Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան 04/02/2021   13:15  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով 01.04.2021թ.-ին դիմել է Սահմանադրական դատարան:

Դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդմասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանությունն այնքանով, որքանով դրանք, անձին մեղսագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակման առնչությամբ վարույթը բացառող հանգամանք ի հայտ գալուց անմիջապես հետո, դատախազի (մեղադրողի) համար առաջացնում են մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի համար՝ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն՝ հնարավորություն չտալով որևէ դատավարական գործողություն կատարել և ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխել ու վերաորակել նրա արարքը այն դեպքում, երբ դրանում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված այլ՝ այնպիսի արարքի հատկանիշներ, որի առնչությամբ վարույթը բացառող տվյալ հանգամանքն առկա չէ, և այդ կերպ չեն երաշխավորում տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, չեն նախատեսում այդ հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր և բովանդակազրկում են մեղադրանքի պաշտպանությունը՝ որպես նշված իրավունքների ապահովման կառուցակարգ՝ հանգեցնելով նրա դատավարական շահերի ոտնահարման:

Մասնավորապես.

ՀՀ քրեական օրենսգրքում նկարագրված բազմաթիվ հանցակազմեր ունեն ընդհանուրի և հատուկի, մասի և ամբողջի հարաբերակցություն։ Հատուկ հանցակազմերի առանձնահատկությունն այն է, որ դրանք իրենց մեջ պարունակում են ինչպես մեկ այլ` ընդհանուր հանցակազմի հատկանիշներն ամբողջությամբ, այնպես էլ հանցակազմի լրացուցիչ կամ տարբերվող հատկանիշ: Հատուկ հանցակազմը ընդհանուր հանցակազմի մասնավոր՝ քրեաիրավական որևէ հատկանիշով առանձնացված դրսևորումն է, և այդ դրսևորման առանձնահատկություններով պայմանավորված էլ նախատեսված է որպես առանձին հանցակազմ։

Ընդհանուր և հատուկ հանցակազմերի մրցակցության, այսինքն՝ այն դեպքում, երբ անձի արարքը համապատասխանում է ինչպես ընդհանուր, այնպես էլ դրա հատուկ դրսևորումը պարունակող հատուկ հանցակազմի հատկանիշներին, այն ենթակա է որակման հատուկ հանցակազմով, քանի որ ընդհանուր հանցակազմը կլանվում է վերջինիս  մեջ: Միևնույն ժամանակ, բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ է գալիս հատուկ հանցակազմը բացառող որևէ հանգամանք, որը վերաբերում է միայն դրան և կիրառելի չէ ընդհանուր հանցակազմը նախատեսող նորմի նկատմամբ, օրինակ՝ տվյալ հանցակազմը նախատեսող քրեաիրավական նորմն ուժը կորցրել է քրեական օրենսգրքից հանվելու կամ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու պատճառով, անձի արարքը պետք է որակվի ընդհանուր հանցակազմի շրջանակներում։

Քրեական հետապնդումը և քրեական վարույթը բացառող հանգամանքների վերաբերյալ իրավակարգավորումները, սակայն, այդ հանգամանքներն ի հայտ գալուց անմիջապես հետո առաջ բերելով համապատասխան դատավարական հետևանքներ առաջացնելու՝ համապատասխանաբար մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի կողմից՝ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործի վարույթը կարճելու պարտականություն, հնարավորություն չեն տալիս համապատասխան ու անհրաժեշտ դատավարական գործիքակազմի գործադրմամբ փոփոխել մեղադրանքը, կամ այդ ուղղությամբ կատարել որևէ դատավարական գործողություն՝ հանգեցնելով վիճակի, երբ ՀՀ քրեական օրենսգրքի նորմը, որով նախատեսված և որով որակված է անձի արարքը, այլևս չի գործում, այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ նորմով նախատեսված ընդհանուր հանցակազմի հատկանիշներին, սակայն առնվազն այդ արարքի կապակցությամբ վարույթը չբացառելու դատավարական հնարավորություն առկա չէ։

Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի իրավակարգավորումների և իրավամեկնաբանությունների համադրված վերլուծությունը վկայում է, որ մեղադրողի կողմից մեղադրանքի փոփոխության բոլոր ռեժիմների գործադրման հիմքը մեղադրանքի փաստական կողմը կազմող հանգամանքների, դրանց կապակցությամբ մեղադրողի հետևությունների փոփոխությունն է։ Իսկ արարքի իրավաբանական որակումն, արտահայտելով մեղադրանքի «փաստ-իրավունք» բաղադրիչների կապը, չի տեղավորվում «ապացույց-փաստ» կապի շրջանակներում, ուստի դրա փոփոխությունը չի կարող հանդիսանալ ապացույցների հետազոտման անմիջական արդյունք, ինչը նշանակում է, որ մեղադրանքի իրավական տարրը՝ իրավաբանական որակումը, ինքնուրույն՝ առանց փաստական հանգամանքների փոփոխության, երկրորդ ռեժիմի գործադրմամբ ևս փոփոխվել չի կարող:

Մինչդեռ, ինչպես ակնհայտ է տուժողի իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերից և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավունքից, իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները վերաբերում են նաև հանցագործությունից տուժած անձանց, և վերջիններս հավասարապես օգտվում են ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված երաշխիքներից: Տուժողի` արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է վերջինիս շահը, որ իրեն հասցված վնասը վերականգնվի, իրեն վնաս պատճառած արարքի հանգամանքները լրիվ բացահայտվեն ու դրանց տրվի ճիշտ քրեաիրավական որակում, իր նկատմամբ հանցանք կատարած անձը դատապարտվի և նրա նկատմամբ նշանակվի արդարացի պատիժ: Իսկ ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի հիմնական իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները կարգավորելիս օրենքները սահմանեն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Այնինչ, գործող իրավակարգավորումների պայմաններում հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ տուժողը` զրկվել իր իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքից ու դրանում տեղավորվող իր դատավարական շահերի բավարարումից միայն այն պատճառով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածը չի նախատեսում միայն արարքի իրավաբանական որակումը մեղադրողի կողմից փոփոխելու հնարավորություն, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը և 366-րդ հոդվածի 2-րդ մասը պարտադրում են քրեական հետապնդում չիրականացնել, մեղադրանքից հրաժարվել և քրեական հետապնդումը դադարեցնել առանց որևէ վերապահման, առանց արարքում այլ հանցակազմի առկայության հնարավոր հանգամանքը գնահատելու հնարավորության, այն դեպքում, երբ թեև հանցագործությունը սահմանող քրեաիրավական նորմը վերացվել է, բայց անձի արարքը համապատասխանում է այլ հանցակազմի հատկանիշներին: Այսպիսի կարգավորումները, ակնհայտորեն, չարդարացված ձևականությամբ չերաշխավորելով տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, չնախատեսելով այդ հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր, բովանդակազրկելով մեղադրանքի պաշտպանությունը որպես նման իրավիճակում նշված իրավունքների ապահովման կառուցակարգ և արդյունքում հանգեցնելով տուժողի դատավարական շահերի ոտնահարման,  հակասում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ հոդվածի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին:

Վերոգրյալը վկայում է, որ բարձրացված հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի որոշումից հետո միայն հնարավոր կլինի դատավարական լեգիտիմ դիրքորոշում ձևավորել սույն քրեական գործով ամբաստանյալների քրեական հետապնդման հետագա ճակատագրի հարցում: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:54 30/03/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴուք կոնկրետ պարտականություն ունեք՝ թույլ չտալու, որ ինձ վիրավորեն. Արմեն Գևորգյանը՝ դատավորին
16:32 30/03/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՁեզ այս պրոցեսների մեջ ներքաշած անձինք այսօր լքել են Ձեզ. Խուդոյանը՝ դատավորին
14:37 30/03/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանից չէի սպասում այդպիսի ծաղր իրավաբանության հանդեպ.Միհրան Պողոսյան
14:08 30/03/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴուք կուզե՞ք Ձեզ դատի Ձեզ պես դատավորը. Միհրան Պողոսյանը՝ դատավորին. Նիստը հետաձգվեց
13:36 30/03/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱյդ ապաշրջափակում ասվածի տակ խորը շրջափակում է լինելու ՀՀ-ի և Արցախի համար. Սեյրան Օհանյան
13:33 30/03/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՈստիկանական զորքերը հենց այնպես խաղաղ բնակչության նկատմամբ «Չերեմուխա»-ից չէին կրակի. Օհանյան
13:22 30/03/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազները չեն ներկայացել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին
13:05 30/03/2021  |  ԼՐԱՀՈՍԴատարանը պետք է կարճի գործը. Սեյրան Օհանյան
20:21 29/03/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍԴ-ն հրապարակել է քրօրենսգրքի 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումն ամբողջությամբ
18:49 27/03/2021  |  ՔաղաքականՍԴ որոշումը նոր քաղաքական իրավիճակ ստեղծեց. քաղաքագետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]