ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսկ պետությունը ե՞րբ եք լուծարելու կամ վաճառելու․ «Փաստ» 03/30/2021 10:59 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն ուսումնական հաստատությունները Երևանից մարզեր կամ էլ մայրաքաղաքի արվարձաններ տեղափոխելու գաղափարը մշտապես առաջ է քաշվել, կարելի է ասել, բոլոր իշխանությունների ժամանակ։ Անդրադառնում էին այս հարցին, խոսում հնարավորությունների ու հեռանկարների մասին, կողմ ու դեմ արտահայտվում, բայց երբեք էլ այդ գաղափարը կյանքի չկոչվեց, քանի որ որևէ մեկն այնքան «համարձակ» չեղավ քանդելու արդեն իսկ աշխատող համակարգը։ Ու ամենակարևորը՝ երբեք, երբեք ոչ մեկի գլխում չի ծնվել «փառահեղ» գաղափար՝ վաճառել բուհերի շենքերը և մայրաքաղաքից դուրս ակադեմիական քաղաք ստեղծել։ Մեզ թվում էր, թե կորցրել ենք այլևս զարմանալու, հիասթափվելու կարողությունը, մեզ թվում էր, թե ամեն ինչ տեսել ենք, բառացիորեն ամեն ինչ։ Բայց ... մեզ միայն թվում է:
Նույնիսկ ծայրահեղ դժբախտության մեջ այն մեկ մարդն այդպես էլ չի թողնում ցավը հաղթահարել, չի թողնում մոռանալ իր գոյության փաստը, դրանից բխող ամոթը և առաջ շարժվել։ Մենք ամոթով ենք թերթում միջազգային մամուլը՝ տեսնելու, թե այս անգամ մեր մասին ինչ են գրել, ինչպես են մեր ամոթն ու ցավը լուսաբանել, հիմա ո՞վ է խոսել մեր՝ երկրի իշխանություն փոխելու անկարողության և մեր՝ որպես ժողովուրդ ոչ հեռատես լինելու մասին։ Մի փոքրիկ ուրախություն, մի փոքրիկ սփոփանք, որ մեզ են փոխանցում մեր մարզիկները, մեկ էլ հանկարծ հերթական փառահեղ մտքերը՝ մե՛կ համալսարանների շենքերն է ուզում վաճառել, մե՛կ էլ գնում ու «գելերին» է հիշում, դե, ինքն էլ գելխեղդն է։ Վերջինիս առումով սոցցանցերում շատ հետաքրքիր քննարկումներ ու համեմատություններ կան, ի դեպ... Բայց սա՝ մի կողմ...
Երբեմն տպավորություն է, թե ցանկություն կա վերջնականապես քանդել ամենն, ինչ կա Հայաստանում ու Արցախում՝ մինչև վերջ քանդել, լուծարել, միավորել: Այսպես որ գնաց, մի օր էլ պետությունը կլուծարվի կամ էլ կդառնա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, պետությունն ի՞նչ ենք անում։ Կսփռվենք աշխարհով մեկ, գիր ու գրականության կենտրոններ կբացենք, կփառաբանենք մեզ ու մեր մշակույթը, այն ամենը, ինչ նաև մեր ձեռքով քանդեցինք: Սա էլ մի ուրիշ ցավ է, բայց դրա մասին՝ մի ուրիշ անգամ: Հիմա մտածում եմ՝ ինչպես կարող ենք «օգտագործել» համալսարանների շենքերը: Ինչների՞ս է պետք Երևանի պետական համալսարանի շենքը։ Կարող ենք այն «քյալլա» ուտելու օբյեկտի վերածել։ Դե, գիտեք, քյալլան Գյումրիի մենաշնորհն է, մի մասնաճյուղ էլ Երևանում կբացենք՝ ԵՊՀ-ի շենքում։ Մի սիրուն անուն կդնենք հաստատության վրա, տուրիստներ է, որ կընդունենք։ Ի՞նչ 319 տոկոս աճ, 5000-ը կտանք ու կանցնենք։ Մանկավարժական համալսարանի տեղում կարող ենք կանաչեղենի մեծ շուկա բացել՝ մեծ ու բազմազան տեսականիով, թե չէ, ի՞նչ ենք անում Մանկավարժական համալսարանը։
Թատերական համալսարանը կարելի է առհասարակ լուծարել, մենք այնքան ինքնուս «դերասան» ու «ռեժիսոր» ունենք, ինչների՞ս է պետք չորս կամ վեց տարի սովորելը. անիմաստ զբաղմունք։ Դե, մնացած շենքերի մասով էլ թողնում ենք ընթերցողների երևակայությանը, մերն այսքանով սպառվում է: Իրականում, այսպես են քայքայվում բոլոր պետությունները ու աշխարհի երեսից իսպառ կորչում ազգերը, երբ դիպչում են նրանց մշակույթին ու կրթական համակարգին։ Երբ որոշում ես հագուստդ ինքդ ձևափոխել և վստահ չես արդյունքի վրա, վերցնում ես այն և տանում մասնագետի մոտ։ Նա իր սուր դանակով հմտորեն կտրում է ավելորդ կամ պատռված մասը, գեղեցիկ կարում, ինչ-որ նոր աքսեսուար ավելացնում, որ չփչացնի հագուստի ընդհանուր տեսքը։ Արդյունքում հին հագուստը նոր տեսք է ստանում, գեղեցկանում։ Գուցե համեմատությունը տեղին կամ ընդունելի չլինի, բայց մեր կրթական համակարգը հին հագուստի պես ուզում են փչացնել՝ շենքերը, կրթական ծրագրերը, առարկաները։ Չեն ուզում նորոգել պատռված հատվածը, նախընտրում են կտրել ու դեն նետել այն, ավելացնում են նորը՝ սովորաբար մի բան, որը բոլորովին համահունչ չէ մեզ, մեր ազգային գաղափարախոսությանը, եթե, իհարկե, այն դեռ ունենք։
Ավերելով կրթական համակարգը՝ դուք կործանում եք պետությունը, քանի որ կրթված մարդն է ցանկացած հասարակության հիմքում, ցանկացած պետություն կառուցողը, հուսահատության ճահճից հասարակությանը դուրս բերողը։ Բայց դե, ում ինչ ենք ասում: Այլևս անիմաստ է ողջախոհության կոչ անել մարդկանց, որոնք երեք տարվա մեջ մեզ ապացուցեցին, ցույց տվեցին, թե ինչպիսի հմտությամբ ու գիտակցված քայլերով կարելի է քանդել 30 տարի կառուցած պետությունը, պետական բոլոր համակարգերն ու ամենակարևորը՝ բանակը:
Հ.Գ. Փաստորեն, ներկայիս իշխանություններն աննախադեպ ատելություն ու քամահրանք ունեն ոչ միայն լրագրողների, այլ նաև կրթության ու կրթված մարդկանց նկատմամբ: Սա՝ ուղղակի, որպես փաստի արձանագրում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ