ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ-ն հանում է ԱԱԾ-ի տակից, որ մտցնի Աննա Հակոբյանի տակ». Գառնիկ Իսագուլյան 03/08/2021 18:21 | ԼՐԱՀՈՍ

«Անօրեն և հակասահմանադրական Փաշինյանի դեմ, ընդդիմությունը պետք է կիրառի նույն զենքերը, ինչից օգտվում է Փաշինյան Նիկոլը: Նրա հետ պետք է խոսել նույն լեզվով, որովհետև նա այլ լեզու չի հասկանում: Հետևաբար, պայքարելով օրենքների ու Սահմանադրության վրա ակնհայտորեն թքած ունեցած մեկի դեմ՝ օգտագործելով օրենքն ու Սահմանադրությունը ոչնչի չես հասնի, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ ավելացնելով, որ ընդդիմությունն ու ժողովուրդը հայտնվել են ոչ ստանդարտ իրավիճակում: Երբ ԶՈւ Գլխավոր շտաբը, դրա պետն ու ողջ Զինված ուժերը հայտարարություն տարածեցին, որով՝ դիմելով Հայաստանի և Արցախի ժողովրդին, հայտնեցին, որ մեզ հետ պատահած պարտության հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանն ու Կառավարությունն է՝ իրենց ոչ կոմպետենտ և տգետ գործունեությամբ, սրանով նրանք մատնանշեցին նաև, թե ով է պատերազմի ու պարտության հիմնական մեղավորն ու դավաճանը: Միաժամանակ, Գլխավոր շտաբը հայտնեց, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին և, եթե հանկարծ, Աստված մի արասցե, իշխանությունը որոշի ուժի լեզվով խոսել ժողովրդի հետ, ինքը պաշտպանելու է այդ ժողովրդի անվտանգությունը: Սա շատ հստակ ազդակ էր ընդդիմության համար, միաժամանակ, այս հայտարարությունն ուղղված չէր հատկապես և միայն ընդդիմությանը, այլ ողջ հայ ժողովրդին»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Վերջինս նկատում է՝ ընդդիմությունը, հավանաբար, չէր նախատեսել, որ ԶՈւ Գլխավոր շտաբը նման հայտարարությամբ հանդես կգա: Սրանով ստեղծվեց մի իրավիճակ, երբ պետության երկու շատ կարևոր սուբյեկտներ ունեին միմյանց օգնության կարիքը՝ բանակն ուներ ժողովրդի, իսկ ժողովուրդը (այստեղ պետք է հասկանալ նաև ազգը)՝ ուներ բանակի աջակցության կարիքը: Միաժամանակ, Գառնիկ Իսագուլյանն առաջարկում է հիշել, թե որն է այս պահին իշխանության հեռացման համար պայքարողների միասնական կարգախոսը՝ «Ազգ, բանակ, հաղթանակ»:
Հարցին՝ ի՞նչ էր մնում այսքանից հետո անել ընդդիմությանը, Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին անմիջապես հայտարարել ոչ թե ընդդիմության, այլ ողջ ազգի առաջնորդ և նրա գլխավորությամբ գնալ իշխանափոխության. «Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեր ազգի հրաշալի ներկայացուցիչներից է՝ նա օրինակելի ամուսին և հայր է, անթերի որդի է, միաժամանակ, օրինակելի զինվոր և գեներալ: Այսինքն, այս մարդն իր մեջ կրում է հայ ազգի լավագույն ներկայացուցչի բոլոր հավաքական հատկանիշները: Միևնույն ժամանակ նա ներկայացնում է հայկական բանակը, այսինքն, բանակի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձն է: Հետևաբար, այս մարդն իր մեջ ամփոփում է և´ ազգը, և´ բանակը: Այսքանից հետ, եթե մենք ուզում ենք դուրս գալ ստեղծված անելանելի իրավիճակից և հաղթանակ ապահովենք, այլևս չպետք է հանդես գանք Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուի բանաձևով, այլ ազգի և համայն հայության առաջնորդի՝ տվյալ պարագայում՝ Գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ պետք է առաջնորդվենք, այլ կերպ ասած՝ մենք պետք է համախմբվենք ազգային առաջնորդի շուրջ, ով Օնիկ Գասպարյանն է, ընդ որում, պետք է հստակ գիտակցել, որ մենք այլևս ժամանակ չունենք, մեր ամենագլխավոր ռեսուրսը՝ ժամանակն, արդեն իսկ սպառվել է»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Անդրադառնալով ՀՀ –ում վարչապետ աշխատող անձի՝ ամեն գնով աթոռին կառչած մնալու ֆենոմենին, այս անգամ, արդեն՝ ուժային կառույցների ներսում փոփոխությունների գնալու գնով, որով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Պետական Պաշտպանության Ծառայության գունդը դուրս բերել Ազգային Անվտանգության Ծառայության գործառույթների շրջանակներից, Գառնիկ Իսագուլյանը խիստ հեգնական նկատառում է կատարում. «Պարզ է, այստեղ անհասկանալի ոչինչ չկա՝ Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ-ն հանում է ԱԱԾ-ի տակից, որ մտցնի Աննա Հակոբյանի տակ»,- եզրափակել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
- 07/02/2022 21:01 2018-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ գնադապետ Սաքոն ուներ ընդամենը 19 շքանշան, մեդալ ու կրծքանշան, իսկ 2022-ի հուլիսի 1-ին` 30 ․ Ալեն Ղուլյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
- 07/03/2022 10:38 Երևանում 32–ամյա տղամարդը ցած է նետվել 7–րդ հարկից և մահացել
- 07/03/2022 10:25 Փրկարարները երկու օրում բռնել են 13 օձ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը