ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ անհրաժեշտ են ընտրություններ՝ առանց այս հայրենադավ և ազգադավ իշխանության հսկողության. Հայտարարություն 03/27/2021 18:58 | ԼՐԱՀՈՍ
«Ձայն Հայրենեաց» նախաձեռնությունը, «Մ. Ի. Տ. Ք. Ազգային Խորհուրդ» «Հայ Ազգային ճակատ» «Ձայն Հայրենեաց»-ի Շիրակի մարզի մասնաճյուղ «Ձայն Հայրենեաց»-ի Լոռու մարզի մասնաճյուղ «Ձայն Հայրենեաց»-ի Վայոց ձորի մարզի մասնաճյուղը հայտարարություն են տարածել, որում ասվում է:
«Հայրենակիցնե՛ր, Հայրենիքը կործանման եզրին է: Ներկայիս իշխանությունների հայրենադավ և ազգադավ գործունեության պատճառով կորցրել ենք գրեթե ողջ Արցախը, անխնայորեն «մկրատվում» են ՀՀ պետական սահմանները, նենգ դավաճանությամբ կազմալուծվել է Հայոց բանակը՝ իր անդառնալի մարդկային տասնյակ հազարավոր կորուստներով և ռազմատեխնիկական բազայի փոշիացմամբ: Պետության ներքին և արտաքին քաղաքականության մեջ համատարած քաոս է: Անգործության են մատնվել պետական գերատեսչությունները, արտաքին աշխարհում ոչ լրջմիտ վերաբերմունք է ձևավորվել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ: Կորսված են ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը: Իրականությունը սթափ գնահատելու, ժողովրդին ճշմարտությունը ազնվորեն և շիտակ ներկայացնելու փոխարեն՝ ներկա վարչակարգը որդեգրել է ստի, կեղծիքի, աճպարարության մի քաղաքականություն, որի նպատակը սեփական ապաշնորհության, հակազգային գործունեության կոծկումը և հոգևարքի մեջ հայտնված իրենց տխրահռչակ իշխանության երկարակեցության ապահովումն է: Իշխանական քարոզչությունն ուղղորդված է մարդկանց զգացմունքներին, բնազդներին և ոչ թե բանականությանը:
Ճարպկորեն մեզնից խլվում են Հայոց պատմությունը, մշակույթը, կրոնը, հավաքական հիշողությունը, որի հետևանքով հայ ժողովուրդը վերածվում է ամբոխի: Ամենայն հայոց բանաստեղծը ժամանակին բանաձևել էր ժողովրդի և ամբոխի տարբերությունը. «Ժողովուրդը իմաստուն է, ամբոխը՝ հիմար: Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև: Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր, չար: Ժողովուրդը աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան...»: Մի՞թե մեզ համար գերադասելի է ամբոխացումը: Հայրենակիցնե՛ր. Մենք՝ մտավորականներս, մերժում ենք հայ ժողովրդի ամբոխացումը, կոչ ենք անում միավորվել այս ազգակործան իշխանության դեմ և մերժել նրանց վերահսկողության ներքո իրականացվող ամեն մի քայլ: Պետության վերածնության միակ ճանապարհը ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն են, որի երաշխավորը, սակայն, այս իշխանությունը չի կարող լինել: Ուրեմն՝ մեզ անհրաժեշտ են ընտրություններ՝ առանց այս հայրենադավ և ազգադավ իշխանության ու նրա վերահսկողության»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/16/2024 08:31 Ինչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:28 Գյուղատնտեսությունը անկում է ապրել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 183. «Ժողովուրդ»
- 03/16/2024 08:25 Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական կուցակցություններից որեւէ մեկի անդամ․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:21 Լևոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:18 Տխուր վիճակագրություն. որ հիվանդություններից են ամենաշատը մահվան դեպքեր գրանցվել. «Ժողովուրդ»
- 03/16/2024 08:14 Միլիարդներ՝ նորաստեղծ ՊՈԱԿ-ի համար․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:10 Միրզոյանը չի հաղթահարում վախերը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
- 03/16/2024 19:27 Արդեն 40 օր է առանց քեզ... Փաստորեն դարեր արժեին օրերս ու հիմա ժամ չարժեն․ Գագիկ Գինոսյանի դուստր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/18/2024 22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
- 03/18/2024 12:34 Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
- 03/17/2024 21:35 Ձյունաշող գյուղի մոտակա անտառում այրվել է մոտ 8 հեկտար խոտածածկույթ
- 03/17/2024 17:27 Մարզերում տեղադրված արագաչափերը կոտրած 36-ամյա տղամարդուն բռնել են.shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին