ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նվաստացած վիճակում գնում ենք հարաբերությունների շտկման, ասում ենք՝ Թուրքիա, արի մեզ կեր. հոգեբան 03/29/2021 15:11 | ԼՐԱՀՈՍ
Չեմ պատկերացնում, թե ինչպես են վեց ամիս առաջ տեղի ունեցած 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներն ընդունելու ադրբեջանցու կամ թուրքի հետ հարաբերությունները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների կողմից պարբերաբար հայտարարվում է Թուրքիայի հետ հարաբերություններում մոտեցումներ շտկելու մասին։ Հատկանշական է, որ նման հայտարարություններ արվում են մեր երկրի վարչապետի և մեր երկրի ԱԽ քարտուղարի կողմից ևս։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ լինել չեն կարող, մենք ունենք լուրջ պատմություն, որը ոչ մի կերպ թույլ չի տալու, որ իշխանությունների կողմից բերված մոտեցումներն իրականացնել, թեև հասկանալի է, որ այս իշխանությունները եկել են հենց այդ մոտեցումները կյանքի կոչելու համար, որովհետև նրանց մեջ կան պերսոնաներ, որոնք մինչև հեղաշրջումը զբաղվել են հայ-թուրքական հարաբերությունների բարեկամացման, թշնամու կերպարի նվազեցման գործերով։ Հոգեբանը նկատեց՝ այսօր շատ արագ արվում են գործողություններ, որոնք անհասկանալի են, ինքը չի պատկերացնում, թե ինչպես են վեց ամիս առաջ տեղի ունեցած պատերազմի զոհերի հարազատներն ընդունելու ադրբեջանցու կամ թուրքի հետ հարաբերությունները։
«Հասկանում եմ, որ ուտոպիական մոտեցում է՝ սահմանների բացում և այլն։ Ես այսօր դա չեմ պատկերացնում։ Մենք ունենք 1915թ Եղեռն, որտեղից ձևավորվել է թուրքի այդ կերպարը»,- նշեց հոգեբանը։
Հոգեբանը նկատեց՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մոտեցումները շտկելու մասին թեզը շրջանառվում է ոչ թե մեկ անձի, այլ՝ մի շարք պաշտոնատար անձանց կողմից՝ ԱԽ քարտուղարի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի, Անդրանիկ Քոչարյանի և այլ անձանց կողմից, ինչն ուղղակիորեն վկայում է, որ սա «Իմ քայլը» խմբակցության թեզ է, ոչ թե՝ մեկ անձի իմպուլսիվ քայլ։ Շրջանառվող թեզը, հոգեբանի դիտարկմամբ, ոչ հայանպաստ է և այն իրականացնելու դեպքում կարող են վստահ ասել, որ կկորցնենք ինքնությունը, պետականությունը և շատ դժվար իրավիճակում կհայտնվենք։
Հոգեբանը նշեց, որ համենայն դեպս, այս շրջանում նման լուծում չի տեսնում։
«Եթե անցյալ ենք գնում, ունեցել ենք շրջան, որտեղ մենք ունեցել ենք թուրքերի հետ բարեկամական հարաբերություններ և այդ բարեկամական հարաբերությունները վերջացել են 1915թ Ցեղասպանությամբ։ Տեսնելով այդ նախադեպերը, այս պատերազմի ընթացքում եղած դաժանությունները, որոնք տեղի են ունեցել մեր գերիների, զոհվածների նկատմամբ՝ չեմ տեսնում այդ նախադրյալները, ըստ որի՝ կարող ենք ունենալ այդ հարաբերությունները։ Դիմացի կողմից էլ չկա նախադրյալներ, չկա բարեգութ վերաբերմունքը»,- նշեց Մադաթյանը՝ ընդգծելով, որ պատերազմից վեց ամիս է անցել, իսկ գերիների փոխանակումը դեռևս չի ավարտվել, այսինքն՝ հակառակորդը չի ցանկանում վերադարձնել գերիներին, ուստի, ինչ բարեկամական հարաբերությունների մասին է խոսքը։
Մադաթյանն ընդգծեց՝ ի՞նչ բարեկամական հարաբերությունների մասին է խոսքը մի սուբյեկտի հետ, որն այսօրվա դրությամբ մեր երիտասարդներին պահում է իր մոտ և գերիներին անվանում տեռորիստ։ Կոնֆլիկտի լուծման համար պետք են նախադրյալներ և երկկողմանի ցանկություն, սակայն, ինչպես նկատեց հոգեբանը, հիմա ունենք մեր կողմից միակողմանի ցանկություն՝ կամայական գնով, իսկ հակառակ կողմից՝ ընտրովի մոտեցում, այսինքն, թեև ասում են, որ ցանկանում են, բայց գերիներն ահաբեկիչներ են, հայերը պետք է ոչնչանան, սակայն այդպես չի լինում։
«Ո՛չ ժողովուրդներն է պատրաստ, ո՛չ պետությունները։ Մենք հիմա գտնվում ենք նվաստացած վիճակում։ Նվաստացած վիճակում գնալ կոնֆլիկտի վերացմանը՝ ամենավատ բանն է, որ կարող ենք անել մեր երկրի համար։ Մենք արժանապատիվ դիրքում չենք՝ ուղիղ պատնեշներով, մենք նվաստացած վիճակում ենք և այդ վիճակում գնում ենք հարաբերությունների շտկման, ասում ենք՝ Թուրքիա, արի մեզ կեր»,- նշեց հոգեբանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է առաջին հերթին ուղղել մեր մեջքը և ձևավորել արժանապատիվ հարաբերություններ, այլ ոչ թե այն, ինչ այսօր ունենք։ Մադաթյանը հիշեցրեց, որ վերջին եռակողմ հանդիպման ժամանակ տեսանք, որ մեր ազգը ներկայացնող պերսոնան այնտեղ նստած էր կահույքի պես, որևէ դեր չէր կատարում, այդ հանդիպումն ամբողջությամբ երկկողմ էր, մեր կողմից պարզապես ինչ-որ մեկը նստած էր և կարող էր նաև նստած չլինել։
«Առ այսօր չի կարողանում լուծել կարևորագույն խնդիրներից մեկը՝ գերիների հարցը, չի կարողանում լուծել մեր սահմանների, գյուղերի պաշտպանության կամ ապահովության հարցը, ինչ հարաբերությունների մասին ենք խոսում, ինչ ենք ուզում։ Մտնե՞նք Թուրքիայի պաշտպանության տակ, դառնա՞նք Թուրքիայի մասը։ Չեմ կարող դա հասկանալ»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ