ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօրվա խորհրդարանը պատմության մեջ մնալու է ամենախայտառակ էջով. Թովմասյան 03/31/2021 16:25 | ԼՐԱՀՈՍ
Ալեն Սիմոնյանն իրավաբան է և բառերն օգտագործելիս պետք է ճիշտ օգտագործի, որովհետև լեգիտիմությունն իրավաբանական տերմին է և մենք լեգիտիմ պատգամավորներ ենք, ստացել ենք պատգամավորի մանդատ ԿԸՀ-ից և հանրության քվեի արդյունքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե խմբակցությունից դուրս եկած պատգամավորների աշխատանքը ոչ լեգիտիմ է։
«Երկրորդ՝ ես ընտրվել եմ ռեյտինգային ընտրակարգով և հավաքել եմ շատ մարդկանցից եռակի-քառակի անգամ ավել ձայն։ Այսինքն՝ անհատապես իմ անվան դիմաց մարդիկ նշել են»,-նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ պետք է համեմատել, թե ով է ավելի հանրօգուտ գործով զբաղվում և ինչով են զբաղված իշխանական պատգամավորները։
Թովմասյանը նշեց, որ իրենք (անկախ պատգամավորները հեղ.) պատգամավորի լծակները փորձում են ծառայեցնել հանրային լայն շահերին և այժմ աշխատանքային ընթացակարգով խորհրդարանին ներկայացված է Արցախի ապագային վերաբերող հայտարարության նախագիծ։
«Հիմա թող իշխանականները նստեն, հատ-հատ կարդան և փորձեն հասկանալ, թե ինչ ենք մեն ուզում։ Գիտեք, այսօրվա խորհրդարանը պատմության մեջ մնալու է ամենախայտառակ էջով, որ մենք Արցախը հանձնող իշխանության պարլամենտական երկրի խորհրդարան ենք և այս խորհրդարանը պետք է գնահատական տա, թե Արցախի ապագան ինչպես է պատկերացնում, մենք ինչ ենք հասկանում Արցախ ասելով, որտեղից է սկսվում Արցախի սահմանը, ի վերջո, Արցախը տվեցինք և վե՞րջ, թե Արցախի համար դեռ կռիվ ունենք տալու»,-նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ այդ հարցերը բարձրացվել են հայտարարության տեքստում և իշխանականները շատ լուրջ քննություն ունեն անցնելու, պետք է իրենց գնահատականը տան՝ քվեարկելով։
Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների պնդումներին, թե Թովմասյանի օգտին քվեարկել են քաղաքացիները, քանի որ «Իմ քայլով» է ներկայացել, Թովմասյանը նշեց, որ ինքը որ կուսակցությունով էլ դներ, այդքան ձայն կստանար, բայց որևէ այլ կուսակցությամբ չէր առաջադրվի, քանի որ երբևէ մտադրություն չի ունեցել քաղաքականությամբ զբաղվելու, պարզապես հեղափոխական ոգևորությամբ ցանկացել է երկրի համար մի լավ բան անել։
«Հիմա էլ՝ բազմաթիվ կուսակցություններից առաջարկ ունեմ, որ կուսակցությունով էլ գնամ՝ պատգամավոր եմ դառնալու, թող հանգստանան։ Ես կորոշեմ՝ ընդհանրապես այս քաղաքական միջավայրում, այս զզվելի միջավայրում ուզու՞մ եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես պատգամավոր, թե չէ, որտեղ մարդիկ կասկածի տակ են դնում ցեղասպանության ճանաչման կամ ընդհանրապես ցեղասպանության հարցն էլ շուտով կասկածի տակ են դնում, կասկածի տակ են դնում մեր հայրենիքի սահմանները, Քարվաճարը հայկական է, թե ոչ։ Ես մտածելու բան ունեմ՝ ուզում եմ ընդհանրապես լինել քաղաքական մի միջավայրում, որտեղ իշխում է այս մթնոլորտը»,- նշեց Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ