Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Նույնականության (իդենտիկության) ճգնաժամ․ ո՞վ է «նոր հայը» և ինչի՞ համար է պետք կռվել. Թևանյան 03/20/2021   13:41  |  Մեկնաբանություն

Հայաստանցի–ղարաբաղցի քարոզչական դիվերսիան կիրառվեց 1988–ին թափ առած Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

«Հայաստանցի–ղարաբաղցի քարոզչական դիվերսիան կիրառվեց 1988–ին թափ առած Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ։ Ընդորում՝ հակաղարաբաղյան տրամադրություններ կային նաև շարժման ղեկավար կազմում։ Այդ տրամադրությունները հետագայում հակապետական բանաձևի տեսք ստացան․ «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։

Այդ բանաձևի համաձայն՝ Հայաստանի զարգացման բանալիները գտնվում են Բաքվում և Անկարայում։ Հանուն վերջիններիս հետ հարաբերությունների բարելավման և լավ կյանքի սպասման պետք է զիջել մասը (Արցախը) և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանել Հայոց ցեղասպանության միջազգային ճամաչման հարցը։ Այսինքն՝ բավարարել Ադրբեջանի ու Թուրքիայի ժողովուրդներին։
Նիկոլ Փաշինյանը գավառական ու արյունոտ ձևով փաստացի իրականացրեց վերը նշված բանաձևի առաջին մասը, բայց կյանքը լավանալու փոխարեն վատացել է, Հայաստանի պետականությունը մեծ հարցականի տակ է հայտնվել, թեև ուզում են համոզել, որ շուտով թուրքական էժան լոլիկով կյանքի որակի լավացում է լինելու։

Հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելն ու խաղաղ ապրելը բոլոր ողջամիտ մարդկանց ցանկությունն է, բայց դա պետք է տեղի ունենա ոչ քո ոչնչացման գնով։

Հայաստանը պետք է սուբյեկտայնություն ունենա, որպեսզի կարողանա նորմալ ապրել հարևանների հետ, այլապես կա՛մ կմնա այլոց աշխարհաքաղաքական շահերի հույսին (ժամանակավորապես), կա՛մ կխժռվի։ Ու չի փրկի անգամ «խաղաղասիրական» քարոզն ու ադրբեջանական դրոշի շուրջ ստրիպտիզը։

Արցախի պետականության ոչնչացումից ու Շուշին հանձնելուց հետո տեղեկատվական նոր դիվերսիա է կիրառվում ՀՀ քաղաքացիների դեմ։ Հայաստանցի–ղարաբաղցի հակադրությանն ավելացվել է հայաստանցի–հայաստանցի հակադրությունը, ինչը նույնականության (իդենտիկության) ճգնաժամ է առաջացնում գրեթե 100 տոկոսով մոնոէթնիկ Հայաստանում։

Հիմա հայաստանցիներին բաժանում են Շուշին հայկական ու ոչ հայկական համարողների, Գորիս–Կապան ճանապարհահատվածի 27–կիլոմետրանոց մասը հայկական ու ադրբեջանական համարողների։

Մեր երկրի թշնամիները նիկոլական իշխանության ձեռքերով մինչև վերջին ատոմն ու բջիջը պառակտում են հայ ժողովրդին՝ այն համառորեն վերածելով հայկական էթնոմշակութային ընդհանրություն չունեցող բնակչության։

Ձևավորվում է «նոր հայի» կերպար, որն անհայրենիք է, ապրուստի հարցում գռեհիկ մարքսիստ է, աշխարհաքաղաքական խաղերում՝ Հայաստանը «գլոբալ շահերին» զոհաբերելու պատրաստ նեոտրոցկիստ։

Ո՞վ ենք մենք։ Արցախը բեռ համարողնե՞ր, թե՞ առանց Արցախ Հայաստանը չպատկերացնողներ, պետականազուրկ մտածողության կրողնե՞ր, թե՞ Հայաստանի պետականության կողմնակիցներ։ Ի՞նչն է միավորելու հայերին, եթե իշխանության վերին օղակից քարոզվում է, որ քո որդին զոհվել է հանուն ոչնչի, որ հայերը պարտվող, խաղաղություն մուրացող, ուզվոր ժողովուրդ են՝ ստամոքսային մտածողությամբ։

Հայի մեջ ուզում են սպանել միավորվելու և արարելու բնազդը։ Արթնացնում են չարությունը, նախանձը, ավերիչ կոդերը, որոնք բոլոր ազգերին էլ բնորոշ են, բայց որոնք ճնշվում են արարիչ պետական կառավարման շնորհիվ։

Արցախյան 1–ին պատերազմում տարած հաղթանակն անտեր մնաց։ Մինչդեռ Հայաստանն առանց այդ հաղթանակի ու այդ հաղթանակի հետևանք Արցախի դե ֆակտո պետականության դուրս է մնացել միջազգային քաղաքականության «ռադարներից»։ Մենք հիմա մեր երկրի անվտագության երաշխավորը չենք։ Պուտինի կամքով, Լավրովի ու Շոյգույի հայտարարությունների արանքում մեր երկիրը դեռ գոյատևում է, բայց ինչքա՞ն կտևի սա։

Ազգին միավորում է պատերազմում տարած հաղթանակը, անցյալի անցքերը, ապագայի տեսլականը։ Նաև՝ արտաքին թշնամու գոյությունը։ Ու որպեսզի այդ թշնամուն պարտադրես խաղաղություն, պետք է իդենտիկության հստակ բաղադրիչներ ունենաս և միավորես ազգը։ Նիկոլենք արեցին ճիշտ հակառակը։ Դա ամրոցը ներսից գրավելու ծրագիր էր։

Հայկական իդենտիկությանը հսկայական հարված է հասցվել։ Մեր ազգը դարձրեցին ժողովուրդ, ժողովրդին՝ ամբոխ, ամբոխին՝ ոչխարի հոտ։

Հոտին հեշտ է համոզել, որ իր թշնամին ոչ թե Շուշին վերցնող, հազարավոր հայերի սպանող թուրք–ադրբեջանական զույգն է, այլ հոտի դասակարգային հակառակորդը, որին ամբողջացրել են «նախկին» ձևակերպման մեջ։ 

Բոլշևիկները գյուղացի ռուս մուժիկին ու սոցիալական խնդիրներ ունեցող բանվորներին ներշնչեցին, որ պետք է Գերմանիայի դեմ պատերազմը վերածել ներքին՝ քաղաքացիական պատերազմի։ Արդյունքում՝ ռուսական շահերը դրվեցին ցնորամիտ «միջազգային պրոլետարիատի հաղթարշավի» զոհասեղանին։ Հանուն այդ «հաղթարշավի» սպանվեցին միլիոնավորները, եղբայրասպան քաղաքացիական պատերազմում զոհվեցին շատերը, մինչդեռ խոստացվել էր բարեկեցություն և խաղաղություն։

Հիմա մեր ներքին թրքաբոլշևիկներն ուզում են Արցախը, Հայաստանը և հայկական իդենտիկությունը դնել հակառուսական քաղաքական գծի զոհասեղանին՝ անունը դնելով ինքնիշխանություն, ինչը մեծագույն բլեֆ է և պետք է արմատախիլ արվի հայկական միջավայրից։

Մեր դեմ ներսից ու դրսից դիվերսիա է իրականացվում։ Խնդիր է դրված վերացնել հայկական ամեն ինչ։ Նրանք, ովքեր իրենց իդենտիֆիկացնում են հայկական պետականության, հայոց լեզվի, հայկական ու համաշխարհային մշակույթ կերտողների (Արցախյան 1–ին պատերազմում հաղթանակն ապահովողներ, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Մովսես Խորենացի, Մխիթար Գոշ, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Շարլ Ազնավուր, Գարեգին Նժդեհ, Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատուրյան, Մարտիրոս Սարյան, Արկադի Անդրեասյան, Լևոն Արոնյան, Հենրիխ Մխիթարյան և այլն), քրիստոնեական արժեհամակարգի հետ, պետք է կռիվ տան ու դառնան հայկականության դրոշի առաջամարտիկները։

Իմ կռիվն այս դաշտում է»,- գրել է Թևանյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:19 11/03/2021  |  ՄեկնաբանությունՀայաստանի լեգիտիմության խնդիրը. Անդրանիկ Թևանյան
11:11 08/03/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են.Անդրանիկ Թևանյան
14:36 07/03/2021  |  ՄեկնաբանությունՆոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ ․ թուրքերը Հայաստանը վերացնում են Նիկոլի ձեռքերով. Անդրանիկ Թևանյան
19:15 01/03/2021  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ը Նիկոլ Փաշինյանի առաջին համտեսումն էր հայի արյան. Թևանյան
12:54 28/02/2021  |  ՄեկնաբանությունԹուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է․ ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. Թևանյան
12:16 12/02/2021  |  Մեկնաբանություն«Ղարաբաղից պրծնենք, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացվեն, լավ ապրենք» կարգախոսին սողացող տարբերակով փոխարինելու է գալիս «Սյունիքից պրծնենք, լավ ապրենք». Թևանյան
13:38 07/02/2021  |  ՄեկնաբանությունՄեր օրերի խրոնիկա. Իլհամն ու Նիկոլն` ընդդեմ Սյունիքի.Անդրանիկ Թևանյան
23:59 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍ«Դա նույնն է, որ Ջալալ Հարությունյանը պաշտոն վերցներ Ալիևի կամ Էրդողանի ձեռքից». Անդրանիկ Թևանյան
11:14 30/01/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի ազգային հերոս. Թևանյան
21:45 29/01/2021  |  ՄեկնաբանությունԹուրքիան հաշվում է Նիկոլի ատամները՝ Հայաստանի հաշվին. Անդրանիկ Թևանյան

Արխիվ

[]