ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վատն այն է, որ խիստ վիճելի է - կա՞ դեռ հետդարձ, թե արդեն չկա. Ռուբեն Մելիքյան 03/12/2021 00:26 | Մեկնաբանություն
Երեկ երեկոյան շատ տհաճ զգացողություն ունեցա, երբ «168 ժամ»-ում հայտնվեց հայր և որդի Հայրապետյանների վերաբերյալ քրեական վարույթին վարչապետի օգնականի առնվազն «միջամտությունը» (մեղմ եմ ասում) հիմնավորող տեսանյութը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Շատ տհաճ զգացողություն ունեցա, քանի որ այդ բացահայտման «գլխավոր հերոսին»՝ Աննա Վարդապետյանին, շատ լավ ճանաչում եմ։ Եվ ոմանք, դա իմանալով, այսօր ինձ նույնիսկ մեղադրում էին անսկզբունքայնության մեջ։ «Դե բա հո դու Աննային չէիր կպնի։ Պարզ ա, պարզ ա...»։
Այո՛, Աննա Վարդապետյանի հետ ես մտերիմ գործընկերային ու ընկերական հարաբերություններ եմ ունեցել դեռ 2007-2008 թվականներից ի վեր, երբ միասին աշխատել ենք Վճռաբեկ դատարանում և միասին ակտիվորեն մասնակցել ենք մեր երկրում «նախադեպային իրավունքի» համակարգի ձևավորման գործընթացին։ Ես Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականն էի, Աննան՝ քրեական պալատի նախագահի խորհրդականը։
Աննան բարձրակարգ պրոֆեսիոնալ է և շատ աշխատասեր, կամային ու բծախնդիր մարդ։ Վերջին անգամ Աննային տեսել եմ երևի մեկ տարի առաջ՝ Համալսարանում, որտեղ երկուսս էլ դասավանդում ենք, երբ նոր-նոր էր նշանակվել վարչապետի օգնական (ինձ համար անակնկալ էր նրա համաձայնությունն աշխատել այդ մարդու հետ): Մի կարճ բան եմ ի սրտե մաղթել - «Անփորձանք, Աննա ջան»։
Ու հիմա՝ այսպիսի փաստ...
Չեմ ցանկանում իրավապաշտպանական տեսանկյունից դիտարկել հարցը։ Կարծում եմ՝ այդ հարթության մեջ ամեն ինչ հստակ է։ Փոխարենը կցանկանայի հարցը դիտարկել զուտ մարդկային հարթության մեջ։
Ինչու՞ ես ստանձնել այդ դերը, Աննա ջան։ Ինչու՞։ Ախր ղեկավարդ մեր իմացած ղեկավարների նման չէ - օրը կգա՝ առանց «ախ քաշելու» քեզ «կհանձնի»՝ ինչպես հանձնեց Շուշին (դու լավ գիտես Շուշիի նկատմամբ իմ հատուկ վերաբերմունքի մասին)։ Լավ, ասենք թե՝ «հիմա» ունես իշխանություն բոլոր քննիչների, շատ դատախազների, որոշ դատավորների նկատմամբ։ Բա ի՞նչ ես անելու «հետո» - չէ՞ որ վաղ թե ուշ «հետո»-ն գալու է (ես կարծում եմ՝ վաղ, դու երևի կարծում ես՝ ուշ - բայց գալու է, չէ՞): Արդյո՞ք ղեկավարդ արժանի է նրա համար «մահապարտ» դառնալուն - մի մարդ, ով ցանկացած պարագայում պատմության մեջ նզովյալի տիտղոս է ունենալու։ Ու եթե նա կարողացել է «խելքդ ուտել» իր անմեղության մասին հեքիաթներով, ապա - դու հո լավ գիտես՝ ինչ է պատասխանատվությունը - կարո՞ղ ես ցույց տալ մի պատմական օրինակ, երբ հայրենիք կորցրած որևէ ղեկավար պամության դատաստանում «ճանաչվել է» անմեղ։ Ինչու՞ ես անունդ անջնջելիորեն խարանում։ Ինչու՞: Չէ՞ որ քեզ շրջապատող բոլոր կամակատարներից ու փալասներից, բոլոր առումներով, մի քանի գլուխ բարձր ես։ Չեմ կարողանում հասկանալ։
Ախր չկա որևէ «բարոյական համակարգ», որի շրջանակներում հնարավոր կլիներ արդարացնել ղեկավարիդ հակառակորդների դեմ վատություններ անելու ընդգծված «ջանասիրությունդ»։ Ախր բաներ եք անում, որ մեր երկրում երբեք չի արվել։ Օրինակ՝ հայրերի համար որդիներին պատժելը։
Վատն այն է, որ խիստ վիճելի է - կա՞ դեռ հետդարձ, թե արդեն չկա...»,- գրել է Մելիքյանը
ՀԳ. Կներես, որ կիսաանձնական բաներ եմ գրել հրապարակավ։ Ղեկավարդ է անձնականը հրապարակայնացնելու «դրոշակակիրը», ու նրա հանձնակատարությունը ստանձնելով՝ ինչ-որ առումով ստանձնել ես նաև անձնականը հանրայնացնելու նոր կանոնի համար պատասխանատվությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
- 04/23/2024 00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ