ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոտերդամցին անգամ կզարմանար՝ թե է՞լ ո՞նց կարող է ինքն իրեն գովաբանել հիմարությունը 04/02/2021 22:09 | Վերլուծություններ
Եթե Հայաստանի վարչապետի աթոռին բազմած անձը պետության բարձր ամբիոնից վիճարկում է Շուշի քաղաքի հայկականության հարցը, ապա, շատ բնական է, որ նրա կուսակից և տվյալ կուսակցության ամենազավեշտալի կերպարի համարում ունեցողը՝ Հովիկ Աղազարյան անունով, որը նաև պատգամավորի աթոռ է զբաղեցնում, կարող է վիճարկել Քարվաճառի հայկականությունը։
Մտքից տկար, խելապակաս ու հայության հետ կապ ունեցող ամեն ինչից հեռու այս իշխանության հիմարությունների տոպրակը պռնկեպռունկ լի է։ Որպես պայման՝ գլխավոր քայլողի և նրա կողքից քայլելով իշխանության եկածների ուղեղի պարունակությունը և վարքակենցաղը մեկին մեկ համադրելի են 16-րդ դարի փիլիսոփա և գրող Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» վեպի շքախմբում մշտապես «քայլողներին»՝ շողոքորթությանը և մոռացությանը, նաև՝ խելահեղությանը, վայելքին և զվարճասիրությանը: Ըստ Ռոտերդամցու՝ «Իր այս ծառաների միջոցով էլ հիմարությունն իշխում է անգամ կայսրերին»։
ՈՒրեմն, զարմանալի չպետք է թվա, որ Հովիկ Աղազարյանի կյանքում ամեն բան տեղի է ունենում հիմարության շնորհիվ:
Հիշու՞մ եք՝ գույքահարկի թանկացման հարցի վերաբերյալ նրա բլթոց-հիմարությունը, երբ Երևանի կենտրոնում հայրերից ու պապերից ժառանգաբար ստացած բնակարանների տերերին, հիմնականում՝ մտավոր աշխատանքով զբաղվող, առաջարկում էր՝ վաճառել իրենց տները և գնալ ծայրամասեր բնակվելու՝ պապական բնակարաններն էլ զիջել գույքահարկը վճարելու հնարավորություն ունեցողներին։
Բնականաբար, բանական մարդկանց շրջանում դժվար թե գտնվի մեկը, որը դրական գնահատական կարող է տալ վերջին պատերազմին։ Բայց, սույն Հովիկը, պարզվում է՝ գոհ է պատերազմի արդյունքներից։ Այսինքն, նա գոհ է, որ 10 հազարից ավելի զոհեր, անհայտ կորածներ և գերիներ ունի Հայաստանը։ Հանգիստ է։ Ճիշտ այնպես և այնքան, ինչպես Փաշինյանը, երբ ասում էր, թե՝ առանց պատերազմի եթե հողերը հանձնվեին ադրբեջանին, իրեն դավաճան կհամարեին։ Կամ, որ հայտարարում է, թե՝ մեր տղերքը զոհվեցին, որ երբ Ալիևն ասի՝ ղարաբաղյան հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ․․․
Ի դեպ, Աղազարյանն իր գովաբանական հիմարությունների մեջ արդեն դասականի համարում ունի։ Նա այս բնագծում սկսել է մարգարեանալ, ասելով՝ Փաշինյանի մեջ ի թիվս էսինչի ու էնինչի՝ /այսինքն՝ մնացյալ քայլող հիմարների/՝ մի քիչ էլ՝ Հովիկ Աղազարյան կա:
Սա կատարյալ ճշմարտություն է՝ իսկական՝ գովք հիմարության։ Մնում է զարմանալ, թե՝ այս պերսոնաժը ՀՅԴ-ի հետ ի՞նչ գաղափարական կապ կարող էր ունենալ, քան ներդրված ական լինելը։ Ի դեպ, գործակալների ցանկում հարմար տեղավորվելը, թեկուզ՝ «ծաղրածուի»կերպարով ինչ-որ բան հուշում է։
Մինուս անսահմանության ձգտող հիմարության շատություն ու խտություն կա մեզանում, որ պիտի հնարավորինս արագ արմատախիլ արվի։
Թե չէ՝ այս ճանապարհը դեպի դեգրադացիա է տանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ