Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել

Շարունակում են հատել հայ ժողովրդի կենսական շահերի բոլոր «կարմիր գծերը»․ «Փաստ» 03/30/2021   09:39  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում հայկական կողմի կապիտուլ յացիայի հետևանքով տարածաշրջանում ուժերի ռազմաստրատեգիական դասավորության փոփոխություն է տեղի ունեցել հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի։ Եվ հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իր ազդեցությունն ուժեղացնելու լրացուցիչ լծակներ ստեղծել։ Հենց դրանով է պայմանավորված, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով պարբերաբար զորավարժություններ են իրականացնում և համատեղ տարբեր ծրագրերի նախաձեռնությամբ հանդես գալիս։ Իսկ առավել հեռանկարային մասով Բաքվի և Անկարայի ցանկություններն ուղղակի վտանգ են ներկայացնում հայկական պետականության համար։ Հիմա գանք այս օրերի ամենաքննարկվող հարցերից մեկին. ի վերջո, պե՞տք է հարևանների հետ հարաբերությունները կարգավորել, թե՞ ոչ։

Իհարկե, անհրաժեշտություն է հարևան երկրների հետ հարաբերությունների կառուցումը, բայց հարցն այն է, թե ինչ գին է վճարվելու դրա համար։ Իսկ մյուս կողմից էլ՝ այդ հարաբերությունները պետք է լինեն փոխադարձ զուգահեռ հարթության վրա, այլ ոչ թե ուղղահայաց։ Այնինչ, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հասնել Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մի այնպիսի հանգրվանի, որում Հայաստանը հանդես գա անընդմեջ միակողմանի զիջումների գնացող կողմի դերում։ Իսկ գործող իշխանություններն էլ երկրի ուժերը վերականգնելուն միտված քայլեր ձեռնարկելու փոխարեն ընտրել են ամեն գնով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու ճանապարհը՝ անկախ այն հանգամանքից, թե դա ինչ ծանր հետևանքներ կունենա մեր երկրի համար։ Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ արտգործնախարար Արա Այվազյանը, հաշվի առնելով Արցախի հետ կապված նոր իրողությունները, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի փակ պահելու Հայաստանի հետ սահմանը։

Նկատի ունենանք, որ Թուրքիան միշտ ձգտել է հասնել նրան, որ Հայաստանի հետ սահմանների բաց կամ փակ լինելը անմիջականորեն կապվի Արցախյան հիմնախնդրի հետ, իսկ հայկական կողմը միշտ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու կողմնակից է եղել։ Փաստորեն այսպիսով Հայաստանը, ավելի ճիշտ՝ այս իշխանությունը, ընդունում է Թուրքիայի խաղի կանոնները։ Թերևս դրանով է նաև պայմանավորված, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակներն իրենց հայտարարություններում ի ցույց են դնում հատուկ շահագրգռվածություն, որպեսզի Փաշինյանը շարունակի պաշտոնավարել։ Ու սա քիչ չէ, իշխանությունները հիմա էլ հակվել են թուրքերի հետ «ախպերության» միջոցով իրենց իշխանությունը պահելու գաղափարին։ Բայց քանի որ Փաշինյանի իշխանությունն այս հարցում բախվելու է հասարակության համառ դիմադրությանը, ապա նրանք արդեն իսկ սկսել են նախևառաջ խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման «օգուտներից»՝ այն կապելով տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ։ Իսկ դրա համար պետք է փոխել Թուրքիայի՝ մեր հանրության շրջանում պատմականորեն արմատավորված թշնամու կերպարը։

 
Եվ այս համատեքստում պատահական չէ, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Թուրքիայի՝ շթնամի պետություն համարվելու հարցին, հայտարարում է, թե Հայաստանի մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և իրենք այդ ուղղությամբ աշխատում են: Հասկանալի է, ԱԽ քարտուղարը ինքնագլուխ, «հենց այնպես» չէր նետել այդ թեզը: Եվ դա շուտով ապացուցվեց: Ընդամենը երկու օր անց Արմավիրի մարզ այցելության մեկնած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մենք պետք է փոխենք մեր դիտանկյունը տարածաշրջանի նկատմամբ՝ նկատի ունենալով Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը և նորից մեջբերելով իր խոսքերը թշնամանքի հետ կապված. «Որքան մենք ենք համարում թշնամի, այդքան էլ մեզ են համարում թշնամի, էլի մենք ենք շատ համարում թշնամի, այդքան մեզ են ավելի շատ համարում թշնամի, ինչքան մեզ շատ են թշնամի համարում, այնքան մենք ավելի շատ ենք թշնամի համարում, մենք այս մասին պետք է մտածենք, մենք տարածաշրջանում պետք է Հայաստանի շուրջ ստեղծենք որոշակի բարենպաստ միջավայր»։

Եթե այս միտումը շարունակվի, ապա կասկած լինել չի կարող, որ իշխանությունները մի օր էլ հանուն Թուրքիայի հետ «քիրվայության» կարող են «օրենքի ուժով» հրաժարվել Հայոց ցեղասպանության փաստից, ինչը ևս Թուրքիայի՝ հարաբերությունների կարգավորման հիմնական պահանջներից է։ Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու պահանջատիրության խնդիրը ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, այլև սփյուռքահայության պայքարի կարևորագույն բաղադրիչը։ Փորձագիտական շրջանակները պատահական չեն համարում, որ Փաշինյանն ու իր թիմակիցները կտրուկ անցնում են «թուրքերի հետ ախպերություն» անելու թեմային այն ֆոնին, երբ ակտիվացել են ԱՄՆ գործող վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին խոսակցությունները։ Եվ Հայաստանի նման վարքագիծը անիմաստ կարող է դարձնել ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Մյուս կողմից էլ՝ մեր իշխանությունների թուրքամետությունը սեպ է խրում Հայաստանի և սփյուռքի հարաբերություններում։ Ընդհանրապես, այս իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման են գնում մեր համազգային շահերի հաշվին։ Այսինքն, քիչ չէ, որ մեր երկիրը անդունդի եզրին են հասցրել, պարտության են մատնել, հազարավոր զոհերի ու հսկայական տարածքների կորստի պատճառ են դարձել, ոչ միայն հեռանալու նպատակ չունեն, այլև շարունակում են հայ ժողովրդի կենսական շահերի «կարմիր գծերը» հատելու ճանապարհը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 30․03.21թ. համարում։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:36 30/03/2021  |  ՄամուլՓաշինյանի Արմավիրի մարզ այցն անամպ չի անցել. շարասյունը նախընտրել է գյուղ չմտնել. «Հրապարակ»
09:31 30/03/2021  |  ՄամուլՓաշինյանը վախենում է դեմարշից, նախընտրական ցուցակը գաղտնի է պահում. «Հրապարակ»
09:22 30/03/2021  |  ՄամուլԻ՞նչ «որոշումներ» է ուզում կայացնել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
00:26 30/03/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլից մենք հաստատ կազատվենք, իսկ թե ոնց ենք ուշքի բերելու իր աղանդի մարդկանց իրոք չգիտեմ. Արա Վարդանյան
21:23 29/03/2021  |  ՔաղաքականԱյո՛, լիզելով թուրքերի ոտքերը Հայաստանը կդառնա տնտեսապես հզոր վիլայեթ՝ Թուրքիայի կազմում. Հայկ Մարտիրոսյան
21:00 29/03/2021  |  ՄեկնաբանությունՉի բացառվում, որ բանավոր պայմանավորվածությունների շրջանակում հենց Նիկոլն է խնդրել Իլհամին գերիներին որոշ ժամանակ պահել իր մոտ եւ բաց թողնել ընտրությունների նախօրյակին. Աղասի Ենոքյան
19:18 29/03/2021  |  ՄեկնաբանությունԴիմակայենք ու ոչնչացնենք մեր մեջ եղած ստրուկին, տուրք չտանք թուրքահպատակ ստահակին. Թաթուլ Պետրոսյան
18:58 29/03/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանին աղուհացով դիմավորած գյուղի գյուղապետը ՊԵԿ նախագահի հայրն է. 168.am
15:49 29/03/2021  |  ԼՐԱՀՈՍԿխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները
14:40 29/03/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն անձամբ և հետևողականորեն Ռոբերտ Քոչարյանին ապահովեց բարձր վարկանիշով

Արխիվ

[]