Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:14 Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Փաշինյան 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված Արամ Սարգսյանի կալանքի դեմ բողոքի գործով որոշում կայացնելու համար դատարանը 5 օր կմնա խորհրդակցական սենյակում 03/11/2021   14:46  |  ԼՐԱՀՈՍ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Արամ Լևոնի Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

Դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 15-ին՝ ժամը 12։00-ին։ Նշենք, որ դատարանը խորհրդակցական սենյակ է գնացել մարտի 10-ին ,այսինքն՝ 5 օր կմնա խորհրդակցական սենյակում՝ մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջոցի գործով որոշում կայացնելու համար, ինչը բացառիկ երեւույթ է։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, բավարարել է Արամ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Սարգսյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։

Նախաքննական մարմինն արգելանք է դրել նաեւ Սարգսյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա, որը տարածվում է նաև ընտանիքի անդամների՝ կնոջ և մանկահասակ երեխաների վրա։
Փաստաբան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ արգելանքը դեռևս չի վերացվել։ Պաշտպանը հատկանշական համարեց այն հանգամանքը, որ Սարգսյանին կալանավորելուց հետո տեսակցությունների և հեռախոսազանգերի վերաբերյալ արգելք առկա չի եղել, այն առաջացել է փետրվարի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, մինչդեռ՝ եթե քննչական մարմինն ունի քրեական գործից բխող նպատակներ, որ անձը չշփվի ինչ- որ անձի հետ, պետք է որ արգելքը դրվի առաջին օրը։

Փաստաբանի դիտարկմամբ՝ պարզ է դառնում, որ այդ արգելքը ձևական է և նպատակ է հետապնդում մարդու վրա ճնշում գործադրելու։

Պաշտպանը չի բողոքարկել արգելանք դնելու մասին քննիչի որոշումը, ինչպես նաև չի միջնորդել վերացնել այն, քանի որ գտնում է, որ դա անիմաստ է համարում, վստահ է, որ կմերժվեր, իսկ դատարան բողոքարկելու դեպքում դա ամիսներ կարող է տևել։ Բացի դա, փաստաբանն ընդգծեց, որ ԱԱԾ- չի կարող քննություն իրականացնել նշված գործով, իսկ քննչական մարմնի հետ պաշտոնական, փաստաթղթային շփման մեջ գտնվելու դեպքում որոշակի չափով կհաստատվի լեգիտիմությունը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչին բացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմնավորելով, որ հայտնի «Գագիկ Սողոմոնյան» օգտատերը ոչ միայն հայհոյախառն արտահայտություններ է կատարել ԱԱԾ տնօրենի հասցեին, այլև՝ կոնկրետ հանցագործության դեպքեր էր նկարագրում և այս պայմաններում նույն մարմինը քննում է գործ մի անձի վերաբերյալ, որը պարբերաբար հայհոյում է իրենց ղեկավարին, ուստի՝ արդեն իսկ նախատրամադրվածություն է ստեղծվում իր պաշտպանյալի նկատմամբ, որքան էլ, որ իր պաշտպանյալը «Գագիկ Սողոմոնյան» չլինի։ Գալստյանը նկատեց՝ նախատրամադրվածությունն ակնհայտ է դարձել արդեն իսկ առաջին օրը, երբ ձերբակալման որոշման դեմ բողոք է մուտքագրվել դատարան։

«Դատական նիստը նշանակվել էր ժամը 14։00-ին, գնացի բողոքի քննարկմանը, սակայն քննիչը չէր եկել՝ հեռախոսազանգով տեղեկացնելով, որ այլ քննչական գործողության է մասնակցում և, որ պաշտպանյալիս չեն կարող բերել, ընդ որում՝ պաշտպանյալս ոչ թե ԱԱԾ մեկուսարանում էր, այլ՝ ոստիկանության ՁՊՎ-ում։ Դատարանը չգիտես ինչու հետաձգեց նիստը, ըստ էության, չապահովվեց իմ պաշտպանյալի՝ դատարանի առջև կանգնելու իրավունքը։ Գնացի ԱԱԾ քննչական մարմին և արդեն իսկ այնտեղ տեղեկացա, որ իմ պաշտպանյալը ժամը 12։00-ից գտնվում է ԱԱԾ-ում։ Այսինքն՝ եթե անձին ՁՊՎ-ից բերել են ԱԱԾ, ողջամիտ է, որ կարող էին հասցնել ԱԱԾ» ,- նշեց Գալստյանը։

Ավելին՝ փաստաբանն ընդգծեց, որ ՀՀ-ում կա կառույց, որը քննում է համակարգչային ոլորտի հանցագործությունները, որը ՔԿ ՀԿԳ կիբերհանցագործությունների քննության առանձին վարչություն է։

«Իրենք ավելի մասնագիտացված են, գործից էլ երևում է, որ ԱԱԾ քննչական մարմինը չի հասկանում այս գործի էությունը, նույնիսկ ապացուցման շրջանակը չի կարողանում ընկալել»,- նշեց Գալստյանը՝ հավելելով, որ այս գործը պետք է քննի ՔԿ մասնագիտացված կառույցը, ԱԱԾ քննիչը չի կարող այս գործը քննել թե՛ մասնագիտական կարողությունների մասին, թե՛ որոշակի նախատրամադրվածության առումով։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի համար պարզ է, որ իրենք օբյեկտիվ չեն կարող քննել գործը։

Բացի դա, առաջին ատյանի դատարանի որոշման կապակցությամբ ներկայումս ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում, առկա է քրեական վարույթ, որի շրջանակներում պաշտպանը միջնորդել է պարզել դատավորների կապը՝ ԱԱԾ աշխատակիցների հետ։

«Այսինքն՝ առկա է  քրեական վարույթ, որով ԱԱԾ քննիչները կարող են լինել վկա, բացատրություն տվող անձ, ում հեռախոսը ՀՔԾ քննիչը կարող է վերցնել և ուսումնասիրել։ Այս պայմաններում այս գործն ԱԱԾ քննիչի վարույթում թողնելն աբսուրդ է »,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հիմքով ՄԻԵԴ-ում այս գործն ուղղակի «պայթելու» է, եթե անգամ դատարանում դատավճիռ կայացվի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի. քաղաքացի Մհեր Ավագյանի և Արամ Լ. Սարգսյանի աշխատասենյակներում, բնակարաններում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր ձերբակալման որոշման դեմ բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց։ Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանն ազատ են արձակվել առաջին ատյանի դատարանի որոշմամբ, իսկ Արա Սաղաթելյանը՝ վերաքննիչ դատարանի։ Նշված գործիչների պարագայում դատարաններն արձանագրել են հիմնավոր կասկածի բացակայությունը։

Այս պահին գործով անցնող միակ անձը, որը գտնվում է անազատության մեջ, Արամ Սարգսյանն է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:33 10/03/2021  |  ՄեկնաբանությունՈչ ԱԱԾ աշխատակիցներն են «ռիսկ արել» իրենց ղեկավարին զեկուցել, որ սխալ մարդու են բռնել, ոչ Արամին կալանավորող դատավորն է «դուխ արել» զեկուցել դատարանի նախագահին. փաստաբան
16:21 09/03/2021  |  ՄեկնաբանությունԱրամ Սարգսյանը երբևէ համացանցին չի միացել այն ժամանակ, երբ «Գագիկ Սողոմոնյանը» կատարել է ֆեյսբուքյան գրառում. փաստաբան
18:16 08/03/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունները ֆեյքի փիառով են զբաղվում՝ նրան դարձնելով հիմնական տեղեկատվության աղբյուր․ մարդիկ հավատում են ֆեյքին, քան պաշտոնական տեղեկատվությանը
14:03 05/03/2021  |  ՄեկնաբանությունԱԱԾ-ի կողմից ինքնին հաստատվում է, որ Արամ Լ. Սարգսյանը չի կարող լինել «Գագիկ Սողոմոնյան».փաստաբան
15:35 02/03/2021  |  Մեկնաբանություն«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված Արամ Սարգսյանի տեսակցությունների վրա արգելանք է դրվել
15:24 01/03/2021  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունն անբարեխղճություն է ցուցաբերում. Ֆեյքի գործով բացարկի միջնորդությունը մնացել է անարձագանք.փաստաբան
17:04 24/02/2021  |  ԼՐԱՀՈՍՖեյքի գործով Արամ Լևոնի Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
16:57 24/02/2021  |  ԼՐԱՀՈՍՖեյքի գործով Երևանի դատարանի նախագահի հնարավոր միջամտության մասին տեղեկությունը քննության առարկա կդարձվեն ՀՔԾ-ում
17:41 23/02/2021  |  ԼՐԱՀՈՍ«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված Արամ Լ. Սարգսյանի պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ դատարանի նախագահի հնարավոր ներգործության մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]