ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք այդ ինչ օպերատիվ-հետախուզական գործողություններ եք իրականացնում ինձ փնտրելու ուղղությամբ. Էրիկ Ալեքսանյանը՝ դատավորին 03/23/2021 14:39 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Անիմաստ է տրամադրել մի պարզաբանում, որը չի լսվելու և չի ընդունվելու դատարանի կողմից, բայց չեմ ցանկանում Ձեզ հաճույք պատճառել՝ շատ արագ իմ վարքագծի վերաբերյալ կայացնել մի որոշում, որն արդեն վաղուց Ձեր մեջ կայացրել եք։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ դատարանը քննարկում է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին հարցը՝ կապված փետրվարի 23-ին նշանակված դատական նիստին չներկայանալու հետ։
Փաստաբանը հիշեցրեց, որ դեռևս փետրվարի 16-ին դատական նիստի ընթացքում խնդրել էր դատարանին փետրվարի 23-ին դատական նիստ չնշանակել, քանի որ այդ օրը նախապես նշանակված դատական նիստ էր նշանակված Վերաքննիչ քրեական դատարանում՝ կապված իր և դատավոր Աննա Դանիբեկյանի իրավական վեճով, իսկ Վերաքննիչ դատարանում նշանակված դատական նիստի օրը փոփոխել հնարավոր չի եղել։
«Իմ խնդրանքն ինքնանպատակ չի եղել, ես ներկայացրել եմ համապատասխան ապացույցը»,-ասաց պաշտպանը, ընդգծելով, որ դատավորը հնարավորություն ուներ ընդառաջ գնալու, սակայն ընդառաջ չի գնացել, հակառակը հայտարարել է, որ բացակայությունը կհամարվի անհարգելի։
Փաստաբանը նշեց, որ կարևորում է Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող վարույթը, քանի որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից իր օգտին որոշում կայացնելու դեպքում հետևանքը լինելու էր դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելը, իսկ այդ պարագայում, պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացնելու, քանի որ այդ պայմաններում վերջինս օրինական դատարան լինել չի կարող։ Ալեքսանյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, թե ինչպես է ստացվել, որ փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին նշանակված դատական նիստը չի սկսվել ուղիղ ժամը 13։00-ին, զանգել են դատավորի աշխատակազմ՝ տեղեկանալու նիստ եղել է, թե ոչ կամ արդյոք դատավարության մասնակիցը ներկայացել է նիստին։
«Դուք այդ ինչ օպերատիվ-հետախուզական գործողություններ եք իրականացնում ինձ փնտրելու ուղղությամբ։ Փետրվարի 23-ին ժամը մեկին իմ՝ դատական նիստին չներկայանալը եղել է հարգելի։ Կրկնում եմ, դուք ունեցել եք բավարար տվյալներ դրա վերաբերյալ»,-ընդգծեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ բացի այն, որ դատարանն ինչ որ անհասկանալի գործողություններ է կատարել՝ իրեն հայտնաբերելու ուղղությամբ, այլև՝ թույլ է տվել մեղադրանքի կողմին իր վարքագծի վերաբերյալ տալ գնահատական՝ իր բացակայության պայմաններում։
Դատարանն արձանագրեց, որ պաշտպանի կողմից որևէ ողջամիտ պատճառաբանություն չի ներկայացվել։
«Դատարանն արձանագրում է, որ Էրիկ Ալեքսանյանի կողմից թույլ է տրվել իր դատավարական պարտականության չարամիտ չկատարում, ինչը դրսևորվել է սույն թվականի փետրվարի 23-ին դատական նիստին չներկայանալուն»,- նշեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ որոշելով Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողության տեսքով։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ