ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պաշտոնական վիճակագրության և հաստիքային էշի մասին». Անդրանիկ Թևանյան 03/25/2021 22:25 | Մեկնաբանություն
ՀՀ Վիճկոմը հրապարակել է 2021թ․ մարտի 25–ի դրությամբ մեր երկրի սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոցուցանիշները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:
«Ըստ այդմ՝ այս տարվա հունվար-փետրվարը 2020թ.–ի հունվար–փետրվարի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշով (ՏԱՑ) զիջում է 6,7 տոկոսով։
Անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում։ Որոշ դեպքերում անկումը երկնիշ է։
Այսպես, 2021–ի հունվար–փետրվարին 2020–ի նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերականարտադրանքի ծավալը նվազել է 7,9 %, առևտրի շրջանառությունը՝ 11,3 %, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 12,5 %, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 5,8 %, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 12,2%, արտահանումը՝ 5,5%, ներմուծումը՝ 15,8 %:
Միակ ոլորտը, որը վերը նշված ժամանակահատվածում աճ է գրանցել՝ շինարարությունն է: Աճն ուղիղ 1 տոկոս է։
Աճ կա նաև գների, մեր երկրի արտաքին պարտքի ավելացումների տեսքով։
Նույն բացասական պատկերն ենք ստանում, երբ համեմատում ենք նախորդ տարվա փետրվարն այս տարվա փետրվարի հետ։ 2021–ի փետրվարին ՏԱՑ–ը 5,3 տոկոսով պակաս է 2020–ի նույն ամսվա ՏԱՑ–ից։ Ուշագրավն այն է, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը համեմատել է այդ ցուցանիշը ու հանգել այն եզրակացության, որ ՏԱՑ 5,3–տոկոսանոց անկումը վկայում է, որ մեր տնտեսությունը ՀԱՄԱՐՅԱ վերականգնվել է։ Հիմնավորումն էլ այն է, որ անցած տարվա փետրվարից այս տարվա փետրվարը մեկ օրով պակաս է եղել։
Նախարարին կարելի է Նոբելյան մրցանակի արժանացնել այդ եզրահանգման համար։ Նա թվային աճպարարության ու գերլավատեսական եզրահանգման բացառիկ օրինակ է ցույց տվել՝ ապացուցելով, որ արժանիորեն է հայտնվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում։
Այդ եզրահանգումից հետո Էկոնոմիկայի ՀԱՄԱՐՅԱ նախարարը վերահաստատել է իր նպատակը՝ 2021–ին երկնիշ տնտեսական աճ։ Նույն հաջողությամբ կարելի էր որպես նպատակ ֆիքսել այս տարի տիեզերք թռչելն ու վերահաստատել այն։ Սուտ խոստումներ տալն ու հեքիաթ պատմելը հո փողո՞վ չէ։
Հայաստանում զրոյական ներդրումային մթնոլորտ է, խայտառակ բիզնես միջավայր, գործող վարչապետի պարագայում նոր պատերազմի ու պարտության վտանգ կա, արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված սպասողականության ու անորոշության մեջ է հայտնված բիզնես–դասը։ Այս պայմաններում երկնիշ աճ խոստանալն ու հեքիաթներ պատմելը նշանակում է, որ դրա հեղինակը կա՛մ էշ է, կա՛մ իրեն հավատացողներին է էշի տեղ դրել, կա՛մ երկուսը միասին։
Նիկոլ Փաշինյանի ստերը հերիք չէին։ Փաստորեն մի հատ էլ հաստիքային հեքիաթասաց են աշխատանքի նշանակել։
Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարը շատ վատ համբավ ունի բիզնես–միջավայրում, ինչը լրացուցիչ փաստարկ է տնտեսական երկնիշ աճ ապահովելու նրա նպատակադրման մեջ»,- գրել է Թևանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
- 04/23/2024 00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
- 04/22/2024 23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ