Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   21:42 Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:35 Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ 04/22/2024   21:26 Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումն ավարտվել է 04/22/2024   21:00 Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 04/22/2024   20:50 Թուրքիայում զբոսաշրջիկն ընկերուհու հետ վեճից հետո ընկել է պատշգամբից եւ մահացել 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   20:32 Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու 04/22/2024   20:27 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:12 Ոսկեպարում և Բաղանիսում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 04/22/2024   19:54 Թայվանի ափերի մոտ մեկ օրում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել 04/22/2024   19:44 Բաքուն ու Երևանը աշխատանքներ են տանում խաղաղության պայմանագրի շուրջ. Պեսկով 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/22/2024   19:29 «Խեյրիմլի» տեղանվան արմատական մասը «*խեյրիմ-» ադրբեջաներենում ոչ մի իմաստ չունի. գործ ունենք հայերեն «խրամ» բառի հետ. Ոսկանյան 04/22/2024   18:57 ՀՀ Առաջին նախագահն այցելել է բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության 04/22/2024   18:53 Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան. «Ազատություն» 04/22/2024   18:47 «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայրերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է․ Ոսկանյան 04/22/2024   18:46 Ակցիայի մասնակիցները ԱԺ-ի շենքի դիմաց կարդացին Նիկոլ Փաշինյանի «հանցանքներն» ու պահանջեցին՝ «դա-տել Նիկոլին» (տեսանյութ) 04/22/2024   18:24 ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ 04/22/2024   18:22 Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի 2 հանձնակատար է նշանակել 04/22/2024   18:16 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին 04/22/2024   18:14 Մեծական խոսք կա՝ երեխեն որ լաց չլինի, մերը ծիծ չի տա. պատերազմը հաղթում են էն ժամանակ, երբ որոշում են, որ պետքա հաղթեն. ցույցի մասնակից
04/21/2024   11:35 Տղամարդը ներկայացել է որպես հատուկ ծառայությունների աշխատակից եւ բռնաբարել ռուս կնոջը 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/21/2024   11:06 Տավուշի սահմանամերձ գյուղերում «ներվ» կա. Կլինեն նոր գործողություններ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   12:07 Էս գյուղի Ճանապարհը, որ տվեցին, ոչ մեկ չի անցնի. Բնակիչները կրկին փակել են ճանապարհը 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

Հարցման արդյունքները ցույց են տվել մեր հասարակության ախտորոշումը. «168 Ժամ» 03/13/2021   10:08  |  Մամուլ

«168 Ժամ» թերթը գրում է. «Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ փետրվարի 8-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի 1510 քաղաքացիների շրջանում անցկացվել են հարցումներ, որոնք պարունակում են չափազանց տխուր, իրականում ողբերգական պատկեր:

Դա չի վերաբերում հարցման այն արդյունքին, որի համաձայն՝ հարցվածների 45 տոկոսը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, ոչ էլ անգամ այն սահմռկեցուցիչ տվյալին, որ տեղի ունեցած աղետալի իրադարձություններից հետո հարցվածների 33 %-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել իշխող քաղաքական ուժի օգտին։

Դրանք, իհարկե, մտահոգիչ ցուցանիշներ են, որոնք վկայում են մեր հասարակության ոչ համարժեքության և տեղի ունեցածից անհրաժեշտ հետևություններ անել չկարողանալու մասին։ Շատ ավելի սարսափելի են հարցման այն արդյունքները, որոնք արտահայտում են հասարակության համար խնդիրների ու առաջնահերթությունների կարևորությունը։

Երբ հարցվածներին խնդրել են մատնանշել Հայաստանի առջև ծառացած ամենալուրջ խնդիրը, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝ քաղաքական անկայունություն՝ 12 %, տնտեսություն և գործազրկություն՝ 11 %, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն՝ 9 %, Զինված ուժերի բարեփոխման անհրաժեշտություն՝ 8 %, Կառավարության վատ աշխատանք՝ 6 %, Գերիներին վերադարձնելու անհրաժեշտություն՝ 6 %, Տարածքային և սահմանային խնդիրներ՝ 5 %, Հայաստանի ազգային անվտանգություն՝ 3 %։

Այս հերթականության ամենասահմռկեցուցիչ ցուցանիշն այն է, որ, ըստ կարևորության՝ գերիների վերադարձի հարցը գտնվում է նշված ութ խնդիրներից միայն վեցերորդ տեղում։ Եթե իրերը կոչենք իրենց անուններով, իրականում սա ոչ թե սովորական հարցման արդյունք է, այլ մեր հասարակության ախտորոշումը։ Որևէ առողջ հասարակությունում գերիների վերադարձը պետք է լիներ բոլոր առաջնահերթությունների առաջին հորիզոնականում։

Դա կվկայեր այդ հասարակության հումանիզմի, հանրային գնահատման սանդղակում մարդու արժևորման մասին։ Եթե գերիների վերադարձը մեզ համար թիվ մեկ գերակայությունը չէ, նշանակում է՝ մենք՝ որպես հասարակություն, զրկված ենք ամենամարդկային այն հատկանիշից, որին անվանում են էմպաթիա՝ ապրումակցում։ Սա մեր անհատական ու հավաքական էգոիզմի արտահայտությունն է, որը ցույց է տալիս, որ մենք՝ որպես հասարակություն, չունենք միմյանց մասին հոգ տանելու, կողքինների ցավն ու տառապանքը կիսելու պարզ, մարդկային կարողություն։

Փոխարենը՝ մեզ համար կարևոր են այն գործոնները, որոնք հանգում են տնտեսական բարեկեցությանը, հարցվածները՝ որպես թիվ մեկ հիմնախնդիր, նշել են քաղաքական անկայունությունը, որն ուղղակիորեն ազդում է տնտեսական կյանքի վրա, իսկ ահա առաջնահերթությունների երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է տնտեսության ու գործազրկության մասին մտահոգությունը։

Այսինքն՝ որպես հասարակություն, մեզ համար կարևոր է նյութականը, փողը, որի համեմատ ոչ թե՝ երկրորդական, այլ՝ վեցերորդական պլան է մղվում թշնամական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձման հարցը։ Այդքանից հետո պետք չէ զարմանալ, որ տարածքային և սահմանային խնդիրներն ու  Հայաստանի ազգային անվտանգությունն ամենաքիչն են հուզում հարցվածներին, այն դեպքում, երբ Հայաստանի տարածքներն ու սահմաններն ամեն օր գտնվում են իրական վտանգի առաջ, իսկ Հայաստանի անվտանգությունը խոցելի է առավել, քան երբևէ։

Այս հարցումները՝ փոքր ընտրանք ունենալով, այդուհանդերձ վկայում են մեր հանրային գիտակցության ու արժեհամակարգի խորն անկման մասին։ Նաև այդ անկումն է հնարավոր դարձրել պատերազմում մեր պարտությունը ու հասարակության հեշտ հարմարվողականությունը հայրենիքի կորստին ու նոր կորուստների սպառնալիքին։

Իրականում իր նշանակությամբ ու վտանգավորությամբ սա շատ ավելի անդառնալի պարտություն է, քան անգամ արցախյան պատերազմում կրած մեր պարտությունը։ Սա նշանակում է, որ մենք պարտվել ենք՝ որպես արժեքային համակարգ ունեցող հասարակություն, ու իսկապես վերածվել ենք «ժողովրդի», որին հղում անելով՝ «ժողովրդի իշխանությունը» Հայաստանի հետ անում է այն, ինչ չէին կարող երազել մեր հավաքական թշնամիները՝ միասին վերցրած։

Մենք պարտվել ենք փողին՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով, մենք նյութականն ավելի բարձր ենք դասում, քան բոլոր այն արժեքները, առանց որոնց տարածքը չի կարող՝ պետություն, մարդիկ էլ՝ հասարակություն դառնալ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 13․03.21թ. համարում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]