Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Հենակետ» 04/05/2021   14:06  |  Վերլուծություններ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ և զեկույցներ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ասել է, որ իրենք հիանալի վստահելի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 1-ին, ընդունելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հայտարարել է, թե նվազագույն է համարում ԼՂ-ում իրավիճակի սրման ռիսկերը: Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի ժամանակ քննարկվել է ԼՂ-ի շուրջ տիրող իրավիճակը: Ընդգծվել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե Ադրբեջանը բոլոր  ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին, իսկ հայկական կողմը Բաքվին դեռ չի տրամադրել Ղարաբաղի տարածքում ականապատ դաշտերի քարտեզը:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն աշխատում են համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման ուղղությամբ, և Արցախից գրավված տարածքների վերականգնման գործում Բաքուն նախապատվությունը տալիս է Թուրքիային. արդեն թուրքական մի քանի ընկերություններ ներգրավված են ենթակառուցվածքների ստեղծման գործընթացում։ Ապրիլի 1-ին Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը ասել է, թե Արցախից գրավված տարածքներում ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտություն կա, և իրենք հուսով են ՀԲ-ի հետ համագործակցել այս հարցերում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, թե իրենք հանդես են գալիս որպես Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային և կրոնական օբյեկտների պահպանման կողմնակից: Դուշանբեում Բայրամովի հետ հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նշել է, թե իրանական կողմը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքների ականազերծման և վերականգնման աշխատանքներին։ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսի հետ: Վերջինս ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Արցախից գրավված տարածքների նյութական ու մշակութային ժառանգության վերականգնմանը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր Twitter-ի էջում գրել է, թե Ադրբեջանի հետ իրենց եղբայրությունն էլ ավելի է ամրապնդվում, և ապրիլի 1-ից հնարավոր է Թուրքիայից Ադրբեջան այցելել նույնականացման քարտով: Թուրքիան ՊՆ-ն Twitter-ի պաշտոնական էջի միջոցով մարտի 31-ին ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանին «1918 թ.-ին հայերի կողմից ցեղասպանության ենթարկվելու» կապակցությամբ: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ևս այս թեմայով իր Twitter-ի իր էջում հրապարակում է արել՝ նշելով, որ իրենք կշարունակեն լինել Ադրբեջանի ժողովրդի կողքին։

Սլովակիայի Ազգային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև է ընդունել՝ կառավարությանը կոչ անելով ապահովել գերիների անհապաղ ազատ արձակումը։ Բանաձևում խստորեն դատապարտվել են խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության կոթողների և հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվել հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության վերաբերյալ։ ԼՂ պատերազմում գերի ընկածների խնդրին է անդրադարձել նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնի իր ուղերձում:
Աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում նշվել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Նույն զեկույցի՝ Հայաստանին վերաբերող գլխի նախաբանում ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունը 2020 թ-ի Արցախյան պատերազմին։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ ծառայողական խորհրդակցության ընթացքում հանձնարարել է բարձրացնել Արցախից գրավված տարածքներում տեղակայված զինվորական անձնակազմի մարտունակությունը։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև տեղեկություն է տարածել, թե Նախիջևանի կայազորի զորքերի համակարգման պլանի 2021 ուսումնական տարվա համաձայն` անցկացվել են մարտավարական զորավարժություններ «Նախիջևանի կայազորի զորքերի համատեղ գործողություններ՝ պետական սահմանի խախտումները կանխելու համար» թեմայով:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ապրիլի 1-ին Իլհամ Ալիևն ընդունել է «Baykar Makine» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարին, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսան է, և «ASELSAN» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Գյորգյունին:

Բայրաքթարն Ալիևի կողմից պարգևատրվել է «Ղարաբաղ» շքանշանով՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացման, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման գործում կատարած աշխատանքի համար: Թուրքական լրատվամիջոցներն, անդրադառնալով Ս․Բայրաքթարի պարգևատրմանը, գրել են, որ վերջինիս ընկերության կողմից արտադրված անօդաչու թռչող սարքերը` մասնավորապես «Bayraktar TB2»-ը, որոշիչ դեր են ունեցել Արցախյան երկրորդ պատերազմում: 

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ապրլիլի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ս․Բայրաքթարի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները:

Ադրբեջանում Ս․Բայրաքթարը հայտարարել է, որ այս տարի Թուրքիայում անցկացվելիք ավիացիոն տեխնոլոգիաների «Techno» փառատոնին Ադրբեջանից կմասնակցի 200 ներկայացուցիչ, և հավելել, որ Բաքվում նախատեսվում է իրականացնել մի շարք նախագծեր՝ մասնավորապես օդային տեխնոլոգիաների փառատոն։

Ապրիլի 1-ին սկսել է գործել Հայաստանի հետ սահմանակից Սանասարի (Կուբաթլուի) շրջանի տարածքում բացված ադրբեջանական նոր զորամասը: Ալիևը հրամանագիր է ստորագրել Արցախից գրավված տարածքներում նոր ռազմական դատախազություններ ստեղծելու մասին:

Թուրքիայի ՊՆ-ն Twitter-ի էջի միջոցով հաղորդել է, որ Թուրքիայում շարունակվում են ադրբեջանական բանակի զորավարժությունները, որոնք անցկացվում են Իսպարտայի հակաահաբեկչական ուսումնամարզական կենտրոնում։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդած տեղեկության համաձայն՝ ապրիլի 6-ից մինչև 8-ը նախատեսվում են թուրք և ադրբեջանցի կապավորների համատեղ զորավարժություններ, որի ընթացքում երկու երկրների զորքերը մշակելու են հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները։

Շաբաթվա ընթացքում Թուրքիայի զինուժի ականների և ռումբերի վնասազերծման խմբերը շարունակել են դասընթացներ անցկացնել ադրբեջանական բանակի սակրավորական ջոկատների հետ:  Թուրք մասնագետների կողմից Իզմիրում անցկացվող դասընթացների տևողությունը 8 շաբաթ է լինելու: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե հայկական կողմը պետք է ընդմիշտ ընտելանա ադրբեջանցի զինծառայողների ներկայությանը, ովքեր ծառայում են երկու երկրների պետական սահմանին՝ Կովսականի (Զանգելանի), Սանասարի (Կուբաթլուի), Բերձորի (Լաչինի) և Քարվաճառի (Քելբաջարի) շրջանների երկայնքով:

Թուրքիայի արտահանողների խորհրդի զեկույցում, որում թվարկված են ռազմական արտադրանք արտահանող ավելի քան 95 ընկերությունների անուններ, նշված է, թե Թուրքիան մարտ ամսվա ընթացքում 41 միլիոն դոլարի ռազմական արտադրանք է արտահանել Ադրբեջան։ Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցմամբ, այս տարի Ադրբեջանը կավարտի տարածաշրջանում ուղղաթիռների վերանորոգման առաջին ձեռնարկության շինանարությունը, որի վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել դեռևս 2016 թ-ին։

Ադրբեջանի Ականազերծման գործողությունների գործակալությունը (ANAMA) հայտարարել է, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանը Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Գործակալության ներկայացուցչի խոսքով՝ երկու հրթիռների բեկորները հայտնաբերվել են մարտի 15-ին Շուշի քաղաքում: Ապրիլի 2-ին գործակալությունը Բաքվում ներկայացրել է Ղարաբաղում հայտնաբերված հրթիռների բեկորները:

Ականազերծման գործակալության օպերատիվ շտաբի ղեկավար Իդրիս Իսմայիլովը հայտարարել է, որ հայտնի չէ, թե ՀՀ-ի որ ուղղությունից են արձակվել «Իսկանդեր» հրթիռները: «Wargonzo» տելեգրամյան ալիքը, հղում անելով իր ուժային աղբյուրներին, գրել է, թե Շուշիին հասցված «Իսկանդերի» հարվածի հետևանքով կարող էր մինչև 500 ադրբեջանցի զինվորական զոհվել:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԼՂ-ում«Իսկանդերի» բեկորներ հայտնաբերելու մասին ադրբեջանական կողմի պնդումները, նշել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն կիրառվել։ Նշենք, որ Իլհամ Ալիևը փետրվարին հայտարարել էր, որ Ադրբեջանը չի արձանագրել Հայաստանի կողմից ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի օգտագործում:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի մասին
Մարտի 31-ին տեղի է ունեցել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը համաճարակի պատճառով անցկացվել է տեսաձևաչափի տեսքով: Նախապես ծրագրվում էր, որ Վեհաժողովը պետք է տեղի ունենա Ղազախստանի հարավում գտնվող Թուրքեստան քաղաքում:

Հիշեցնենք, որ Թուրքական խորհրդի կազմի մեջ ներկայումս ընդգրկված են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, սակայն գագաթնաժողովին մասնակցել են նաև Հունգարիայի և Թուրքմենիայի ղեկավարներ Վիկտոր Օրբանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որոնց երկրները կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ամենայն հավանականությամբ Հունգարիան և Թուրքմենստանը մեկ տարի հետո արդեն կդառնան կազմակերպության անդամներ։

Գագաթնաժողովի շրջանակներում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևն ասել է, թե «Զանգեզուրը, լինելով հին Ադրբեջանի տարածք, թյուրքական աշխարհի համախմբման գործում կարևոր դեր է ունենալու»։ Նա նկատել է, որ «ժամանակին Զանգեզուրը Ադրբեջանից կտրելով և տալով Հայաստանին՝ խաթարվել է թյուրքական աշխարհի միասնականությունը»:
Ըստ նրա՝ Զանգեզուրը վճռորոշ դեր է ունենալու, քանի որ այդ տարածքով անցնող տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում` Հայաստանի համար։

Ներկայացնելով պատերազմի արդյունքները՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ցանկության դեպքում իրենք կարող էին ներխուժել Հայաստանի տարածք։ Ալիևի համոզմամբ՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնված է, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, իսկ Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր այլևս գոյություն չունի»։  Վերջինս նաև բողոքել է, թե Հայաստանն իրենց չի տրամադրում ականապատված տարածքների քարտեզը։

Ադրբեջանի նախագահը պատերազմի առաջին օրերից Ադրբեջանին աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և նշել, որ դա «կանխարգելել է երրորդ պետությունների ներգրավվածությունը»:

Էրդողանն իր ելույթի ընթացքում նշել է, թե ժամանակն է բարձրացնել Թուրքական խորհրդի կարգավիճակը՝ այն վերածելով միջազգային կազմակերպության, ապա թյուրքալեզու պետություններին կոչ է արել «կանգնել Ադրբեջանի կողքին» ու բոլոր միջոցներով աջակցել Բաքվին Ղարաբաղում թուրքական կառույցների վերածնման ու պահպանման գործում։

Իր խոսքում Էրդողանը փորձել է նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, թե Ղարաբաղում 67 մզկիթներից 63-ն ավերվել են, քանդվել են նաև եկեղեցիներ։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Ռամադանից հետո պատրաստվում է Ալիևի հետ այցելել Շուշի։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվել, որ Էրդողանը Շուշի կայցելի մայիսի 13-ին։

Նշվել է, թե Էրդողանը և «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին պետք է Շուշիում մասնակցեն թուրքական դպրոցի հիմնարկեքին։

Թյուրքալեզու պետությունների խորհրդի գագաթնաժողովի ընթացքում Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը հայտարարել է, թե Ադրբեջանը Ղարաբաղը վերադարձնելու միջոցով վերականգնել է պատմական արդարությունը, և Ուզբեկստանը պատրաստ է նպաստել ԼՂ-ի հնագույն հուշարձանների, մշակութային օբյեկտների վերականգնմանը։

Միրզոևը նաև հայտարարել է, թե Միջին Ասիայի երկրները Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով կարող են մուտք ունենալ դեպին Եվրոպա, իսկ Թուրքիան և Ադրբեջանը Միջին Ասիայի երկրների միջոցով դեպի Արևելք։ Վերջինս կոչ է արել ստեղծել թուրքական աշխարհի զարգացման բանկ և ներդրումային ֆոնդ։

Այլ թեմաներ
Շվեյցարիայի դաշնային խորհրդի 33 պատգամավորներ նամակ են հղել՝ հորդորելով երկրի կառավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերի առնչությամբ: Շվեյցարացի օրենսդիրներն արձանագրել են, որ Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել վարձկանների, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե «ICGB AD» կոնսորցիումը, որն իրականացնում է Հունաստանից Բուլղարիա գազի տեղափոխման փոխկապակցիչի կառուցման նախագիծը, նորարարության և մրցունակության գործառնական ծրագրի շրջանակներում ստացել է ֆինանսավորման առաջին տրանշը: 182,6 կիլոմետր  երկարություն ունեցող այս խողովոկաշարի միջոցով ադրբեջանական գազը կմատակարարվի Բուլղարիային»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:12 03/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը հայտարարում է, թե Արցախում և ՀՀ-ում ֆաշիզմ է խրախուսվում. ինչպե՞ս բացատրել Արցախում իր ԶՈՒ-երի կողմից Հայրենական պատերազմում հաղթած հայ մարշալների արձանների ոչնչացումը. Թաթոյան
15:12 03/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը միշտ եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ. ՄԻՊ
20:42 02/04/2021  |  Մեկնաբանություն5 տարի առաջ հենց այս օրը՝ ապրիլի 2-ին ադրբեջանական հարձակումները սկսվեցին վայրագություններով. Թաթոյան
19:52 01/04/2021  |  ՔաղաքականՀայաստանը մշտապես հայտարարել է՝ Թուրքիան եւ Ադրբեջանը խաթարում են տարածաշրջանում անվտանգությունը, ինչ փոխվեց պատերազմից հետո
21:40 31/03/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունները հող են նախապատրաստում՝ նոր ցեղասպանության համար. Ալավերդյան
11:41 31/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական սոցցանցերը գրում են երկու զինծառայողի մահվան մասին․ Razm.info
15:04 30/03/2021  |  ԼՐԱՀՈՍԿամ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող զորամիավորումներին, կամ կանխմտածված է անում. Արցախի ԱԳՆ
17:38 29/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա. Գորիսի փոխքաղաքապետ
21:10 26/03/2021«Caucasus Online» կազմակերպության 100 տոկոս բաժնեմասն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործարքն ապօրինի է ճանաչվել. փորձագետ
19:03 26/03/2021  |  Միջազգային լրահոսԹուրքիայում սպանվել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերության գլխավոր տնօրեն Ռովնագ Աբդուլլաեւի զարմիկը։

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]