Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ

Փաշինյանի «Happy end»-ը և Հայաստանի «Game over»-ը. «168 ժամ» 03/27/2021   10:13  |  Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը՝ որպես կերպար, նրա անցած ուղին՝ անհատական մակարդակում «հաջողության պատմություն» է։ Իջեւանցի տղան՝ չունենալով անգամ բարձրագույն կրթություն, դառնում է նախ՝ սկանդալային լրագրող, ապա՝ ընդդիմադիր գործիչ, հալածվում է, հետո հայտնվում է խորհրդարանում, ավելի ուշ՝ քայլում է երկրի մի հատվածով եւ․․․ հայտնվում է իշխանության ղեկին։ Իսկական հոլիվուդյան «happy end»-ով ավարտվող ֆիլմի սյուժե է, որը, սակայն, կարող է արժանահավատ լինել միայն այն դեպքում, եթե նկարահանվի տրագիկոմեդիայի ժանրում։

Բանն այն է, որ անհատական մակարդակում Նիկոլ Փաշինյանի ուղին հիշեցնելով «հաջողության պատմություն», հանրային, համապետական մասշտաբով՝ իրականում աղետի ու կործանման պատում է, որում արդեն երեք տարի ու մինչեւ օրս ապրում է Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը հակասական կերպար է, ու իր կերպարի հանգույն՝ հակասական է նաեւ նրա անձնական ու անանձնական դերը։ Իսկ այդ հակասականությունն ամենաշատն արտահայտվում է նրանով, որ նրա անձնական «հաջողության պատմության» արդյունքում Հայաստանն արժանիորեն հավակնում է դասվել, նույն արեւմտյան եզրաբանությամբ՝ «Failed state»-երի՝ ձախողված պետությունների շարքին։

Նիկոլ Փաշինյանի անձնական այդ հաջողությունը հանգեցրել է Հայաստան պետության ձախողման։ Այդ մասին, իհարկե, նկարահանվելու դեպքում՝ հոլիվուդյան ֆիլմում ոչինչ չի ասվի, քանի որ գոնե այս պահի աշխարհաքաղաքական շահերին համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի միայն «հաջողության պատմությունը», եւ ոչ երբեք դրա արդյունքում՝ Հայաստանի՝ ձախողված պետություն դառնալու դառն իրողությունը։

Հարցը՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի անհատական «հաջողության պատմությունը» նման ողբերգական ավարտ ունեցավ Հայաստանի համար, տասնյակ, հարյուրավոր պատասխաններ ունի, որոնցից յուրաքանչյուրն առանձին քննարկման նյութ է։ Սակայն այդ պատասխանների եթե ոչ՝ ամբողջական շարքը, ապա՝ զգալի մասը կարելի է գտնել մեր հայրենակից Դարոն Աջեմօղլուի համահեղինակած «Ինչո՞ւ են ազգերը ձախողում» (Why Nations Fail) գրքում։

Աջեմօղլուին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության սկզբնական շրջանում ցանկանում էր հրավիրել Հայաստան՝ աշխատելու, սակայն դա տեղի չունեցավ։ Թերեւս, նաեւ այն պատճառով, որ մեր հայրենակիցն ի սկզբանե տեսնում էր, որ Նիկոլ Փաշինյանը պետության հետ անում է այն, ինչն իր աշխատության մեջ համարվում է պետությունների ձախողման հիմնական պատճառ։ Ընդհանուր առմամբ, Աջեմօղլուի եւ գրքի համահեղինակ Ռոբինսոնի թեզը հանգում է նրան, որ ազգերը, պետությունները ձախողում են ինստիտուտների չկայացվածության պատճառով։ Նրանց մոտեցմամբ, պետության բարօրությունը, այդ թվում՝ տնտեսական զարգացումը կախված է առավելապես քաղաքական եւ տնտեսական ինստիտուտների ներառականությունից։

Իսկ ինստիտուտները ներառական են համարվում այնքանով, որքանով քաղաքական որոշումների կայացմանը մասնակցում են հնարավորինս մեծ թվով մարդիկ, ի տարբերություն ոչ ներառական կամ, Աջեմօղլուի բնորոշմամբ, «էքստրաակտիվ» ինստիտուտների, որոնցում որոշումները կայացվում են սահմանափակ թվով սուբյեկտների կողմից։ Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանը գնաց «էքստրաակտիվ» ճանապարհով՝ առանց այդ էլ ավանդաբար որոշումների կայացման կենտրոնացված նախկին համակարգը վերածելով գրեթե ամբողջությամբ անձնակենտրոն կառույցի. ինստիտուտները ներառող դարձնելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն  ինքը ներառեց հնարավոր ամենայնը՝ ստեղծելով ձեւով՝ ժողովրդավարական, սակայն բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ։

Պառլամենտական կառավարման կարգ ունեցող երկրում խորհրդարանը վերածվեց խամաճիկի, գրեթե զրոյացվեցին իշխանությանը հակակշռող ու փոխզսպող բոլոր ինստիտուտները։ Իշխանության այսպիսի բյուրեղացումը, առնվազն Աջեմօղլուի տեսության տրամաբանությամբ, պետությունը ձախողման տանելու ամենաուղիղ ճանապարհն  է։ Իսկ եթե դրան գումարենք իշխանության ներկայացուցիչների անհատական ու հավաքական անգրագիտությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունն ու ոչ կոմպետենտությունը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Հասարակությունների ու պետությունների ճակատագրերը ոչ միայն կարող են չհամապատասխանել դրա առանձին անդամների «հաջողության պատմություններին», այլ կարող են լինել հակամետ ու փոխբացառող։ Հենց դա է տեղի ունեցել Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը կերտել է իր «հաջողության պատմությունը»՝ ի հաշիվ Հայաստանի պետության ու պետականության։ Եվ եթե նրա պատմության մոտիվներով հոլիվուդյան կամայական ֆիլմը կավարտվի տափակ «Happy end»-ով, ապա Հայաստանի համար ավարտը կարող է արտահայտվել ողբերգական «Game over»-ով։

Մենք հիմա ապրում ենք այս երկու սյուժետային ֆինալների կերտման ժամանակներում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 27․03.21թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:09 27/03/2021  |  ՄամուլՓա­շի­նյա­նին հա­ջող­վե՞լ է հա­մո­զել գե­նե­րա­լի­տե­տին. «Փաստ»
08:26 27/03/2021  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանն Արմավիրում 4 գյուղ կայցելի. երթուղին խիստ գաղտնի է պահվում․ «Հրապարակ»
22:51 26/03/2021  |  ՄեկնաբանությունԵրկու ձերքբերումներ, որոնք տեղի ունեցան ոչ թե Նիկոլի կամքով, այլ ընդհակառակը, իր կամքին հակառակ. Արգիշտի Կիվիրյան
22:37 26/03/2021  |  ՄեկնաբանությունԱյդ ամենը կարող էր չլինել, եթե պետական համակարգում Նիկոլի և նրա պատվիրատուների հրահանգների կատարածուներ չլինեին. Գոռ Բադյան
21:32 26/03/2021  |  ՔաղաքականՆիկոլի մղձավանջային օրերն առջևում են. ՀՀԿ-ն անակնկալ է պատրաստել. Հայկ Մամիջանյան
20:08 26/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն մերժել է Փաշինյանի օգնական կողմից քրեական գործով առերևույթ միջամտության փաստի առթիվ քրեական գործի հարուցումը
19:58 26/03/2021  |  ԼՐԱՀՈՍՊուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղը
19:31 26/03/2021  |  ԼՐԱՀՈՍ«Սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացման համար». Փաշինյանը ծանոթացել է ՏԿԵՆ ծրագրերին
16:05 26/03/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանին ընտրելով հայերը կլեգիտիմացնեն նրա արած բոլոր քայլերը. Ռուս փորձագետ
12:28 26/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]