Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Ադրբեջանական մեկ շաբաթը. «Հենակետ». 03/22/2021   12:50  |  ԼՐԱՀՈՍ

Թուրքիայի նախագահ Էրդողանը, մարտի 20-ին, հաստատել է ադրբեջանա-թուրքական համագործակցությանը վերաբերող փաստաթղթերը, որոնցից մեկը վերաբերում է մեդիա ոլորտում ռազմավարական համագործակցությանը, իսկ երկրորդը՝ մշակութային կենտրոնների ստեղծմանը.«Հենակետ» վերլուծական կենտրոնը հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։

«Մարտի 15-ից մեկնարկել և մինչև ամսի 18-ը Ադրբեջանում շարունակվել են լայնամասշտաբ պլանային զորավարժությունները։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում օգտագործվել են թուրքական «Bayraktar» հարվածային ԱԹՍ-եր։ Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, զորավարժությունների ժամանակ կիրառվել են իսրայելական արտադրության  հակատանկային «Tamuz Spike» միջոցներ, «Lahat» հրթիռներ և «SPEAR 120MM» ականանետային համակարգեր, ինչպես նաև՝ «IAI Heron», «IAI Harop» և «Elbit Hermes» անօդաչու սարքեր։

Սթոքհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI) ներկայացրել է իր տարեկան զեկույցը, որում նշվում է, թե Ադրբեջանը վերջին տարիներին ընդլայնել է իր ռազմական կարողությունները՝ հիմնականում զենք ներմուծելով: 2016-2020 թ․ ընթացքում Ադրբեջանը սպառազինության 69 տոկոսը գնել է Իսրայելից:

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական կազմակերպության 6-րդ համագումարում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, «դուք գնացել եք օգնելու մեր եղբայրներին՝ Կիպրոսից մինչև Իրաք և Սիրիա, Ղարաբաղից մինչև Լիբիա»:

«Թեհրանի երկխոսության» երկրորդ համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԼՂ-ում տարածաշրջանային ավելի լայն համագործակցության հնարավորություն կա, իսկ Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև փոխգործակցությունն իր ներդրումը կունենա տարածաշրջանի զարգացման հարցում:

Մարտի 15-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը՝ Լեյլա Ալիևան այցելել են Վարանդայի (Ֆիզուլի) և Հադրութի շրջաններ: Ալիևը Հադրութում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը և մասնակցել է Վարանդա (Ֆիզուլի)-Հադրութ ճանապարհի շինարարության մեկնարկին նվիրված արարողությանը:

Ադրբեջանի նախագահի խոսքերով, շուտով շահագործման կհանձնվի Բարդա-Ակնա (Աղդամ) ճանապարհը, Հորադիզից մինչև Կովսական (Զանգելան) տանող ճանապարհի շինարարարությունն էլ ընթացքի մեջ է։

Ադրբեջանի նախագահն ընտանիքով այցելել է նաև Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի հայկական եկեղեցի ու այն ներկայացրել որպես ալբանական սրբավայր։ Նրանք այցելել են նաև Ազոխի քարանձավ, որտեղ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե այն  պատկանում է ադրբեջանական ժողովրդին։

Մարտի 16-ին, Իլհամ Ալիևը, Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը այցելել են Շուշի քաղաք: Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը կվերականգնի Շուշի քաղաքի հիմադիր Փանահ Ալի-խանի պալատը: Ադրբեջանի նախագահն ընդգծել է, թե սկսվել են բանաստեղծ Մոլլա Փանահ Վագիֆի դամբարանի և մզկիթների վերականգնման աշխատանքները:

Բացի այդ նա ընդգծել է, թե քաղաքում վերականգնման աշխատանքներ կիրականացվեն գեղարվեստական պատկերասրահում: Ըստ Ալիևի՝ դեպի Շուշի զբոսաշրջիկների շատ մեծ հոսք կլինի, ուստի պետք է լինեն հինգ, չորս և երեք աստղանի հյուրանոցներ:

«Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ «SOCAR»-ը մարտի 16-ին, կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար։ «Գազպրոմ էքսպորտ»-ը տեղեկացրել է, որ ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։

Մարտի 17-ին, Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանին տրամադրել ականապատ դաշտերի քարտեզը, և այս հարցում միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա։

Ըստ Բայրամովի՝ Հայաստանը պետք է դադարեցնի ռազմական անձնակազմի ուղարկումը Ադրբեջանի տարածքներ, իսկ հաղորդակցության ուղիների բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին՝ ներառյալ Հայաստանին: Իր հերթին Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը հայտարարել է, թե Սլովակիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին հետկոնֆլիկտային շրջանում:

Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հեյը հայտարարել է, թե Իսլամաբադը հայ-ադրբեջանական հակամարտության կողմնակից չէ, սակայն իրենք միշտ աջակցել են Ադրբեջանին։ «Եթե ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն, մենք նույնպես կարող ենք մտածել Հայաստանի հետ կապեր հաստատելու մասին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Պակիստանն առ այսօր չի ճանաչել Հայաստանի անկախությունը։

Ադրբեջանում Բելառուսի դեսպան Անդրեյ Ռավկովը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Բելառուսը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Ուկրաինան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է օգնել Ադրբեջանին Ղարաբաղի տարածաշրջանում կենսագործունեության վերականգնման հարցում։

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են,  որ մարտի 31-ին, Ղազախստանի Թուրքեստան քաղաքում տեղի կունենա Թուրքական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին կմասնակցեն խորհրդի անդամ բոլոր պետությունների ղեկավարները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետը: Գագաթնաժողովի ավարտից հետո նախատեսվում է ստորագրել հռչակագիր, որով Թուրքեստանը կհայտարարվի թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաք:

Նշենք, որ  2009 թ-ին ստեղծված Թուրքական խորհրդի անդամ են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը: Հունգարիան Խորհրդին մասնակցում է որպես դիտորդ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ աշխատանքները շարունակվում են Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ բեռնատար գնացքի երթուղու շահագործման ուղղությամբ։ Նախագծի իրագործմամբ Նախիջևանի հետ 11 կմ երկարությամբ սահմանի միջոցով Թուրքիան անխափան երկաթուղային հաղորդակցություն հաստատելու հնարավորություն կստանա Ադրբեջանի, թյուրքական աշխարհի և Պակիստանի հետ: Հաղորդակցության ուղին կապվելու է նաև Իրանի և Աֆղանստանի հետ։ Եվ ծրագրի կյանքի կոչումը ոչ միայն տարածաշրջանում կամրապնդի Թուրքիայի դիրքերն, այլև կընդլայնի մահմեդական երկրների միջև առևտուրը և կնպաստի Նախիջևանի տնտեսության աճին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահին Նովրուզի առթիվ ուղարկված շնորհավորական ուղերձում հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը հասնելու նպատակով։ Նա շեշտել է, որ իր վարչակազմն աջակցում է Ադրբեջանի ջանքերին, որոնք ուղղված են տնտեսության բազմազանեցմանն ու Կասպից ծովում էներգետիկ հնարավորությունների զարգացմանը։

Մարտի 18-ին, Չանաքքալեում տարած հաղթանակի (Դարդանելի գործողություն) 106-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իր երկիրը միշտ էլ աջակցելու է Ադրբեջանին։

Թուրքիայի ԱԺ խոսնակ Մուստաֆա Շենթոփը «Մանաս» համալսարանի և Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած գիտաժողովի ժամանակ հայտարարել է, թե իրենք աջակցում են Ադրբեջանի պայքարին, նշելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում կշարունակվեն «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում»։

Ադրբեջան ժամանած Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի բռնազավթված տարածքներ՝ Վարանդա (Ֆիզուլի) քաղաք, Ջրականի (Ջեբրայիլ) և Կովսականի (Զանգելան) շրջաններ։

Ադրբեջանական մամուլում ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ Փաքդեմիրլին այլ երկրից առաջին նախարարն է, ով այցելել է Արցախից բռնազավթված շրջաններ։ Այցի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ Կովսականում (Զանգելան) շրջանում հիմնվել է «Եղբայրության այգի»։

«Human Rights Watch» (HRW) իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը նշել է, թե հայ զազմագերիների խոշտանգումները պատերազմական հանցագործություն են։

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է 2020 թ-ի Ադրբեջանում կրոնի ազատության հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, որում ընդգծվում է, որ մտահոգություններ կան Ադրբեջանի բռնազավթված տարածքներում տարբեր եկեղեցիների, վանքերի, տապանաքարերի և այլ կրոնական ու մշակութային վայրերի պաշտպանության վերաբերյալ, և պատմական որոշ վայրեր, ինչպիսիք են Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը, ենթարկվել են վանդալիզմի։ Հանձնաժողովն առաջարկում է ԱՄՆ պետքարտուղարությանը կրոնական ազատությունների ոտնահարման պատճառով Ադրբեջանին ներառել պետքարտուղարության հատուկ հսկողության ցուցակում։

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը, պատասխանելով խորհրդարանականների հարցերին, նշել է, թե դեռևս մեծ թվով հայ ռազմագերիներ են պահվում Ադրբեջանում, ագրեսիվ հռետորաբանությունը, որը շարունակաբար բորբոքում է Ադրբեջանի նախագահը, բարդացնում է կառուցողական համագործակցությունը։

Մարտի 19-ին, Հայաստանի հետ սահմանին՝ Սանասարի (Կուբաթլու) տարածքում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության նոր զորամաս է հիմնել: Ադրբեջանական լրատվականներում նշվել է, որ այն Արցախից բռնազավթված տարածքներում հիմնված արդեն 4-րդ նոր զորամասն է:
Կովկասի մահմեդականների վարչության նախագահԱլլահշուքյուր Փաշազադեն ընդունել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին և հայտարարել, թե Հայ առաքելական եկեղեցին փորձում է Ադրբեջանի պայքարը ներկայացնել որպես քրիստոնյաների հետ առճակատում։

Մարտի 20-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ Նովրուզ Բայրամ տոնի կապակցությամբ Շուշիի Ջդրդուզ տեղանքից դիմել է ադրբեջանցիներին՝ Ադրբեջանին հաջողվեց առանց գեթ մեկ կրակոցի ու կորուստների «վերադարձնել» Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, մարտի 20-ին, հաստատել է ադրբեջանա-թուրքական համագործակցությանը վերաբերող փաստաթղթերը, որոնցից մեկը վերաբերում է մեդիա ոլորտում ռազմավարական համագործակցությանը, իսկ երկրորդը՝ մշակութային կենտրոնների ստեղծմանը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:41 22/03/2021  |  ՄեկնաբանությունԿարևորը «սվոյսկի» դեմքերին՝ քմահաճույք կատարողներին, ցանկացած գնով, «իրավունքի ուժով» պաշտոնների նշանակելն է. Աբրահամյան
20:13 21/03/2021  |  ԿորոնավիրուսԱդրբեջանը COVID-19-ի պատճառով կդադարեցնի հասարակական տրանսպորտի աշխատանքը
15:25 21/03/2021  |  ՄեկնաբանությունՄեծ խմբերի հետ տարբեր ձևչափով հանդիպումներով Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վտանգում է մարդկանց առողջությունը, այլ մարդկային նոր կորուստների իրական վտանգ ստեղծում. Տիգրան Աբրահամյան
14:03 21/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱլիևի այցը Հադրութի շրջան և հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ձգտում հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորմանը․ Շաբաթվա ամոփումը՝ Հենակետից
12:46 20/03/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանն ու իր թիմը օպերատիվ արձագանքում են իրենց իշխանությանը սպառնացող ցանկացած իրադարձության, բայց Թուրքիայի հայտարարությունները ցանկացած միջոցով շրջանցում են. Աբրահամյան
22:02 19/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը Հայաստանի հետ սահմանին բացել է ՊՍԾ նոր զորամաս
21:42 19/03/2021  |  Միջազգային լրահոսԱդրբեջանը մեկ միլիարդ խորանարդ մետր գազ է ուղարկել Եվրոպա
21:34 19/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը պետք է ազատ արձակի մնացած ռազմագերիներին եւ պատանդներին. Անդրեյ Կովաչով
20:24 19/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է՝ ինչպես եւ երբ «Գազպրոմը» կսկսի գազ մատակարարել Հայաստանին Ադրբեջանի տարածքով. Սպուտնիկ Արմենիա
10:43 19/03/2021  |  ՄեկնաբանությունԹող որևէ կառույց, այդ թվում՝ ԱԱԾ-ն, ցույց տան այն վտանգները, որոնք կարող են առաջացնել մայրուղուց լուսանկարահանում կամ տեսանկարահանում իրականացնելը. Աբրահամյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]