Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Քաղաքացիների հարկերից աշխատավարձ են ստանում ու բացահայտ կեղծ տեղեկություններ տարածում. Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի ոդիսականը 03/24/2021   15:54  |  ԼՐԱՀՈՍ

Սոցցանցերում պրոիշխանական ակտիվությունն առնվազն մասամբ վերաբերում է կեղծիքի տարածմանը,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից կեղծիքի տարածմանը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար, իբրև՝ «Հայրենիքի փրկության շարժման» հավաքից հետո Բաղրամյան պողոտայում աղբի կուտակման վերաբերյալ։ Այն մեղ աղմուկ էր բարձրացրել, քանի որ պարզվել էր, որ լուսանկարում պատկերված փողոցն իրականում Բաղրամյան պողոտան չէ, ավելին` այն ոչ մի կապ չունի Երեւանի ու ընդհանրապես Հայաստանի հետ։ Լուսանկարն արվել էր 2017թ. Ուկրաինայում՝ Մելիտոպոլում։

Ֆեյսբուքյան օգտատերերի կողմից կեղծիքի բացահայտումից հետո Չախոյանը հեռացրել է լուսանկարը ֆեյսբուքյան իր էջից՝ սխալ ինֆորմացիա տարածելու համար ներողություն խնդրելով։

«Մենք ունեցանք իրավիճակ, երբ շատ արագ գտնվեց իրական լուսանկարը, իսկ ի՞նչ գիտենք, որ չենք ունեցել բազմաթիվ դեպքեր, երբ նույնպես կեղծիք է տարածվել, բայց այն ջրի երես դուրս բերելը դժվարություն է իրենից ներկայացրել, որովհետև այդ տեսանյութերը կամ լուսանկարները դժվար նույնականացվող են։ Սա արտահայտիչ օրինակ է, որը խոսում է ոչ միայն այս միջադեպի մասին, այլև՝ ավելի լայն համատեքստով այն մասին, որ իշխանություններն ամենևին ձեռնպահ չեն մնում նմանաբնույթ կեղծիքներ տարածելուց»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ըստ նրա՝ կեղծիքի բացահայտմանը հաջորդած ներողությունը պայմանավորված էր նրանով, որ որևէ այլ ասելիք չկար։ Մելիքյանը հիշեցրեց այլ կեղծիքներ ևս, երբ Չախոյանը «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքին կապում էր Արա Սաղաթելյանի հետ, սակայն այդ դեպքում որևէ ներողություն չհնչեց։

«Չմոռանանք՝ երբ նման կեղծ տեղեկություններ են տարածվում, որոնք ունեն մեծ լսարան, հետո դրանց հերքումը շատ ավելի քիչ է տարածվում։ Կարող ենք վստահ լինել, որ եղել են և կան մարդիկ, որոնք բուն տարածված նյութը տեսել են, բայց դրա հերքումը չեն տեսել և նրանց մոտ դեռևս մնացել է համոզմունք, որ օրինակ ընդդիմությունը կեղտոտ է թողել Բաղրամյան փողոցը և հեռացել է »,- նշեց Մելիքյանը։

Դիտարկմանը, որ ստացվում է՝ քաղաքացիների հարկերից գումար են ստանում՝ հանրությանը մոլորության մեջ գցելու, կեղծ լուրեր տարածելու համար, Մելիքյանն արձագանքեց՝ նշելով, որ այդպես էլ չի հասկացել, թե այդ անձնավորությունն ինչ արժանիքների համար է նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

«Մի մարդ, որի կենսագրությունը մեղմ ասած շատ աղքատիկ է։ Կարելի է ասել, որ կենսագրություն էլ չկա առանձնապես։ Նա հայտնի է իր ֆեյսբուքյան պրոիշխանական ակտիվությամբ և հիմա մենք տեսնում ենք, որ ունենք շատ հստակ ապացուցված դեպքեր, որ այդ պրոիշխանական ակտիվությունն առնվազն մասամբ վերաբերում է կեղծիքի տարածմանը։ Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, հասկանալի է, որ գործ ունենք ուղղակի կեղծիքի վճռականության բավականին մշակված մոդելի հետ, որն ուղղակի այս անգամ խափանվեց՝ չափազանց վատ աշխատանքի պատճառով»,- նշեց Մելիքյանը։

Նա ընդգծեց, որ գործ ունենք հերթական անգամ պետական պաշտոնները ոչ թե արժանիներին, այլ՝ սեփական թիմակիցներին և հավատարիմներին բաշխելու երևույթի հետ, որը դասական կոռուպցիա է։ Մելիքյանը նշեց, որ հիմքեր կան կարծելու, որ գործ ունենք կոռուպցիայի հետ, քանի որ մարդիկ խոսում են կոռուպցիայի մասին, սակայն աշխատանքի են վերցնում մարդկանց, որոնք ոչ մի արժանիքով հայտնի չեն, այլ՝ հայտնի են ֆեյսբուքյան ակտիվությամբ, այն էլ՝ հաճախակի կեղծ բովանդակություն ունեցող։

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձի կողմից նման վարքագծի դրսևորման դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, Մելիքյանը նշեց, որ եթե այդ անձնավորությունը շարունակեր պնդել իր գրառման բովանդակությունը, ապա միանշանակ կար կարգապահական պատասխանատվություն ենթարկելու հիմքերը։

«Այն բանից հետո, երբ նա հեռացրեց և ներողություն խնդրեց, կդժվարանամ ասել՝ այստեղ կան նման հիմքեր, թե ոչ, որովհետև այդուհանդերձ որոշակի գործողություններ կատարվեց և ներողության դրսևորում եղավ։ Այս պարագայում արդեն միանշանակ չէ կարգապահական պատասխանատվության հարցը»,- նշեց նա։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:19 24/03/2021  |  ՄեկնաբանությունՏարոն Չախոյանը պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության. Մելիքյան
23:30 22/03/2021  |  ՄեկնաբանությունՆերազգային ռասիզմի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ն երկայացվել. տաքսիստին ժամանակ է տրվել` ներողություն խնդրելու համար
19:54 22/03/2021  |  ԼՐԱՀՈՍԵրեւանում տաքսիստը արցախցի կանանց իջեցրել է մեքենայից ու պահանջել հեռանալ Հայաստանից
17:34 19/03/2021  |  ԼՐԱՀՈՍՓողկապները դրել, եկել են և ինչ-որ հարցեր են տալիս, դրա ժամանակն անցել է. Մելիքյան
12:18 18/03/2021  |  ՄեկնաբանությունՊլոճիկ ունե՞ք, պարոնայք սպաներ, թե՞ ձեր բուն էությունը դավաճանին պատվի առնելն էր. Մելիքյան
10:35 18/03/2021  |  ՄամուլԴատավորները խորապես գիտակցեցին, իշխանության ինքնուրույն ճյուղի կրող են. Մելիքյան
23:40 17/03/2021  |  ՄեկնաբանությունԵթե մեր ազգին վիճակված է կրկին ոտքի կանգնել ու մեջքն ուղղել, ապա այդ գործում մեծագույն դեր է ունենալու հենց իրավաբանների համայնքը. Մելիքյան
12:24 17/03/2021  |  ԼՐԱՀՈՍՄտքովդ կանցնե՞ր 18-ի ամռանը՝ ինչքան եք ընկնելու, ինչ անեծքների տակ եք հայտնվելու, ում խոսքի և ում վահանների հույսին եք մնալու.Ռուբեն Մելիքյան
23:46 16/03/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլական վաստակ Կոլոտ Հովոն բացեիբաց թշնամու կոշիկներն է լիզում. Մելիքյան
19:20 16/03/2021  |  ՄեկնաբանությունԴու ի՞նչ իրավունքով էիր քեզ արժանի համարել կրկնելու Լեոնիդի արյունագիր խոսքը․ իրավապաշտպանը՝ Փաշինյանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]