ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամին չի փոխվել. Անասուններ գողանալը շարունակական է դառնալու, դրանից հետո մարդաորսը կսկսվի, ժողովուրդը մանթրաշ վիճակում է. Շուռնուխի գյուղապետ 03/30/2021 12:15 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանցիները 15 օր առաջ Շուռնուխի գյուղացու 13 կովերին քշել են դեպի ադրբեջանական տարածք և մինչ օրս հետ չեն վերադարձրել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ դեպքի հաջորդ օրը շուռնուխցին սահմանապահների ուղեկալ հրամանատարի և խաղաղապահների հետ միասին գնացել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հարակից գյուղ, որտեղ երևացել են անասունների հետքերը. «Մութն ընկել է ու հետաձգվել է անասուններին որոնելու աշխատանքը։ Ուղեկալի պետը ռուսների միջոցով անընդհատ դիմում էր ադրբեջանական կողմին, իսկ այնտեղից պատասխանում էին, որ եթե գտնեն, կբերեն։ Պարզ է, որ չեն էլ գտնի»,-ասաց գյուղապետը։
Վերջինս նշեց, որ եթե տեսնեին՝ ադրբեջանցիներն անասուններին քշում են ու տանում, ապա կկանխեին, ինչ-որ բան կձեռնարկեին, բայց չեն տեսել. «Այդ տղան GPS-ի գծած սահմանին մոտ է ապրում, մի քանի մետր է հեռու։ Այլընտրանք չկա, ադրբեջանցիներն են քշել կովերին։ Այնտեղ անտառ է և հնարավոր է մտնեն ու տանեն ընդամենը 10 րոպեի ընթացքում»,-ասաց Հակոբ Արշակյանը։
Շուռնուխում գյուղացիների ապրուստի միակ միջոցն անասուններն են։ GPS-ով սահմանազատումից հետո գյուղում անասունները պակասել են, շատերը վաճառել են, քանի որ գյուղում արոտի խնդիր կա. «Նախկինում լավ եղանակի ժամանակ անասուններին բաց էինք թողնում, կարող է մեկ շաբաթ դրսից օգտվեին, հիմա խոտի պաշարը վերջացել է, ամեն ինչ դժվարացել է»,-նշեց գյուղապետը։
Նրա խոսքով Շուռնուխի այդ բնակիչը 50 գլուխ խոշոր եղջերավոր ունի, որից 13-ն ադրբեջանցիները տարան։ Հակոբ Արշակյանը նշեց, որ այս ընթացքում նման դեպքեր չեն եղել, և սա սկիզբն է. «Շատ վատ է, որ հետ չվերադարձրեցին, որովհետև դա արդեն շարունակական է դառնալու, դրանից հետո էլ մարդաորսն է սկսվելու։ Թշնամին չի փոխվել, հենց ծառերը կանաչեն, անտառն անտեսանելի է լինելու, կարող են մայրուղի դուրս գալ մեքենա, ուղևոր էլ վերցնել ու տանել։ Այդ հատվածներն արդեն շատ վտանգավոր են լինելու»,-ասաց Հակոբ Արշակյանը։
Վերջինս նկատեց՝ բնակիչների մոտ անհանգստություն կա, բայց առայժմ գյուղը լքելու միտք չունեն. «Ժողովուրդը կայուն մանթրաշ վիճակում է»,-եզրափակեց գյուղապետը։
Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ այս հարցով դիմել է խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ