ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը ուժային կառույցների 80 %-ը կենտրոնացրել է իր պաշտոնը պահպանելու համար. պատգամավոր 03/08/2021 16:25 | ԼՐԱՀՈՍ
Հիմա մենք տեր չունենք, Հայաստանն անտեր երկիր է, միայն ունենք անվտանգության երաշխավոր՝ ի դեմս Ռուսաստանի, ինչի համար շնորհակալ ենք նրան: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Կապանում ադրբեջանցի զինվորականների շրջագայությանը։
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջել են Սյունիքի մարզկենտրոն Կապանում, կատարել տեսանկարահանումներ։ ԱԱԾ-ն հաստատել էր ադրբեջանցիների այցը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել մեկ ամիս առաջ։ տեսանկարահանումը կատարվել են Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում։
Անդրադառնալով տեսանյութին, հաստատել էր, որ, իրոք, ադրբեջանցիները եղել են Կապանում` նշելով, որ տեսանյութը նկարվել է մեկ ամիս առաջ` սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մասնակցած ադրբեջանցի զինծառայողների կողմից:
Ըստ պատգամավորի՝ երկրում ստեղծված անվտանգային հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է.
«Այս ամենի հիմնական մեղավորն իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանն է: Թող հայտարարի համազգային զորահավաք, գնանք, նորից դիմակայենք, բայց ինքը պարապ նստած, զբաղված է քաղաքացիներին, ընդդիմախոսներին սպառնալով»,-ասաց Պետրոսյանը:
Պատգամավորը ընդգծեց, որ ԱԱԾ-ն իր ամբողջ ուժերը պետք է կենտրոնացնի մեր արտաքին անվտանգության ուղղությամբ, այլ ոչ թե ներքին ժողովրդական շարժումները ճնշելու, մադկանց ձերբակալելու ուղղությամբ.
«Այսօր Փաշինյանը մեր ուժային կառույցների 80 %-ը կենտրոնացրել է իր պաշտոնը պահպանելու համար, ուրիշ որևէ խնդիր չեն լուծում»,-արձանագրում է պատգամավորը:
Գևորգ Պետրոսյանը նաև նշեց, որ սահմանին առկա անվտանգային իրավիճակը նաև ԱԱԾ-ի թերի աշխատանքի և թույլ հսկողության արդյունք է.
«Թուրքը մտնում է Կապան, մեքենա է վարում հայկական համարով, նկարահանումներ անում, ազատ շրջում, սա նշանակում է ԱԱԾ-ի գործունեության մեջ թերացումներ կան:Սա ԱԱԾ-ի թույլ հսկողության հետևանք է, նույն հաջողությամբ, ադրբեջանցին, որ մտնում է Սյունիք, առևտուր անում, կարող է վաճառողին գնդակահարել և մնալ անպատիժ, իսկ Փաշինյանը նման բաները մոռանալով՝ ընկել է ժողովրդին հաթաթա տալու հետևից»,-ասաց պատգամավորը՝ հավելելով,որ ոչ մի պետական պաշտոնյա Հայաստանի պետականությանը այնքան վնաս չի տվել, որքան Նիկոլ Փաշինյանը:
Գևորգ Պետրոսյանը կարևորեց, որ բոլոր ուժային կառույցները իրենց ուժերը կենտրոնացնեն՝ երկիրը այս իրավիճակից դուրս բերելու ուղղությամբ.
«Եթե մենք մի քիչ էլ հապաղենք, պետություն ենք կորցնելու: »,-ասաց Պետրոսյանը:
Պատգամավորի կարծիքով, այսօր Հայաստանում ապրելն այդքան էլ անվտանգ չէ.
«Թուրքը արդեն Հայաստանում է, իսկ դա անվտանգ վիճակ չէ: Ինչպե՞ս կարող եմ անվտանգ համարել, երբ Ալիևն ամեն օր մի սպառնալիք է հնչեցնում, իսկ Փաշինյանը, փոխանակ հակադարձի, շարունակ փչացնում է հարաբերությունները մեր միակ ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, աննորմալ գաղափարներով: Ինքը չի պահում իրեն որպես ժողովրդի անվտանգության երաշխավոր, բնականաբար, վտանգ կա և դրա համար պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը»,-ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ նրա մեկ օր ավել մնալը երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիք
Պատգամավորը բացառեց, որ հակառակորդը երբևէ հայ զինվորականին թույլ կտա մտնել իր տարածք և հանգիստ շրջել.
«Հայկական կողմը թույլ է տալիս, քանի որ վարչապետը սրտացավ չէ երկրի անվտանգության համար:
Ինչպես է, որ մեկ ժամում կարողանում է հրահանգ տալ, որ դիպուկահարները պաշարեն ԱԺ-ն, ինքնաձիգերը պահեն ժողովրդի վրա, ապահովեն իր անվտանգությունը, իսկ պետության անվտանգությունը բարձիթողի վիճակում է»,-եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել