ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդյո՞ք պետությունը չունի որևէ պարտավորություն կանխելու 24 օր ծայրահեղ անհիմն և ապօրինի ձևով անձի ազատազրկումը. Մելոյան 03/15/2021 20:41 | Մեկնաբանություն
Կալանքից այսօր ազատ արձակվեց «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատիրջող գործով շուրջ 24 օր ապօրինի ազատազրկված, երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանագրագետ Գոհար Մելոյանը:
«Վերջինիս առաջադրված անհեթեթ մեղադրանքի և ապօրինի ազատազրկման մասին բազմիզս փաստարկված խոսել է իր պաշտպան Բենիկ Գալստյանը։
Բավարար է միայն հիշատակել, որ Արամ Սարգսյանը 24 օր ապօրինի ազատազրկված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածի հիման վրա (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը), այն դեպքում, երբ նշված կանոնների գործողությունը դեռ անցած տարի կասեցվել է Սահմանադրական դատարանի կողմից, այնուհետեւ՝ վերացվել ՀՀ կառավարության կողմից։
Արդյո՞ք որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ պատասխանատվություն չի կրելու այս խայտառակության համար։
Արդյո՞ք պետությունը չունի որևէ պարտավորություն կանխելու 24 օր ծայրահեղ անհիմն և ապօրինի ձևով անձի ազատազրկումը։
Եւ, վերջապես, ո՞վ է փոխհատուցելու անձին ապօրինաբար ազատությունից զրկելու, նրա եւ նրա ընտանիքի բնականոն կյանքը խաթարելու համար։
Այն դեպքում, երբ մինչ օրս Գլխավոր դատախազությունը չի բողոքարկել այս գործով մեղադրյալներ Կարեն Բեքարյանի և Մհեր Ավագյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները, ինչպես նաեւ Արա Սաղաթելյանի ապօրինի կալանավորումը վերացնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը՝ ըստ էության համաձայնվելով այդ որոշումների բովանդակության հետ, ինչու՞ սեփական նախաձեռնությամբ չի վերացրել Արամ Սարգսյանի կալանքը՝ անգործությամբ թույլ տալով, որ այդ քաղաքացին ևս մի քանի օր ազատությունից զրկված լինի։
Ավելին՝ մինչ այս պահը չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից տրված ապօրինի հրահանգի արդյունքում Արամ Սարգսյանին ազատազրկելու առերևույթ փաստական հանգամանքների վերաբերյալ, ինչը ևս մի անգամ հավաստում է դրա արժանահավատությունը։
Իշխող ուժի ներկայացուցիչներն ու արբանյակները շատ են սիրում խոսել իրենց կարծիքով «ապօրինի դատական ակտերի արդյունքում» տարբեր անձանց կալանքից ազատելու մասին, սակայն երբեք չեն խոսում ապօրինի դատական ակտերի արդյունքում տարբեր անձանց կալանավորման մասին»,- գրել է սահմանադրագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ