ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այն, ինչ մենք տեսնում ենք քաղաքական դաշտում, իրականում 10 տոկոսն է այն ամենի, ինչ կատարվում է կուլիսների հետևում». Արթուր Համբարձումյան 03/09/2021 21:34 | Քաղաքական

«Այն, որ քաղաքական իրավիճակը Հայաստանում, մեղմ ասած, անհասկանալի ընթացքի մեջ է, փաստ է: Ասեմ ավելին՝ իմ կարծիքով այդպես էր դեռևս 2018 թվականի մայիսից: Մենք ունեինք մի Ազգայի ժողով, որն իր մեջ ներառում էր բացարձակ մեծամասնություն, սակայն, ստացվեց այնպես, որ վարչապետ ընտրվեց փոքրամասնություն հանդիսացող ընդդիմության կողմից: Նման բան, երևի, ամբողջ աշխարհում չի եղել, դա աննախադեպ մի բան էր»,- ասում է Շիրակի պետական համալսարանի դասախոս
Արթուր Համբարձումյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում խոսելով ներքաղաքական դաշտի վերջին զարգացումների մասին:
Վերջինս հավելում է՝ քաղաքական անտրամաբանությունների շարքը շարունակվում է մինչ օրս. «Մենք ունենք մի նախագահ, որը երկրի Սահմանադրության թիվ մեկ երաշխավորն է, սակայն այդ Սահմանադրությունը նրա ամենաթողության արդյունքում, բազմաթիվ անգամներ խախտվել է և նա որևէ քայլ չի ձեռնարկել դա կանխելու կամ թույլ չտալու համար: Այդ նույն նախագահն արդեն իսկ պահանջել է գործող վարչապետի հրաժարականը, բայց, զարմանալիորեն, շարունակում է ստորագրել այն մարդու անօրինական հրամանների տակ, որի հրաժարականի և հեռացման հրապարակային պահանջով հանդես եկավ ինքը և այսպես շարունակ: Այս ամենն, արդեն, զավեշտի է վերածվել և ես սա մեծ ցավով եմ արձանագրում», - ասում է Արթուր Համբարձումյանը:
Անդրադառնալով նախագահ Սարգսյանի գործողություններին առ այն, որ հայտարարեց Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի հակասահմանադրականության մասին, բայց չդիմեց ՍԴ՝ բանախոսը , նկատում է՝ Գլխավոր շտաբի պետի հեռացման հրամանը Սահմանադրական դատարան ուղարկելուց առաջ, կարծեմ, նա հանդիպում ունեցավ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի հետ, իսկ սա խոսում է այն մասին, որ այստեղ ներքին, կուլիսային պայմանավորվածություններ են եղել. «Հայաստանի ներքաղաքական կյանքում կուլիսային կյանքը երբեք այսքան ակտիվ չի եղել, որքան հիմա է: Այն, ինչ մենք տեսնում ենք քաղաքական կյանքում, իրականում 10 տոկոսն է այն ամենի, ինչ կատարվում է կուլիսների հետևում: Ինչ վերաբերում է նախագահի՝ Սահմանադրական դատարան դիմել – չդիմելու հարցին՝ պարզ է ու ակնհայտ, որ այս հարցի վերաբերյալ նա գաղտնի պայմանավորվածության է եկել վարչապետ աշխատող անձի հետ: Ի վերջո, ինչի՞ մասին է խոսքը, երբ Ազգային ժողովը, փաստացի, ղեկավարվում է թուրքական գործակալի կողմից և այնտեղ գործող երկու, այսպես կոչված, ընդդիմադիր խմբակցություններն այս ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկում: Այստեղ տեղի է հիշել և հիշեցնել նաև այն մասին, որ ժամանակին ընդդիմադիր խմբակցության ղեկավարներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը մեծ - մեծ հայտարարում էր՝ ով հետքայլ անի նա, մեղմ ասած, վատ տղա է…Հենց այս ամենի համար է, որ մեր զրույցի հենց սկզբից ասեցի՝ Հայաստանում ներքաղաքական կյանքը, մեղմ ասած, անհասկանալի է, իսկ ավելի կոնկրետ՝ արդեն շատ զավեշտալի»,-ասում է Շիրակի պետական համալսարանի դասախոսը:
Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Գլխավոր շտաբն ու դրա պետը, Հայաստանում ստեղծված ներքաղաքական այսպիսի իրավիճակում, Արթուր Համբարձումյանը պատասխանում է՝ մի բան է, երբ վարչապետի հրաժարականը պահանջում է, ասենք՝ Սպիտակ քաղաքի ղեկավարը, մեկ այլ բան է, երբ ասենք՝ ակադեմիական ինստիտուտներ են դա պահանջում, բայց բոլորովին այլ իրավիճակ է, երբ երկրի ղեկավարի հրաժարականը պահանջում է բանակն ու դրա փաստացի ղեկավարը, ընդ որում, հանդես գալով հստակ դիրքորոշմամբ. «Այդ հայտարարությունից հետո, երկրի ներսում, առնվազն, կոնկրետ գործողություններ պետք է կատարվեին, սակայն, այստեղ ևս հանգում ենք անհասկանալի և զավեշտալի երևույթների քննարկմանը:
Իսկ ավելի հստակ՝ Գլխավոր շտաբի հայտարարությանը որևէ կոնկրետ քայլ չհաջորդեց, որովհետև իշխանությունը անդրկուլիսյան ակտիվ վազվզուքների մեջ է: Եթե այս ամենին էլ գումարենք, որ Գլխավոր շտաբի հայտարարությունն, իրականում, շատ ուշացած և կիսատ էր, ապա գալիս ենք այն եզրահանգման, որ մենք ու մեր հայրենիքը, մեղմ ասած, հուսալի վիճակում չենք: Ասեմ ավելին, եթե մեր հրամկազմն իր բարձունքի վրա լիներ, վստահ եմ պատերազմ չէր լինի, իսկ եթե համատարած ամենաթողության արդյունքում մենք, այնուամենայնիվ, ունեցանք դավադիր պատերազմ, ապա կարող էինք, գոնե, խուսափել այսօրինակ նվաստացուցիչ և դավաճանական պարտությունից, եթե այդ նույն Գլխավոր շտաբը պատերազմի առաջին օրվանից, բառի բուն իմաստով, վնասազերծեր հողատու և գործակալ վարչապետին, ինչը ևս, ինչպես տեսանք, Գլխավոր շտաբը չարեց, ինչի արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ ունենք»,- եզրափակելով զրույցն, ասում է Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/06/2023 08:25 Եկեղեցին քաղաքակա՞ն ուղղություն է բռնում. «Ժողովուրդ»
- 06/06/2023 08:20 Ո՞վ է կամակատար դատավորը․ «Հրապարակ»
- 06/06/2023 08:16 ՔՊ-ում չեն ներում Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ»
- 06/06/2023 08:13 Հաշվեքննիչ պալատը Սիմիդյանի ղեկավարած կառույցում խախտումներ է գտել. «Ժողովուրդ»
- 06/06/2023 08:09 11 մլն 530 հազար դրամ՝ «սփյուռքի երիտասարդ առաջնորդների» համար․ «Հրապարակ»
- 06/06/2023 08:04 Արմեն Աշոտյանին կձերբակալե՞ն․ «Հրապարակ»
- 06/06/2023 08:00 Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
Մեկնաբանություն
- 06/06/2023 18:09 Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը իրավաչափ չէ.իրավապաշտպան
- 06/06/2023 12:15 Ամեն ինչ դեռ կորսված չէ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միասին պետք է փորձենք անել հնարավորն ու անհնարինը՝ կասեցնելու համար այս ամոթալի ընթացքը. Վարդանյան
- 06/06/2023 10:51 Մամ ջան, շնորհավոր տարեդարձդ, շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյան
- 06/05/2023 18:51 ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/06/2023 19:41 «Նիսան»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային
- 06/06/2023 15:26 Երևան-Սևան ավտոճանապարհին իրար են բախվել 3 ավտոմեքենա
- 06/06/2023 10:29 Արտադրամասի նկուղային հատվածից փրկարրաներըմ ոտ 8․5 տոննա ջուր են հեռացրել
- 06/05/2023 23:32 «ԳԱԶ-3110»-ի 66-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/06/2023 14:48 Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
- 06/06/2023 13:51 Ամերիկուհին իսկական «ջարդ է սկսել», երբ պարզել է ապագա երեխայի սեռը (տեսանյութ)
- 06/05/2023 22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները
- 06/04/2023 19:39 Կինը ամուսնալուծությունից հետո ամուսնուն մեղադրել է տարիքային խտրականության մեջ և սխալվել
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը