ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեզ թվաց, թե դատախազությունը հասկացել է այս գործի աբսուրդը». փաստաբանը պնդում է՝ իշխանությանը քննադատելու համար են կրկին ուզում կալանավորել Արա Սաղաթելյանին. Aysor.am 04/05/2021 14:09 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանքը վերացնելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։
Aysor.am-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը պնդել է՝ Արա Սաղաթելյանի ազատ արձակվելուց հետո գործող իշխանություններին ակտիվ քննադատելն է պատճառ հանդիսացել, որ դատախազությունը բողոք է ներկայացրել։
«Մեր համար տարօրինակ էր, որովհետև ես ձեզ հավատացնում եմ, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի նման պատճառաբանված շատ քիչ դատական ակտեր կան ու, ընդհանրապես, այս գործի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան ու մեզ թվում էր, թե դատախազությունը հասկացել է Առաջին ատյանի որոշումը, երբ Կարեն Բեքարյանի կալանավորումը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժվել էր, չէր բողոքարկվել, ազատության մեջ գտնվող այլ անձի հետ կապված էլ էլի բողոք չէր ներկայացվել, մեզ թվաց, թե հասկացել են այս գործի աբսուրդը, սակայն Արա Սաղաթելյանի ազատ արձակվելուց հետո միակ փոփոխությունը, որ տեղի է ունեցել, պարոն Սաղաթելյանի անձնապես գործող իշխանությանը և նրա համակիրների քննդատությունն է եղել ու հենց դա էլ բերեց, մեր գնահատմամբ, դատախազության կողմից բողոքի ներկայացմանը», - ասել է Միհրան Պողոսյանը։
Փաստաբանը նշել է, թե այս գործն այնքանով է աբսուրդ, որ կոնկրետ VPN-ից օգտվել է հարյուրից ավելի մարդ, ընդ որում, միայն Հայաստանի տարածքում ու այդ մարդկանց մեջ ընտրել Արա Սաղաթելյանին որպես հանցանք կատարող, ըստ Պողոսյանի, աբսուրդի գագաթնակետն է։
«Ու ես հատուկ Վերաքննիչ դատարանի նիստում «ProtonVPN» ծրագրի միջոցով IP-ին միացա և ցույց տվեցի, որ այդ IP-ին միանալը հանցագործության հետ որևէ առնչություն չունի», - ասել է Պողոսյանը։
Արա Սաղաթելյանի փաստաբանի խոսքով՝ արդեն սովոր են դատախազության այս գործելաոճին։
«Նոր փաստեր բերելու իրավասություն չունի Դատախազությունը, օրենքն է արգելում, եղած փաստերի մեկնաբանությունն է ուրիշ լինելու, դատախազության դիրքորոշումը այս առումով շատ հետաքրքիր է, Վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից կարելի է հանգել մի հետևության, որ Արշակ Վարդանյանի դատական ակտը գերպատճառաբանված է եղել, այսինքն՝ այնպիսի հարցեր են բարձրացրել, որ դատարանը վաղաժամ եզրահանգումներ է կատարել, մեղադրանքի հետ կապված խնդիրները այս փուլում քննարկման առարակ չպետք է լինեին դատարանի կողմից, այսինքն՝ իրենք ցանկանում էին անձը զրկվի ազատությունից, բայց մեղադրանքի խնդիրները «դե լավ, հետագայում մենք կլուծենք», ընդհանուր առմամբ, այս դիրքորոշումն է վճռաբեկ բողոքից հասկանալի լինում», - նշել է Պողոսյանը՝ վստահեցնելով՝ այնպես չէ, որ նոր փաստեր գոյություն ունեն, եղած փաստերն է այլ կերպ մեկնաբանվելու։
Միհրան Պողոսյանի խոսքով՝ Արա Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդումը քրեական օրենսգրքի ու քրեական դատավարության մեջ բացարձակապես ի սկզբանե չի տեղավորվել։
«Ես ցավ եմ ապրում նրա համար, որ մեզ՝ փաստաբաններից որոշներին, վերջին երկուսուկես տարում ուղղակի դրդում են մեր բուն մասնագիտական պարտականություննեը չկատարել, այսինքն՝ իրական իրավաբանությամբ զբաղվել, այլ ստիպում են, որ մենք նման կոնտեքստների շրջանակում քաղաքական հայտարարություններով հանդես գանք, օգնենք մեր պաշտպանյալներին, ովքեր քաղաքական կարծիք հայտնելու համար հետապնդվում են քրեական հոդվածներով, այդ ամենը հենց իրավունքի դեգրադացման մասին է խոսում, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ ժամանակներն անցնելու են», - ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, բեկանել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ազատ արձակելով Սաղաթելյանին։
Ազատ արձակվելուց հետո Սաղաթելյանը հայտարարել էր՝ «այս ամբողջ գործընթացը կազմակերպված, նպատակաուղղված է իշխանության կողմից, մասնավորապես՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի»։
Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։
ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:
Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանը հետագայում ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։
ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։
Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգված է երկրում ծառացած խնդիրները լուծելու փոխարեն բացարձակապես որևէ առնչություն չունեցող մարդկանց վերագրել ինչ-որ ֆեյքերի կողմից էջեր վարելը։
Սաղաթելյանի մյուս փաստաբան Հակոբ Ենոքյանն էլ նշել էր, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն է և որևէ կերպ չփաստարկված։
Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ