Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

Ինչու 2020-ի աշնանը հայկական կողմին չհաջողվեց հակառակորդին պարտադրել իր կամքը. Սենոր Հասրաթյան 04/02/2021   12:03  |  Մեկնաբանություն

Ուղիղ 5 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին՝ աննախադեպ ծավալի ուժերի և միջոցների ներգրավմամբ, Ադրբեջանը հարձակողական մարտեր ծավալեց հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններով: Չորսօրյա թեժ մարտերից հետո հակառակորդը մեծ կորուստների գնով իր վերահսկողության տակ առավ մոտ 400 հա տարածք, սակայն զարգացնել հետագա առաջխաղացումը՝ չկարողացավ և ստիպված հայցելով Մոսկվայի միջնորդությունը, գնաց հրադադարի: Իսկ, թե ինչպես և ինչ հանգամանքներում հայկական կողմին հաջողվեց Բաքվին պարտադրել զինադադար, կարող եք իմանալ ստորև ներկայացվող մի քիչ ծավալուն, բայց փաստերով հիմնավորված տեքստից... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Ապրիլի 2-ի առավոտյան նախաձեռնելով լայնածավալ հարձակում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ դրեց իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են <<Смерч>>, <<Kasirga>>, <<Ураган>>, <<GRADLAR>> համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, <<ТОС-1А>>(Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), <<SPIKE>> տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, <<МИ-24G>> հարվածային ուղղաթիռներ և այլն: Սակայն, նման ուժերի և միջոցների ներգրավման արդյունքում, հակառակորդն անկարող եղավ հասնելու իր առջև դրված անգամ նվազագույն խնդրի կատարմանը:

Սկսենք նրանից, որ իրականում, քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում, հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թևում տիրել 1500մ լայնությամբ և 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ և 700մ խորությամբ առաջնագիծ (մոտ 300հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 370 հեկտար տարածք: Փաստենք նաև, որ ադրբեջանական հրամանատարությունն այս խնդիրը լուծելու համար, ընդեմ առօրյա մարտական հերթապահություն իրականացնող արցախյան առաջապահ ուժերի, նախ՝ գրոհի հանկարծակիությունն ապահովելու նպատակով, գործողության մեջ դրեց իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները, իսկ այնուհետև մի քանի կորպուսների, մարտական ուղղաթիռների և հրթիռահրետանային ու զրահատանկային ստորաբաժանումների ուժերով անցավ լայնածավալ հարձակման: Ռազմական գործին քիչ թե շատ տեղյակ մասնագետները կարող են հավաստել, որ նման ծավալի ուժերով և միջոցներով ձեռնարկված գործողության արդյունքում Ադրբեջանի ունեցածը ոչ թե ձեռքբերում, այլև կատարյալ ձախողում էր: Այս եզրահանգումը տեղին է ոչ միայն հանգամանքով, որ կատարվածը վաշտի, կամ առավելագույնը՝ գումարտակի ուժերով իրականացվելիք խնդիր էր, այլև բավականին կարճաժամկետ առճակատման ընթացքում հակառակորդի տված կորուստների քանակով:

Չնայած պաշտոնական Բաքուն մինչև վերջ գաղտնի պահեց իր ունեցած կորուստների իրական թիվը, պատճառաբանելով, որ <<զոհերի և վիրավորների մասին տեղեկություններն իրենցից ռազմական գաղտնիք են ներկայացնում>>, բայցևայնպես, դատելով ռադիոկլանման, տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ համացանցի և միջազգային փորձագիտական աղբյուրների տվյալներից, ակնհայտ է դառնում, որ նրա զոհերի թիվը հասնում է շուրջ 1000-ի, իսկ վիրավորներինը՝ մոտ 2000-ի... Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 <<Գրադ>> ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր <<МИ-24>> տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային և հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա և այլն: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում, այսինքն՝ ապրիլի 2-ից 5-ը, հայկական կողմը տվեց 75 զոհ(63 զինծառայող, 12 պահեստազորային), 121 վիրավոր, շարքից դուրս եկավ 14 տանկ (որից 6-ը վերականգնվեց և նորից վերադարձվեց շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա: Փաստենք, որ կողմերը կորուստներ ունեցան նաև ակտիվ մարտական գործողություններին հաջորդած հրաձգային, հրթիռահրետանային և զրահատանկային փոխհրաձգությունների ընթացքում: Ապրիլի 6-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվեց ևս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային: Ադրբեջանական բանակի կորուստները տակավին անհամեմատ շատ էին՝ տասնյակ զոհեր, 6 անօդաչու թռչող սարք (ընդհանուր առմամբ ապրիլյան սրացումների արդյունքում հակառակորդը կորցրեց 20 ԱԹՍ ) և այլ ռազմական տեխնիկա:

Մարտադաշտում ստանալով ջախջախիչ հակահարված, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն կորցրեց բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի վրա որևէ ճնշում գործադրելու հնարավորությունը, այլև ստիպված էր կրած անհաջողությունը պարտակելու համար դիմել իրողությունների կեղծման սեփական մեթոդին: Նախ Բաքուն փորձեց տեղի ունեցած առճակատումը ներկայացնել ոչ այլ կերպ, քան հայերի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետևանք: Այն ինչ փաստերը լրիվությամբ հակառակն են ապացուցում և դրանում համոզված է, եթե ոչ ադրբեջանական, ապա գոնե միջազգային հանրության և, հատկապես, փորձագիտական շրջանակների մեծամասնությունը: Որ իրականում հակառակորդի գործողությունները եղել են նախապես պլանավորված և միասնական ղեկավարման ներքո, այդ մասին են վկայում առաջնային գծի ողջ ճակատով միաժամանակյա հրետանային նախապատրաստության անցկացումն ու հատուկ նշանակության խոշոր ուժերի կիրառումը հետևակի գրոհային խմբերում: Բացի այդ, անտրամաբանական է, երբ ժամանակակից հրթիռահրետանային և օդային հարվածի տարատեսակ միջոցներ (մարտական ուղղաթիռներ և հարվածային անօդաչու սարքեր) է օգտագործում ոչ թե հարձակվող, այլև պաշտպանվող կողմը, մանավանդ, եթե ի նկատի առնենք, որ Արցախի զինված ուժերի տրամադրության տակ ևս կային, եթե ոչ նմանատիպ,ապա այլ հարձակողական զինատեսակներ:

Համոզվելով, որ շրջանառության մեջ դրված այս պնդման հավաստիությունն ապացուցելը զուրկ է որևէ հեռանկարից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, սեփական դեմքը փրկելու համար, գնաց ավելի հեռուն՝ հայտարարելով, թե իրենց բանակն ազատագրել է ռազմավարական կարևորության մի շարք բնագծեր և տասնյակ հազարավոր հեկտարների հասնող տարածքներ, այդ թվում նաև՝ բնակավայրեր: Այստեղ հարկ է նկատել, որ աբշերոնյան իշխանավորները, գիտակցաբար աղավաղելով իրողությունները, փորձեցին մարտավարական որոշ հաջողություններ ներկայացնել որպես ռազմավարական ձեռքբերումներ, հատկապես վկայակոչելով համապատասխանաբար՝ հյուսիսում և հարավում գրաված Թալիշի մերձակա դիրքերն ու <<Վարազաթումբ>> բարձունքը: Մինչդեռ, իրականությունն այն է, որ նշված հենակետերն զբաղեցնելով, հակառակորդն ի զորու եղավ լուծելու սոսկ վաշտային ստորաբաժանման խնդիր, ինչը որևէ օպերատիվ ու, առավել ևս, ռազմավարական վտանգ չէր կարող ներկայացնել հայկական կողմի լիարժեք պաշտպանության համար: Ինչ վերաբերում է <<ազատագրված տասնյակ հազարավոր հեկտարներին ու... բնակավայրերին>>, ապա դա ոչ այլ ինչ էր, քան սեփական ձախողումները քողարկելու քարոզչական հնարք...

Ադրբեջանական հրամանատարությունը, մարտագծի տարբեր հատվածներում ծավալելով միաժամանակյա հարձակողական գործողություններ, սակայն չհասնելով որևէ էական հաջողության, ավելին՝ գրեթե բոլոր ուղղություններում տալով մեծ կորուստներ, եթե ոչ հրապարակային, ապա ամենայն հավանականությամբ ներքին համոզվածությամբ հանգեց այն եզրակացության, որ անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության և, հատկապես, ղեկավարման համակարգի ու զորքերի փոխգործակցության տեսանկյունից, Արցախի զինված ուժերում վիճակն անհամեմատ բարձր է, քան իր բանակում: Թերևս, հենց այս իրողության գիտակցումն էլ հակառակորդին մղեց նոր ու առավել հրեշավոր քայլերի, այն է՝ անմիջական շփման պայմաններում իրականացվող հետևակային մարտերից անցնել անխնա հրթիռահրետանային, զրահատանկային և օդային հարվածների, թիրախներ ընտրելով, ինչպես առաջնային ու թիկունքային ռազմական բնագծերը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը: Ակնհայտ էր նաև նպատակը՝ առավելագույն կորուստներ պատճառել հայկական զորքերին ու խաղաղ բնակավայրերին, ինչպեսև՝ խուճապային տրամադրություն ստեղծել քաղաքացիական բնակչության շրջանում: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի որդեգրած այս մարտավարությունը կիրառվեց ոչ միայն չորսօրյա ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում, այլև կողմերի միջև կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն ապրիլի 2-ից 5-ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերը արցախյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակեցին շուրջ 30 հազար արկ: Գրեթե նույն ինտենսիվությամբ, բայց արդեն տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, խախտումներ արձանագրվեցին նաև ապրիլի 5-ից մինչև ապրիլի 30-ը: Այդ ընթացքում հայկական բնագծերի և ճակատամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակեց մոտ 104 հազար կրակոց, որից ավելի քան 4500-ը հրանոթներից, <<Գրադ>> և <<TR-107>> տիպի կայանքներից, տանկերից, ՀՄՄ-ներից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:

Դատելով վերոբերյալից, համոզմունք է ստեղծվում, որ ադրբեջանական հրամանատարության կողմից մշակված և կիրառման մեջ դրված ռազմական պլանը ոչ այլ ինչ էր, քան սխալ հաշվարկների վրա կառուցված գործողությունների հանրագումար: Թերևս, հակառակորդի լրջագույն սխալը կայանում էր նրանում, որ թերագնահատելով արցախյան բանակի առաջնային գծում ստեղծված պաշտպանական և մարտավարատեխնիկական հնարավորությունները, ընտրեց կայծակնային հարվածով այն ճեղքելու և հաշված օրերի ընթացքում հետագա խնդիրը լուծելու, այն է՝ օպերատիվ խորություն զբաղեցնելու անհեռանկար մարտավարություն:

Ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքն ու արդյունքները միանշանակ փաստում են, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի ռազմավարամարտավարական և քարոզչական անհեռատես ու իրականությունից կտրված ձեռնարկումների, Արցախի զինված ուժերը, ինչպես հակառակորդի հանկարծահաս հարձակման առաջին իսկ պահերից սկսած և դրանից հետո ընկած ողջ ժամանակահատվածում, այնպես էլ մարտագծի որոշ հատվածներում պաշտպանությունից հակագրոհի անցման ընթացքում, իրենց գործողություններն իրականացնում էին՝ բացառապես, ըստ ռազմաճակատում տեղ գտնող օպերատիվ-մարտավարական զարգացումների խորը վերլուծության արդյունքում ընդունված մարտական որոշման պահանջների: Համակողմանի գնահատելով իր և հակառակորդ կողմի տրամադրության տակ եղած ուժերի և միջոցների հարաբերակցությունն ու դրանց կիրառման հավանական ուղղություններն ու հետագա զարգացումները, ՊԲ հրամանատարությունը, համաձայն պահպանությունից պաշտպանության անցման պլանի, նախ՝ հակառակորդի կողմից ձեռնարկված գրոհային երեք (Թալիշ, Սեյսուլան, <<Վարազաթումբ>>) բնագծերում, իսկ այնուհետև գլխավոր հարվածի ուղղությամբ (Ակնա-Ասկերան), հաշված ժամերի ընթացքում կատարեց զորքերի վերախմբավորում, իրականացվեց զորամասերի դուրս բերումը մշտական տեղակայման վայրերից մարտական կիրառման շրջաններ, թշնամու հեռահար հրետանային, զրահատանկային և օդային հարվածներին հակազդելու համար իրենց կրակային շրջաններն զբաղեցրին բանակի կենտրոնական ենթակայության զորատեսակները, զորքերի համալրման նպատակով հանրապետությունում հայտարարվեց մասնակի զորահավաք և այլն: Այս ամենը փաստում է, որ Արցախի զինված ուժերի ղեկավարման համակարգը, իր բոլոր օղակներով հանդերձ, բավականին խորագիտակ ու արհեստավարժորեն տիրապետելով ստեղծված իրավիճակին, ուներ գործողությունների զարգացմանը համահունչ, այդ թվում հարձակման աննախադեպ հանկարծակիության պայմաններում, սեփական ուժերն ու միջոցները հավուր պատշաճին կառավարելու բարձր պատրաստվածություն:

Առանձնահատուկ գնահատման է արժանի հատկապես առաջնագիծը պաշտպանող հայ դիրքապահների կատարածն ապրիլյան գործողությունների ընթացքում: Լինելով հիմնականում 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ, նրանք իրենց մարտական փառքը կերտեցին, նախ՝ մինչև ատամները սպառազինված և թուրքական հրահանգիչների հրամանատարությամբ գործող հակառակորդի հատուկ ջոկատայինների և ադրբեջանական բանտերից ռազմաճակատ քշված իգիլական գրոհայինների, իսկ այնուհետև ամենաժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրված հակառակորդի կորպուսային ուժերի դեմ ընթացող անհավասար գոտեմարտում: Դատելով այդ ընթացքում նրանց կողմից իրականացրած նվիրական գործողություններից, համոզմունք է ստեղծվում, որ հայ մարտիկները ոչ միայն իրենց ոգեղեն ու մարտավարամասնագիտական պատրաստվածությամբ ընդունակ եղան անվերապահորեն կատարելու առաջադրված մարտական խնդիրը, այլև ի զորու գտնվեցին հաղթահարելու վայրենաբարո թշնամու կողմից գործած ահասարսուռ արարքների(հայ զինվորականների և քաղաքացիների գլխատված, անդամահատված ու անարգված մարմիններ) դաժան ազդեցությունը և պահվածքով մնալ զինվորականին հարիր ասպետական բարձրության վրա:

Իրենց մասնագիտական պատշաճ պատրաստականությամբ աչքի ընկան նաև ՊԲ զորատեսակները: Հակառակորդի հարձակողական պլանի խափանման գործում, մանավանդ գլխավոր հարվածի ուղղությամբ, անգնահատելի է բանակային հրետանու կատարածը: Ինչպես ապրիլյան չորսօրյա ակտիվ մարտական գործողությունների ժամանակ, այնպես էլ կողմերի միջև կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո՝ գրեթե մինչև մայիսի կեսերը շարունակված հրթիռահրետանային փոխհրաձգության արդյունքում, բանակի հրետանային ստորաբաժանումների կողմից ընդհանուր առմամբ շարքից հանվեց 807 նշանակետ, որից 531-ը՝ պլանային, 276-ը՝ ոչ պլանային: Հատկապես փայլուն գործեցին հակատանկային պաշտպանության ստորաբաժանումները, որոնց թիրախային հարվածներով ոչնչացվեց մոտ երկու տասնյակ զրահատեխնիկա:

Մարտական գործողությունների ողջ ընթացքում բարձր պատրաստվածություն դրսևորեցին նաև ՊԲ հակաօդային պաշտպնության ուժերը: Հակառակորդը, որը նախաձեռնելով հարձակում, նպատակ ուներ ակտիվորեն կիրառել ռազմական օդուժ, ինչի համար մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնամարտական թռիչքների քողի տակ, բանակային ավիացիայից շուրջ 40 ուղղաթիռ էր վերահենակայել Ժդանովսկի և Եվլախի առաջնային օդակայաններում և ցատկահարթակներում, իսկ 12 ուղղաթիռ՝ Քյուրդամիրում, մարտական գործողությունների հենց սկզբից հանդիպելով հայ հակաօդայինների վճռական հակազդեցությանը, ստիպված էր հրաժարվել դրանց հետագա ներգրավման մտադրությունից: Բավականին արդյունավետ և նպատակային օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած ուժերն ու միջոցները ( ՀՕՊ համակարգի տարրերի կազմակերպված և ժամանակին բացազատում, կայուն և անխափան կառավարում, արագ և ծածուկ խուսավարումների ու տեղաշարժերի իրականացում, հակառակորդի օդային հարձակման միջոցների խոցման ժամանակ դարաններից գործելու մարտավարական հնարքի կիրառում և այլն) ՊԲ հակաօդային զորատեսակի հաշվարկներն առաջադրված մարտական խնդիրը կատարեցին լրիվ ծավալով, արդյունքում ունենալով ոչնչացված թշնամական ուղղաթիռ և հարվածային ու հետախուզական տեսակի անօդաչու թռչող սարքեր:

Ապրիլյան չորսօրյա առճակատման և դրան հաջորդած ժամանակահատվածում, բացի բանակային վերոնշյալ ուղղություններից, գործողությունների վարման անհրաժեշտ մակարդակ ցուցադրեցին նաև ՊԲ մարտական, տեխնիկական և թիկունքային ապահովման մյուս ծառայություններն ու ստորաբաժանումները: Չնայած մարտական թեժ գործողությունների արդյունքում առաջնային գծում (հատկապես՝ հյուսիսում և հարավում) ստեղծված անասելի ծանր պայմաններին, երբ որոշ հատվածներում կորսված էին դիրքեր ու խրամատներ և անհրաժեշտ էր պաշտպանություն կազմակերպելու համար ընթացքից ստեղծել նորը, երբ հրետակոծության հետևանքով շարքից դուրս էր եկել կապը և օդի պես պետք էր անհապաղ այն վերականգնել, երբ հակառակորդի կողմից վնասված զինտեխնիկան հարկավոր էր հենց մարտադաշտում վերանորոգել և մտցնել մարտի մեջ և, վերջապես, երբ սպառվել էր զինվորի սնունդը և թշնամու արկակոծությունների տարափի տակ ցանկացած գնով պիտի հաց հասցվեր առաջին խրամատ, բանակի համապատասխան ծառայություններն, առանց մի պահ կաշկանդվելու, աձնվիրաբար կատարեցին իրենց մասնագիտական պարտականությունները: Այդ և արտակարգ կարևորության այլ գործողություններում առանձնահատուկ դերակատարություն ունեցան բանակի ինժեներական, կապի, զրահատանկային և մարտական ու թիկունքային ապահովման մյուս ծառայություներն ու նրանց ենթակա ստորաբաժանումները:

Խոսել քառօրյա պատերազմի մասին և չանդրադառնալ բանակի թիկունքում կանգնած ու նրա հզորությունը բազմապատկած ժողովրդի նվիրական արարումներին, կնշանակի այդ օրերի իրականությունը ներկայացնել ոչ ամբողջական: Ապրիլյան առճակատումը նորովի բացահայտեց հայ մարդու ներսում խտացած հայրենասիրությունն ու երկրի պաշտպանության հանդեպ ունեցած նրա անսահման նվիրվածությունը: Մարտական գործողությունների առաջին իսկ օրից հայության տարբեր հատվածները ներկայացնող հարյուրավոր կամավորականներ, անտեսելով իրենց տարիքը, առանց որևէ կանչի կամ հայտարարության, շտապեցին կանգնել առաջնագիծը պաշտպանող իրենց զավակների ու եղբայրների կողքին: Այդ ընթացքում առանձնահատուկ ակտիվություն դրսևորեցին հատկապես Արցախյան առաջին պատերազմի մասնակիցները, ովքեր համախմբված լինելով տարբեր հասարակական կազմակերպությունների շուրջ, մեկնեցին ռազմաճակատ և մոտ երկու ամիս շարունակ մարտական ծառայություն իրականացրին առաջնագծի ամենադժվարին հատվածներում: Ավելին, այդ ընթացքում Արցախի ազատամարտիկների միության անմիջական նախաձեռնությամբ կազմավորվեց հատուկ ստորաբաժանում, որը բացի մարտական հերթապահությունից, անհրաժեշտության դեպքում, պետք է կատարեր հակահարվածային գործողություններ: Հատկանշական է նաև, որ բացի մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալուց, Արցախի ազատամարտիկների միությունն իր հնարավորություններից երկրի պաշտպանությանը հատկացրեց մոտ 670 միլիոն դրամ՝ դրանով մեկ անգամ ևս հավաստելով իր բազմակողմանի պատրաստակամությունը հայրենիքի սատարման սրբազան գործին:

Անուրանալի է նաև աշխարհասփյուռ հայության և նրանց կողքին կանգնած բոլոր այն օտարերկրյա քաղաքական ու հասարակական գործիչների կատարածը, որոնց նյութական ու բարոյական աջակցության շնորհիվ ոչ միայն ամրապնդվեց և առավել անխոցելի դարձավ Արցախի պաշտպանությունը, այլև աշխարհն իրազեկվեց, թե ով էր ապրիլյան գործողությունների իրական սադրիչը: Այդ օրերին երկրագնդի տարբեր անկյուններից հավաքագրվեց և Արցախ ուղարկվեց շուրջ 5.5 մլրդ. դրամի չափով նյութական օժանդակություն: Հանուն արցախահայության, միջազգային ամբիոններից Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններով հանդես եկան տարբեր երկրների խորհրդարանականներ ու հայտնի հասարակական գործիչներ: <<Le Monde>> պարբերականում տպագրված հայտարարությունում անդրադառնալով կատարվածին, ֆրանսիացի պատգամավորները ստեղծված իրավիճակի համար առաջինը մեղադրեցին միջազգային հանրությանը՝ շեշտելով, որ հենց վերջիններիս անտարբերությունը հանգեցրեց այդ ագրեսիային և, որ դա մեկ անգամ ևս ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը չի կարող անվտանգ լինել Ադրբեջանի կազմում: Նույն ժամանակահատվածում մեկ այլ հայտարարությամբ հանդես եկան ԱՄՆ 85 կոնգրեսականներ, Միացյալ Նահանգների նախագահից պահանջելով՝ կոնկրետ քայլերով աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը, մասնավորապես՝ շփման գծում ներդնել հետաքննության մեխանիզմներ, իրականացնել դիպուկահարների դուրսբերում և այլն:

Այս ամենին զուգահեռ բավականին լուրջ տեղեկատվական ու քարոզչական աշխատանք ծավալեցին նաև արտերկրում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններն ու ՀՀ դեսպանատները: Արցախը ներկայացնող դիվանագետները, գրեթե բոլոր գերտերություններում և հայաշատ երկրներում, այդ օրերին գտնվում էին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Նրանք հնարավորություն ստացան իրենց տեսակետն արտահայտել ու նաև ճշմարտությունը ներկայացնել այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներով, ինչպիսիք են <<France 24>>, <<Aljazeera>>, <<ABC News>>, <<Sputnik>>, <<AI-Masdar>> հեռուստաընկերությունները: Բացի դրանից օտարերկրյա 100-ից ավելի լրագրողներ ապրիլյան քառօրյան լուսաբանում էին հենց անմիջապես դեպքերի վայրում, ինչը հնարավորություն տվեց առավել համակողմանի և օբյեկտվ ներկայացնել հակամարտության գոտում տեղի ունեցող իրական զարգացումները և, որ շատ կարևոր էր, չեզոքացնել ադրբեջանական ագիտպրոպի կողմից տարածվող ապատեղեկատվությունները:

Ամփոփելով վերոշարադրյալը, կարող ենք փաստել, որ հենց այս և մյուս գործոնների հանրագումարում՝ հայկական կողմին հաջողվեց հերթական անգամ հակառակորդին պարտադրել իր կամքը, ինչը, ցավոք, 2020-ի աշնանը չհաջողվեց... Իսկ, թե ինչու, դատեք ինքներդ...»,-գրել է Սենոր Հասրաթյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:11 28/03/2021  |  ՔաղաքականՄեր բոլոր ողբերգությունների պատճառը հայի այս տեսակն է. Հասրաթյանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի մասին
13:10 27/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀիմա էլ արդեն, չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց իրեն՝ արցախցուն...Սենոր Հասրաթյան
11:50 26/03/2021  |  ՄեկնաբանությունՑավալի է, որ այսօր այդ անհատներին թիրախավորում են նրանք, ովքեր ժամանակին ոչ միայն խուսափում էին Հայրենիք պաշտպանելուց, այլև այդ հաղթանակից 24 տարի անց տվել են Հայրենիքի մեծ մասը. Հասրաթյան
11:17 23/03/2021  |  ՄեկնաբանությունՍուտասանն ու «մեծ կոմբինատորը» հավատավոր մոլորյալներին «առաջնորդում» է մի հանգրվան, որտեղ տիրելու է և հացի, և Հայրենիքի ամայություն. Սենոր Հասրաթյան
15:43 22/03/2021  |  ՄեկնաբանությունՇատ մեծ է սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում հերթական լայնածավալ առճակատման հավանականությունը. Հասրաթյան
20:13 20/03/2021  |  ՄեկնաբանությունԱրցախից աստիճանաբար հանվում են ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները. Սենոր Հասրաթյան
11:30 20/03/2021  |  ՄեկնաբանությունԲզկտված ու հուսահատ Հայրենիքի վերջին հենարանն իր բանակն է. Հասրաթյան
11:13 18/03/2021  |  ՄեկնաբանությունՎտանգավոր է այն մարդը, ով դադարել է հաշվի նստել հանրային կարծիքի հետ. Սենոր Հասրաթյան
18:15 17/03/2021  |  ԼՐԱՀՈՍՄեկ պետականատեր ենք եղել, մեկ օտարահպատակ. Այսօր, տակավին, մենք ազգովին կանգնած ենք նույն խնդրի առաջ.Սենոր Հասրաթյան
10:41 16/03/2021  |  ՄեկնաբանությունԶգացողություն ունեմ, որ իշխանության վերին հարկերում կատարյալ խուճապ է. Հասրաթյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]