը։
Որպես քրիստոնյա ժողովուրդ, մենք հավատում ենք անմահությանը, իսկ երեկ շնորհավորում էինք Հարությունը։ Իսկ ինչ է Հարությունը, եթե ոչ՝ հաղթանակ մահի նկատմամբ։ Բայց կա մի կարևոր հանգամանք. որպեսզի հարություն առնես (սկսես վերածնվել), պետք է ընդունես, որ մեռել ես։
Մինչդեռ այսօր մենք որքան ուժ ունենք չենք ցանկանում ընդունել՝ ո՛չ մահը, ո՛չ կորուստը, ո՛չ մեր պետության ու զինվորի կանխամտածված սպանությունը, հասարակության հավաքական ինքնասպանությունը։
Եվ հետևաբար այսօրվա խորհուրդն է. մենք կվերածնվենք, եթե ընդունենք մահը։ Մենք նոր շունչ կստանանք, եթե խոստովանենք, որ մահացել ենք։ Նույնիսկ նրանք, որ դեռ ողջ են։ Նույնիսկ նրանք, որ անգիտակից երջանկությամբ չեն տեսնում այս մղձավանջը, պարտությունը, կորուստն ու համազգային խայտառակությունը։
Հ.Գ. Իսկ թե ինչու դավաճան վիժվածքը մեռելոցը հայտարարեց աշխատանքային օր, շատ պարզ է։ Նա «փակեց» գերեզմանները, որ ոչ ոք չհասկանա. նա հայրենազրկեց մի ամբողջ ազգ և սպանեց մի ողջ սերունդ ու այսօր ամեն ինչ անում է, որ մահը չընկալեն, չսգան ու չգիտակցեն։ Որովհետև եթե գիտակցենք ու հասկանանք մահը, ապա դրանից հետո չի լինի նա և կլինի վերածնունդ։ Քանի դեռ նա կա, չկա ո՛չ անցյալ, ո՛չ ապագա։ Իսկ մենք դատապարտված կլինենք ապրել դավաճանի հետ և դավաճանի սարքած դժոխքում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
- 04/23/2024 00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
- 04/22/2024 23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ